Կոռուպցիայի դեմ պայքարը միայն առերեւույթ է. իրականում ոչ մի պայքար էլ չկա

Շաբաթ օրը կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է այդ կառույցի նախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստին մասնակցել են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Դատելով կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից, նիստը բավականին հետաքրքիր է անցել: Օրինակ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է վերականգնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ 2011-2014 թվականներին ՀՀ տարածքում գործած թվով 11 հակակոռուպցիոն կենտրոնները: Այդ տարիների ընթացքում նշված կենտրոնները ստացել են 17 հազար դիմումներ: Ավելի քան երկու հազարից ավելի գործեր համարվել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող: Կազմակերպության ղեկավարը բարձրացրել է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների մասին տեղեկատվություն տրամադրող քաղաքացիների պաշտպանության հարցը: Առաջարկվել է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը թույլ կտա քաղաքացիներին տեղեկություններ տրամադրել՝ մնալով անանուն: Նաեւ եղել է առաջարկ նմանատիպ հանցագործությունների մասին հայտնող քաղաքացիներին խրախուսելու մասին: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման եւ գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները....:

Բայց այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը հետաքրքիր է անցնում, ամենեւին երաշխիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքար կլինի: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, եթե նայենք պաշտոնական լրահոսին, երբեք չի էլ դադարել: «Խոշորների գլխից պետք է բռնել» տիպի հայտարարություններ, խորհրդի նիստեր, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ վարչություններ, նույնիսկ ձերբակալություններ...: Բայց կոռուպցիան ոչ մի կերպ չի նահանջում: Օրինակ, ձերբակալվում են 1000-2000 դոլար կաշառք վերցնելու մեջ կասկածվող անձինք, այն դեպքում, երբ բոլորիս աչքի առաջ Երեւանի կենտրոնում վեր են խոյանում տարբեր պաշտոնյաների ամրոց-դղյակներ:

Իրավական տեսանկյունից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը գնում է թերեւս միջազգային ստանդարտներին համապատասխան: Օրինակ, անցած տարի քաղհասարակության նախաձեռնությամբ ընդունվեց «Ապօրինի հարստացման դեմ» ՀՀ օրենքը: Օրենքը բավականին լավն է ու ուղղված է հենց կոռուպցիայի դեմ: Բայց Հայաստանում էլի կան շատ լավ օրենքներ, ներառյալ գուցե նաեւ հիմնական օրենքը` ՀՀ Սահմանադրությունը, որոնք գործնականում չեն աշխատում: Որպեսզի լավ օրենքները «աշխատեն», միայն մեկ բան է անհրաժեշտ` քաղաքական կամք: Ինչը պետք է ստիպի գործող իշխանությանը «Ապօրինի հարստացման դեմ» օրենքը ամբողջ ուժով, համընդհանուր, ոչ հատվածական կիրառելու համար: Ինչպես պետք է տվյալ օրենքի շրջանակներում հայտնաբերվի պաշտոնյայի վերցրած կաշառքը, որը համալրում է տվյալ պաշտոնյայի` օֆշորային գոտիներում բացված հաշիվը կամ վեր է ածվում բնակարանի, ասենք, Բարսելոնայում, Մարսելում, Գլենդեյլում, այլուր:

Ժամանակին որպես հակակոռուպցիոն հզոր քայլ դիտարկվում էր ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի ինստիտուտի ներդրումը: Ներդրվեց: Հազարավոր պաշտոնյաներ տարիներ շարունակ լրացնում են իրենց հայտարարագրերը, որոնք հրապարակային են: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ոչ մի պաշտոնյայի հայտարարագիրը երբեւէ քննության առարկա չի դարձել պատկան մարմինների կողմից: Դրանցում ամեն ինչ իդեալական է, ամեն լումա օրինական է ստացված:

Հիմա քննարկվում է հայտարարագիր ներկայացնողների ցանկը ընդլայնելու հեռանկարը: Որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, որ եթե ավելի շատ անձինք ներկայացնեն հայտարարագրեր, դրանցում ի հայտ կգան կոռուպցիայի դրսեւորումներ: Պնդել, իհարկե կարող է: Իսկ հիմնավորել կարո՞ղ է. իհարկե ոչ: Լինելու է ճիշտ նույն պատկերը, ինչ հիմա: Եթե պաշտոնյան իր ունեցվածքը գրում է զոքանչի, մորաքրոջ որդու, քեռու աղջկա, մանկության ընկերոջ անունով, ապա հայտարարագրման ինստիտուտը որքան էլ ընդլայնվի, որեւէ արդյունք տալ չի կարող: 

Երեկ մասնավորապես քննարկվել է հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների հայտարարագրման հարցը: Եթե բոլոր աշխատակիցները հայտարարագրեր ներկայացնեն, իհարկե, ոչինչ չի փոխվելու: Բայց կան թարմ, շատ թարմ օրինակներ, որոնք կոռուպցիայի ակնհայտ դրսեւորումներ են, սակայն կառավարությունը դա չի էլ նկատում: Ընդ որում, դա կապված էր շատ աղմկոտ, հանրության շրջանում շատ մեծ հնչեղություն ստացած մի իրադարձության հետ: Խոսքը բանան ներկրած եւ մի ինչ-որ «անհայտ խմբի» կողմից հարձակման ենթարկված գործարարի պատմության մասին է: Ինչպես էին հարձակվողները իմացել, որ ինչ-որ մեկը բանան է ներկրել: Դե իհարկե մաքսային ծառայության աշխատակիցների «ջանքերով»: Հիմա բոլոր, առանձնապես խոշոր ներկրողները ՊԵԿ-ի աշխատակիցներից բառացիորեն գնում են առեւտրային հույժ գաղտնիք պարունակող տեղեկությունները: Սա կոռուպցիայի ակնհայտ դրսեւորում է: Սակայն նույնիսկ աղմուկ հանած պատմությունից հետո իրավապահները նույնիսկ չհետաքրքրվեցին, թե ինչպես է այդ տեղեկությունը արտահոսել մաքսայինից: Նախկինում էլ հրապարակումներ են եղել գաղտնի տեղեկությունների արտահոսքի մասին, սակայն էլի` ոչ մի արձագանք:

Մի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը, գոնե առայժմ, գնում է իր բնականոն հունով: Առերեւույթ պայքարը կա, իրականում որեւէ պայքար չկա: Ու գոնե առայժմ չեն երեւում այն պատճառները, որ իշխանությունը կսկսի իրոք պայքարել իրական, երկրի հիմքը քայքայող կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան գործող համակարգի հիմնասյուներից մեկն է, որի խորտակումը ուղղակիորեն կնշանակի գործող իշխանության խորտակում:

Տպել
5019 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց