ՀՀԿ-ական մարզպետն ու քաղաքապետը Նժդեհի հուշահամալիրը թողել են ձյան տակ (լուսանկարներ)

23/12/2016 schedule20:31

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղ պատկերված է Գարեգին Նժդեհի հուշահամալիրը ծածկված ձյունով: Բացի դա, նա Գորիս-Կապան ճանապարհահատվածի սառցակալած վիճակը ներկայացնող տեսանյութ է հրապարակել: Armtimes.com-ի հետ զրույցում Զարզանդ Նիկողոսյանը ներկայացրեց, թե ի՞նչ վիճակում է տեսել հուշահամալիրն ու միջպետական ավտոճանապարհը:

- Պարոն Նիկողոսյան, ի՞նչ իրավիճակ էր այսօր Գորիս-Կապան ավտոճանապարհը:

- Պարսկական բեռնատարներ էին կանգնած, սառույցը շատ էր եւ ճանապարհ չկար անցնելու, իսկ երթուղայինը ճանապարհ չլինելու պատճառով հայտնվել է ճամփեզրի ձյան մեջ: Այդտեղ մի երիտասարդ կա, մեզ օգնեց՝ դուրս եկանք:

- Դուք մեքենայի մե՞ջ էիք:

- Այո, երթուղային տաքսու մեջ էի:

- Ձեր տեսանյութից երեւում էր, որ ճանապարհը սառցապատ էր:

- Հա, ճանապարհները լավ սառույց էր, ձյունը դրած:

- Կարելի է կարծել, որ չի մաքրվել:

- Կարելի է ասել, որ այո: Նժդեհի համալիրում էլ եմ եղել այսօր: Տեսե՞լ եք լուսանկարները:

- Այո, ամբողջությամբ ձյան մեջ է:

- Դե ճանապարհներն այդպես, հուշահամալիրն այդպես:

- Ո՞վ է պատասխանատուն ձեր կարծիքով:

- Չեմ կարող ասել: Համապատասխան ծառայություններ կան, որ այդ հարցերով զբաղվում են:

- Դուք եղել եք որոշ ժամանակ մարզպետարանում: Փորձե՞լ եք ձեր կապերի միջոցով խնդիրը լուծել:

- Տեղյակ պահել ենք: Վաղը առավոտյան ժամը 9-ին մեր Կապանի զորամասի հրամանատարը մեր տղաներից մի վաշտ է ուղարկելու: Նժդեհի հուշահամալիրը մաքրելու են ձյունից: Մենք էլ այնտեղ ենք լինելու:

- Հուշահամալիրի տարածքը….

- Հուշահամալիր չի, իր գերեզմանն է, իր մասունքներն են այդտեղ թաղված, ես էլ եմ թաղմանը մասնակցել:

- Լավ պատասխանատու չկա՞:

-Խելացի տղա ես երեւում, որ փորփրես կիմանաս՝ ով է պատասխանատուն:

- Դուք չե՞ք ուզում կոնկրետ պատասխանատուի անուն հնչեցնել:

- Ես մարդկանց անունները ո՛չ տվել եմ, ո՛չ ուզում եմ տամ, ո՛չ էլ ինձ հետաքրքիր է: Այսօր, եթե ես հնարավորություն ունեմ, կարող եմ ինչ-որ բանով օգնել, որ այդ հուշահամալիրը կամ ճանապարհը մաքրվի: Ես վաղը պայմանավորվել եմ իմ ընկերների հետ, հրամանատարների, իրենք գալու են զինվորների հետ, հուշահամալիրը մաքրելու են, ձյունից ազատեն, որովհետեւ 2 շաբաթ առաջ է Կապանում ձյուն եկել, մեր հերոսի, մեր Նժդեհի գլխին ձյունը դեռ դրած է, մաքրված չի:

- Ճանապարհի մասով է՞լ եք ինչ-որ բան ձեռնարկել:

- Ճանապարհի մասով ես ո՞վ եմ, որ ինչ-որ բան ձեռնարկեմ, դա միջպետական ճանապարհ է ու մենակ այդ հատվածը չի, տարբեր հատվածներում էլ է նույն վիճակը:

Տպել
4179 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան