Մեզ համար ինքը կորցրել է անաչառ դիտորդի կարգավիճակը. Մարուքյանը՝ Չուլջյանին

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նույնպես մասնակցել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցած պատարագին, որտեղ արքեպիսկոպոսը քաղաքական շեշտադրումներով ելույթ է ունեցել:

Հիշեցնենք, Գուգարաց թեմի առաջնորդը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում դիմել էր Վանաձոր քաղաքի նորընտիր ավագանուն: Նա անընդունելի էր համարել ավագանու ընդդիմադիր անդամների բոյկոտը: «Եւ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին եւ վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերը, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրեւ առաջնորդ, կարծում եմ, իրավունք ունեմ այս պահին մաղթանք անելու»,- ընդգծել էր նա՝ նկատելով, որ խռովությունը որեւէ մեկին վայել չէ:

«Երբ սրբազանը խոսք էր ուղղում հավատավոր ժողովրդին, հոտին, որեւէ մեկը չէր սպասում, որ այդ կոչը կամ այդ ուղերձը պետք է վերաբերվի կոնկրետ քաղաքական, միակողմանի ինչ-որ բանի»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը՝ նկատելով, որ ավագանու իշխող խմբակցության անդամներից բացի պատարագին ներկա են եղել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

«Ամեն դեպքում, Գուգարաց թեմի առաջնորդն է, մենք էլ նորմալ հարաբերություն ունենք, ուղղակի չէինք սպասում, որ այդ օրն այդ հարթակը կդարձնի նման թեմայի քննարկման տեղ: Զուտ դրա վրա կենտրոնանալով, մենք ընդամենն արձանագրում ենք, որ ինքը մեզ համար կորցրել է անաչառ դիտորդի կարգավիճակը նախ եւ առաջ, եւ երկրորդը՝ եթե ինչ-որ բան կար ասելու, ապա այս ամիսների ընթացքում այնքան բան էր տեղի ունենում Վանաձորում, որ կարելի է այդ նույն հորդորներով նաեւ ՀՀԿ-ականներին ինչ-որ խորհուրդ տալ, ուղենշել: Եթե այս ամբողջ ընթացքում ինքը մնացել է անկախ ու անկողմնակալ, հիմա ինչի՞ համար սուրբ պատարագը պետք է օգտագործվեր նման քննարկման համար, չգիտեմ»,- այս կերպ է մեկնաբանում արքեպիսկոպոս Չուլջյանի ելույթը Քրիստ Մարուքյանը:

Մեր զրուցակիցը չի կարծում, որ թեմի առաջնորդին ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել ելույթից առաջ, քանի որ վերջինիս մղումների ազնվությունը նույնպես կասկածի տակ չի դրվում: Քրիստ Մարուքյանի խոսքով՝ մինչ օրս որեւէ խնդիր չէր եղել, որպեսզի գոնե առանձին խոսակցություն ունենար Չուլջյանի հետ, իսկ դրանից հետո նման մտահոգություններ հայտնելու համար հարմար տեղ չէր ընտրված: Հարցին՝ պատարագին հաջորդած ժամանակահատվածում հանդիպում ունեցե՞լ եք արքեպիսկոպոսի հետ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց:

Նույն հարցի վերաբերյալ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից մեր զրույցում առաջարկեցին նախ դիմել հենց Գուգարաց թեմ, իսկ ավելի ուշ խոստացան, որ եթե Մայր Աթոռը որոշի արձագանքել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ելույթին, ապա հավելյալ կտեղեկացնեն այդ մասին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքներում ՀՀԿ-ն չէր ստացել ընտրողների ձայների կեսից ավելին, սակայն ընտրությունների արդյունքում ավագանու մանդատ ստացած կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի ավագանու անդամները փակ գաղտնի քվեարկության ժամանակ չկարողացան քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այս քվեարկությունից հետո Վանաձորի կառավարումը ճգնաժամում հայտնվեց, քանի որ ՀՀԿ-ի թեկնածու, այժմ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մամիկոն Ասլանյանի նախաձեռնությամբ մինչ օրս հրավիրված նիստերը տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով:

Տպել
2986 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց