ԱՄՆ-ը ձեւավորում է նոր աշխարհակարգ ՌԴ-ի մասնակցությամբ. Ի՞նչ կլինի Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր դեմքերի արտաքին քաղաքական հայացքներն ուսումնասիրելիս, հետխորհրդային տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասի մասով Վաշինգտոնի հնարավոր մոտեցումների վերաբերյալ ստանում ենք հակասական պատկերացում:

Մեկ բան փորձագետները պնդում են գրեթե միաբերան, այս պահին Միացյալ Նահանգները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա, եւ գոնե այդ ժամանակահատվածում հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանը ստանում է գործողությունների ազատության ընդարձակ միջակայք:

ԱՄՆ նոր նախագահի վարչակազմից ստացվող հիմնական մեսիջները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնի գործողությունների հիմնական թիրախները լինելու են մի քանիսը՝ Չինաստանի եւ Իրանի ազդեցության տարածման զսպումը եւ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը: Թրամփի վարչակազմում առանցքային պաշտոններում նշանակված անձանց քաղաքական հայացքները հենց այդ մասին են վկայում: Այսպես, Պենտագոնի շեֆ է նշանակվել հայտնի գեներալ Ջեյմս Մետիսը, որին իրաքյան պատերազմում իր կարծր եւ հաճախ ագրեսիվ մոտեցումների համար նաեւ անվանում են «կատաղած շուն»:

Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնում առաջարկվում է նշանակել կոնգրեսական Մայք Պոմպեոին, որն Իրանի հետ միջուկային գործարքի ամենաթունդ քննադատներից է: Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական է նշանակվել գեներալ Մայքլ Ֆիլին, որը մեծ հեղինակություն է վայելում պատերազմի վետերանների շրջանում եւ երկու տարի ղեկավարել է ԱՄՆ ՊՆ-ի հետախուզական վարչությունը: Նա իսլամական ծայրահեղականության դեմ անզիջում պայքարի մոլի կողմնակիցներից է: Այս հարցում գեներալ Ֆիլինը գերակայություն է տալիս Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը:

Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը կարող է փոխարինել Վիկտորյա Նուլանդին Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում: Անգամ, եթե Հեֆերնը նշանակվի Նուլանդի պաշտոնում, չի կարելի ենթադրել, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ակտիվացնել իր քաղաքականության եվրասիական, հատկապես հարավկովկասյան ուղղությունը:

«Հեֆերնը, ինչպես եւ ցանկացած դիվանագետ, գործելու է Պետդեպարտամենտից իջեցված դիրեկտիվներով: ԱՄՆ դիվանագետներն ինքնագլուխ գործողություններ չեն կարող անել:  Իհարկե, հաշվի կառնվի նրա՝ Հայաստանում աշխատելու փորձը, սակայն նշանակման դեպքում նա կգործի այնպես, ինչպես կասեն Վաշինգտոնից»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ՝ Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանը:

Թրամփի վարչակազմը, ըստ նրա, այժմ կենտրոնացած է լինելու ներքին խնդիրների վրա, ինչը նշանակում է, որ հետխորհրդային տարածքում առաջատար դերակատարություն է ստանձնելու Ռուսաստանը: «Սա վերաբերում է նաեւ Հարավային Կովկասին: ԱՄՆ-ում դեռեւս քննարկվում են ներքին խնդիրները: Թրամփը սկսել է մաքրել «Ավգյան ախոռները» երկրի ներսում, շատ բան է փոխվելու, սակայն դեռեւս ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես եւ ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Այս հարցերում անորոշության դոզան շատ մեծ է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում ԱՄՆ նախագահի նոր վարչակազմը գնում է նոր աշխարհակարգի ձեւավորման ճանապարհով:

Ասվածի ապացույցն է նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վերջերս կատարած հայտարարությունն առ այն, որ Թրամփի ընտրությամբ ավարտվեց 20-րդ դարի աշխարհակարգը: «Տեկտոնական փոփոխությունների նշույլներ են երեւում: Իսկ նոր աշխարհակարգը տարբերվելու է հնից նրանով, որ այնտեղ էական դերակատարություն է տրվելու Ռուսաստանին հատկապես գլոբալ անվտանգության ապահովման հարցերում պատասխանատվության եւ ֆինանսական ծախսերի մի ահագին մասն իր վրա վերցնելու տեսանկյունից»,- կարծում է Գեւորգ Մելիքյանը՝ հավելելով, որ Թրամփը Ռուսաստանին հետխորհրդային տարածաշրջանում ազատ գործելու «ֆոռա» է տալու: «Ի տարբերություն Օբամայի՝ նոր վարչակազմը փորձելու է օգտագործել Ռուսաստանին գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի լուծման համար»,- ասաց նա:

Մելիքյանի մտքի հետ համաձայն է նաեւ ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Ռուսաստանի գործոնն էական է ԱՄՆ նոր վարչակազմի համար հենց իր գլոբալ եւ տարածաշրջանային նպատակներին հասնելու համար: Ռուսաստանի միջոցով փորձ է կատարվելու զսպել Չինաստանին, իսկ Հարավային Կովկասում եւ Միջին Արեւելքում՝ Թուրքիայի եւ Իրանի ազդեցության ընդարձակման պոտենցիալը: Նոր ձեւավորվող աշխարհակարգում այս պահին գոնե ավելի արդյունավետ գործելու են կետային եւ հստակ պայմանավորվածությունները, քան նախորդ դարում ձեւավորված դաշինքները»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Նա դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում, քանի որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: «Վարչակազմում շուրջ 6 հազար նոր նշանակումներ են կատարվելու: Միայն դրանից հետո կարելի է վերլուծություններ կատարել: Սակայն մեկ բան հնարավոր է ենթադրել, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի դերն աճելու է: Գոնե այս պահին այդպիսին է գործընթացների օբյեկտիվ տրամաբանությունը: Քանի դեռ ԱՄՆ-ը զբաղված է լինելու ներքին խնդիրներով եւ արտաքին քաղաքականության նոր մոտեցումների ձեւավորման հարցերով, Ռուսաստանը ստանում է ազատ գործելու քվոտա»,- ասաց մեր զրուցակիցը:

Այսպիսով, Հարավային Կովկասում եւ հետխորհրդային տարածքում առաջիկայում հնարավոր է շեշտակի աճի ռուսական գործոնի ազդեցությունը: Ուստի, կարելի է ենթադրել, որ տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականության մեջ կլինի առաջնահերթությունների փոփոխություն: Մոլդովայի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա, Եվրամիության նկատմամբ քննադատությունը, Գազպրոմի հետ Վրաստանի նոր պայմանավորվածությունը, Ադրբեջանի՝ Կրեմլին ուղղված խնդրանքը՝ ավելի ակտիվ զբաղվել ԼՂ հիմնախնդրով եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական եւ պատմական այցը Մոսկվա կարելի է հենց ասվածի տրամաբանության ծիրում դիտարկել: Փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում ամենախոցելի կարգավիճակում է Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինան: Եթե այն լեզու չգտնի Ռուսաստանի հետ, իսկ միեւնույն ժամանակ զրկվի ԱՄՆ-ի աջակցությունից, ապա ուղղակի կոլապսի առջեւ կհայտնվի:

Տպել
3435 դիտում

Երբեմն 24 ժամը ինձ բավական չէ, երազում եմ, որ օրն ունենա գոնե 26 ժամ. Աստղիկ Սաֆարյանը նոր ձայնասկավառակ է թողարկել

ԵՆԿ-ն կհամակարգի «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս»-ի տեղեկատավական կենտրոնի աշխատանքները

Հրդեհ Ձորակապում. այրվել է անասնակեր

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն զոհվել է

Ուժեղացված ռեժիմով հերթապահություն Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղում և Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածում

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել շատերիս կյանքում. փոխվարչապետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները

Շաբաթօրյակ է կազմակերպվել Հրազդանի կիրճում (տեսանյութ)

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք (լուսանկարներ)

«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՃՏՊ-ներ Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ