Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելը Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունք է. քաղաքագետ

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածության արդյունք է. այսպիսով փորձ է արվում եւ ՀՀԿ-ն «մաքրել» օլիգարխներից եւ քրեաօլիգարխիային ԱԺ մտցնել այլ ուժի միջոցով: Քաղաքական վերջին գործընթացները մեզ հետ զրույցում մեկնաբանելով այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Սարոյան, այսօր հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը լքում է Հանրապետական կուսակցությունը: Ըստ ձեզ ինչո՞ւ նա կայացրեց այսպիսի որոշում:

- Վարչախմբի ներսում վերադասավորումներ են կատարվում: Եթե մենք փորձենք հիշել՝ կտեսնենք, որ նախորդ ընտրություններից առաջ եւս միշտ գնացել են նման վերադասավորումներ: Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ շարքերը լքելու փաստը դրանով է պայմանավորված:

- Այս պարագայում ի՞նչ նկատի ունեք վերադասավորումներ ասելով:

- Ազգային ժողովի ընտրությունները գործող վարչախմբի վերարտադրության խնդիրն են լուծելու: Դա բոլորի համար ակնհայտ է: Եվ այստեղ վարչախմբի հայտնի դեմքերը իրենց ապագան կառուցելու, որոշակի կարգավիճակում իրենց տեսնելու խնդիրն են լուծում: Դրան են միտված այն խմորումները, որ արդեն մի քանի ամիս է՝ գնում են: Վերադասավորումների գործընթացը սկսվել է դեռ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու փաստով եւ դրան հաջորդած մի քանի ամիսները անցումային շրջան էին: Հիմա մենք եկել ենք այն հանգրվանին, երբ կատարվում են այնպիսի քայլեր, որոնք խնդիր ունեն ինչ-որ մի ձեւով ապահովելու քրեաօլիգարխիայի կարկառուն դեմքերի անցումը Ազգային ժողով: ՀՀԿ-ն բարձրագոչ հայտարարել է, թե մաքրում է իր շարքերը օլիգարխներից: Ուստի խնդիր կա ապահովել քրեաօլիգարխիայի կառավարման համակարգի մեջ մնալու ու վարչական լծակներից օգտվելու հարցը։ Քրեաօլիգարխիան այս համակարգի հիմքն է եւ ինչ-որ մի ճանապարհով պետք է ԱԺ-ում հայտնվի: Սա է կատարվում ընդամենը: Եվ Հովիկ Աբրահամյանի դեպքը շատ լավ ցուցիչ է՝ հասկանալու համար թե ինչպես են մյուս «կարկառուն դեմքերը» կամ նրանց որդիները հայտնվելու ԱԺ-ում:

- Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի նեղացած լինելը (ինչպես վերջին շրջանում գրում էին) չէ՞ր կարող դեր խաղալ ՀՀԿ-ից դուրս գալու հարցում:

- Դե գիտեք, Հովիկ Աբրահամյանը կարող է նեղացած լինել, որ այլեւս վարչապետ չի, բայց խոսքը դրա մասին չէ: Մի բան է, որ ինքը կցանկանար մնալ վարչապետի պաշտոնում, բայց դա կապ չունի հիմա կատարվողի հետ: Կարեն Կարապետյանի մուտքով ներքին ուժային բալանսը խախտվել է ՀՀԿ-ի ներսում ու ընդհանրապես վարչախմբի ներսում: Եվ բալանսի խախտման արդյունքում Հովիկ Աբրահամյանը զրկվել է վարչապետի պաշտոնից: Բայց այդ «նեղացվածությունը» կապ չունի նրան վարչական եւ քաղաքական լծակներից զրկելու հանրության սին պատրանքների հետ։ Քրեաօլիգարխիայի համար խնդիր կա քաղաքական համակարգի վերին էշելոնում լինելու եւ իրենք այդ խնդիրը շատ լավ լուծում են եւ լուծում են հենց այս ձեւով: Սերժ Սարգսյանը կարող է մեկնաբանել, որ տեսեք, մեր շարքերի մաքրություն է գնում, մյուսները կարող են մեկնաբանել, որ շարքերի պառակտում կա ՀՀԿ-ի ներսում, վարչախմբի ներսում, բայց այդ մեկնաբանությունները կարող են ծառայել իրենց վերարտադրությանը։ Ժողովրդին ապակողմնորոշվելու համար հենց տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն է պետք ստեղծել:

- Այսինքն դուք հնարավոր եք համարում, որ կան պայմանավորվածություննե՞ր Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ:

- Շատ մեծ հավանականությամբ իսկապես կա պայմանավորվածություն, իհարկե: Եթե ասում եմ, որ քրեաօլիգարխիան նպատակ ունի այլ ձեւով անցնելու Ազգային ժողով, ուրեմն ենթադրելի է, որ պետք է լինեն պայմանավորվածություններ: Հենց այսպես են կայացվում ստվերային պայմանավորվածությունները, որոշվում է հանրությանը ապակողմնորոշելու մեխանիզմը եւ այդ մեխանիզմի միջոցով ԱԺ-ում հայտնվում են նորից նույն դեմքերը՝ պարզապես ուրիշ դիմակ հագած: Տվյալ դեպքում հենց սա է կատարվում: Այսինքն քրեաօլիգարխիան խնդիր ունի հայտնվելու ԱԺ-ում, այդ խնդիրը լուծվում է, Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալու, թե ՀՀԿ-ն նորացվել է, այդ խնդիրն էլ է լուծվում: Բոլորն էլ գոհ ու շնորհակալ են:

- Ստացվում է, որ Հովիկ Ավրահամյանի համար այս քայլը հետեւանքներ չի՞ կարող ունենալ:

- Հովիկ Աբրահամյանի համար այս քայլը ոչ մի հետեւանք չի կարող ունենալ: Ավելի ճիշտ այս ամենի հետեւանքով Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին կհայտնվեն Ազգային ժողովում: Ես կրկնում եմ, որ սա առկա պայմանավորվածության դրսեւորում է՝ ըստ ուժային բալանսի: Այն, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը զրկվել է, դա դեռ չի նշանակում, որ վարչախմբում կարող են ծագել այնպիսի արտակարգ իրավիճակներ, որից ժողովուրդը կարող է շահել: Վարչախմբի ներսում եղած պայքարը որեւէ կապ չունի ժողովրդի ակնկալիքների ու շահերի հետ: Այդ պայքարի համար ոչ ուրախանալ է պետք, ոչ էլ գերագնահատել դրա ազդեցությունը: Ասենք բորենուն լեշից օգտվելիս փոխարինի անգղը, հետո գայլը քշի անգղին եւ ինքը սկսի ուտել լեշը, դրանից այդ կենդանին հարություն չի առնի, չէ՛։ 

- Երբ հարցնում էի հետեւանքների մասին՝ նկատի ունեի այն ամենը, որ եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում. ստուգումներ նրան պատկանող ընկերություններում, եւ այլն եւ այլն:

- Եթե նման բան լինի երբեւէ, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ կամ չեն կայացել կամ կողմերը պայմանավորվածությունների շրջանակից դուրս են եկել: Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածությունների շրջանակից դուրս էր եկել, ռուսերեն ասած՝ «перебаршил»: Բայց մենք բոլորս էլ տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ դա նրա պարագայում: Այնպես որ պետք չէ հույսեր կապել: Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե թվում է, թե Հովիկ Աբրահամյանը այնպիսի լծակների է տիրապետում, որ դա նրան չի սպառնում՝ այդպես չէ: Բոլորն էլ գիտեն, որ եթե այդ լծակները նա ուներ վարչապետի պաշտոնում, չի կարող ունենալ պաշտոնը լքելուց հետո: Նրա հետ կապված այն մեխանիզմները, որ մինչեւ հիմա թվարկվել են՝ Մոսկվա,  Ռուսաստան, Պուտին, Պուտինի ենթակայի ենթակայի հետ հանդիպում... այդ բաները արդեն անցած էտապ են: Գագիկ Ծառուկյանի՝ առյուծից մուկ դառնալը ժողովուրդը տեսավ, հիմա միգուցե կհասկանա, որ մկները նորից առյուծներ չեն դառնում: Պարզ է, որ ընդամենը խնդիր կա քրեաօլիգարխիայի համար տեղեր ապահովելու, որովհետեւ իրենք են այս երկրում վարչախմբի հենասյուններն ու կառավարման լծակների տիրակալները: Բայց կա նաեւ հանրության եւ արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու կարիք. խնդիրները այս ձեւով են լուծվում: Ստացվում է, որ եւ գայլերն են կուշտ եւ ոչխարները հիմարացված:

- Ըստ ձեզ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի ղեկավարած դաշինք կմտնի՞:

- Ըստ էության քրեաօլիգարխիան հավաքվելու է Ծառուկյանի շուրջը եւ այսպես է մտնելու Ազգային ժողով: Կստացվի, որ նորից մանդատներին տիրանալով էս երկրին հեծնելու են եւս 5 տարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13999 դիտում

Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին

Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր

Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ

Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ

Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել

Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել