Կարեն Կարապետյանի տեղեկանքը, եթե չեղավ, նա ՀՀԿ ցուցակում չի լինի. Ռուբեն Թադեւոսյան

Այս տարվա ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական եւ ռեյտինգային ցուցակների շուրջ քննարկումները շարունակվում են: Ցուցակների կազմման վերաբերյալ Armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ:

- Պարոն Թադեւոսյան, ո՞ր փուլում է կուսակցության ռեյտինգային ցուցակների կազմման գործընթացը:

- Աշխատանքային պրոցեսում ենք, քննարկումների փուլում է հարցը: Դեռեւս չենք ավարտել:

- Կա՞ ընտրատարածք, որտեղ ավարտել եք:

- Չէ, մինչեւ չքննարկվի չենք կարող ասել: Քննարկվելու է համատեղ, մինչեւ կարծիքները չամփոփվի որեւէ բան չենք կարող ասել այդ մասին:

- Իսկ համամասնական ցուցակի մասո՞վ:

- Նույնը համամասնական ցուցակի մասով, որեւէ տարբերություն չկա, գործընթացը նույնն է:

- Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու խնդիրը շատ է քննարկվում: Նման խնդիր տեսնո՞ւմ եք:

- Մենք օրենքի տառին համապատասխան որոշում կընդունենք, մենք հակաօրինական բաներ չենք անելու: Այնպես որ սպասենք համապատասխան կառույցների ուսումնասիրության եւ համապատասխան եզրակացություն կանենք:

- Այս պահին տեղեկանք ունե՞ք, որ Կարեն Կարապետյանը վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում:

-Չէ, չունենք, այդ պրոցեսը դեռ չի սկսվել: Գործընթացը կսկսվի ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 6-ից 16-ը, մինչ այդ կպատրաստվի: Եթե չհամապատասխանի, բնական է չի լինի: Որեւէ թեկնածու՝ ռեյտինգային, թե՝ համամասնական, եթե օրենքին չի համապատասխանում, բնական է, չի ընդգրկվի ցուցակում:

- Խոսքը բոլորի՞ն է վերաբերվում:

-Այո, բոլորին: Կուսակցությունը հակված է բոլոր դեպքերում, եւ այդպես է եղել միշտ, պահելու օրենքի տառն ու ոգին:

- Կարեն Կարապետյանի հետ քննարկում եղե՞լ է, ինքը խնդիր տեսնո՞ւմ է մշտական բնակության հետ կապված:

- Քննարկում չի եղել, բոլոր դեպքերում կուսակցության ղեկավար մարմիններում համապատասխան քննարկում չի եղել: Մնացած բոլորը խոսակցությունների կարգավիճակում են:

- Այսօր մամուլում հրապարակում կար, որ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը չեն լինելու համամասնական ցուցակում:

- Ես չգիտեմ՝ ով ինչ կարծիք է հայտնել, մեզ մոտ դեռեւս չի քննարկվել: Երբ քննարկվի մեր տեսակետը, պարզ ու շիտակ ձեզ կհայտնենք, ուրիշների կարծիքները չեմ ուզում մեկնաբանել:

- Հաշվի առնելով, որ կուսակցություններում երիտասարդացման գործընթացը մշտական է, այս փուլում հնարավո՞ր է գեներալները, նախկինում գրեթե միշտ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած անձինք այլեւս չլինեն ՀՀԿ-ի համասնասնական ցուցակներում:

- Չեմ կարող ասել: Մեր տարածքներից, երբ առաջարկությունները կլսենք, քննարկենք, այդ ժամանակ ձեր հարցի պատասխանը կլինի հստակ: Բնական է մեր մոտեցումներն ընտրական ցուցակի ձեւավորման վերաբերյալ, այդ թվում՝ համագումարում նախագահի ելույթում, մոտեցումները կուսակցության դիրքորոշումը հստակ ասվել է, մամուլում էլ բազմիցս մենք, մեր կուսակցական ընկերները տարբեր առիթներով մեկնաբանել ենք: Մենք պահպանելու ենք մեր որդեգրած սկզբունքը:

- Հայտնի՞ է, թե երբ եք կուսակցության խորհրդի նիստ հրավիրելու:

- Օրը դեռ չի որոշվել, շուտով կունենանք խորհրդի նիստ: Օրը, ժամը նախօրոք կասենք:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 2011 թվականից մինչեւ 2016 թվականը եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, իսկ 2012 թվականից «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ: Իրատեսական չի լինի կարծելը, թե նա Երեւանում ապրելով կարողացել է աշխատել «Գազպրոմբանկ»-ում (աշխատավայրը՝ Մոսկվա): Նշենք նաեւ, որ պատգամավորության թեկնածուն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքը, որի համաձայն պետք է հաստատվի, որ վերջինս վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում:

Տպել
4737 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը