Տարվա մարզական ամփոփում (հոկտեմբեր). Սուր զարգացումներ հայկական ֆուտբոլում

2016 թվականի հոկտեմբերի առաջին 10 օրերը մղձավանջային ստացվեցին հատկապես հայաստանցի ֆուտբոլասերների համար. ծանր պարտություններ կրեցին մեր ազգային եւ երիտասարդական հավաքականները: Այդ օրերին միայն ալարկոտը չէր խոսում հայկական ֆուտբոլի փրկության իր ծրագրի մասին: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հաջողվեց ընդամենը 1 քայլով հանդարտեցնել կրքերը. Վարուժան Սուքիասյանի փոխարեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենասիրված մարզիկներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի ընթացքում նշանակալի իրադարձություններ արձանագրվեցին միայն հայկական սպորտում: Վերհիշենք դրանք:

Հայաստանցի պատանի շախմատիստները փայլուն հանդես եկան Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Տղաների մրցաշարի 3 տարիքային խմբերում անցկացված առաջնություններից 2-ում՝ մինչեւ 16 եւ 18 տարեկանների մրցաշարում, հաղթեցին եւ աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճեցին հայաստանցի շախմատիստները, համապատասխանաբար՝ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը:

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը ներկայացրեց աշխարհի ամենատաղանդավոր 60 երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը, ուր ընդգրկված էր Գյումրիի  «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը՝ շիրակցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի որդին:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացրեց, որ 2012 թ. Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում հայաստանցի ծանրորդ Նորիկ Վարդանյանի մոտ արգելված դեղամիջոցներ են հայտնաբերվել:

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հաղթանակով ավարտվեց Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Տոնելով 3 հաղթանակ եւ 6 պարտիա ավարտելով ոչ- ոքի, Նեպոմնյաշչին հավաքեց 6 միավոր՝ կես միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցրած Անիշ Գիրիին (Հոլանդիա): Մեր Լեւոն Արոնյանը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը 5-ական միավորով կիսեցին 3-4 տեղերը: Մրցաշարում չափազանց խաղաղ տրամադրված Արոնյանը 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ տոնեց 1 հաղթանակ:

Հայկական նորաստեղծ բասկետբոլային թիմը՝ Երեւանի «Ուրարտուն», իր ելույթները սկսեց Ռուսաստանի «Սուպերլիգա 1» մրցաշարում: Նորամուտի խաղն անհաջող ստացվեց հայկական թիմի համար՝ «Ուրարտուն» պարտություն կրեց:

Հոկտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կրեց իր պատմության ամենածանր պարտություններից մեկը: Մեր ընտրանին պարտվեց Ռումինիային 0-5 հաշվով: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց մեր թիմի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, իսկ ռումինացիները 11 մետրանոց հարվածով բացեցին խաղի հաշիվը: Ընդամենը 10 րոպե անց հաշիվն արդեն 0-3 էր...

Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կրեց հերթական պարտությունը՝ զիջեց Լեհաստանին 1-2 հաշվով: Հաղթական գոլը լեհ ֆուտբոլիստները խփեցին մրցավարի ավելացրած վերջին րոպեին: Հանդիպման ավարտից հետո հրաժարական տվեց գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Լյուքսեմբուրգից (0-1) եւ Ուելսից (1-3) կրած պարտություններով իր ելույթները Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարում ավարտեց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը, որը մինչ այդ 10 տարի աշխատել էր շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի համակարգում՝ գլխավորելով ակումբի տարբեր տարիքային թիմերը, իսկ 2014-15 թվականներին զբաղեցրել էր Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականի պաշտոնը:

Տպել
2802 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց