ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին․ ուժեղանում է Սյունիքով միջանցք տրամադրելու պահանջը․ Իոաննիսյան

«Ռուսաստանին Ղարաբաղի բնակչության իրավունքները հետաքրքրում են այնքանով, որքանով այն լեգիտիմացնում է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումն այնտեղ: Մեծ հաշվով, նրանք հետաքրքրված չեն՝ Լաչինի միջանցքը փա՞կ է, թե՞ բաց, անցակետ կա՞, թե՞ չկա, և այս առումով զարմանալի բան էլ չկա»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գրեթե չորս ամիս արգելափակված Լաչինի միջանցքին և օրեր առաջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու գործողություններին, որը կոպտորեն խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի պարտականությունները չկատարելը կապված է որոշ հանգամանքների հետ, որոնցից է նախ Ուկրաինայի պատերազմը: Հաջորդը, ՌԴ-ն և Ադրբեջանը շատ բնական դաշնակցային հարաբերություններ ունեն:

«Ռուսաստանը ֆիզիկապես կարող է, բայց դա նրա համար բավականին թանկ է արժենալու այն առումով, որ հնարավոր է՝ կորցնի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների «պտուղները»: Առավել ևս, որ մեծ մոտիվացիա էլ չունի դա անելու, քանի որ, ինչպես նշեցի, ոչինչ չի կորցնում նրանից, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչ-որ առումով նույնիսկ շահում է: Դրանով նաև ուժեղանում է Հայաստանին ուղղված Սյունիքով միջանցք տրամադրելու պահանջը, որը մեր շահերից չի բխում, և սա ՀՀ-ի վրա ճնշման ևս մեկ գործիք է»,- ասում է նա:

Վերջինս նաև կարծում է, որ ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին մեկ այլ պատճառով ևս, այն Է՝ ՀՀ-ին միութենական պետություն մտցնելը:

Անդրադառնալով ՌԴ ՊՆ հայտարարությանը, որում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը որակվել են «միակողմանի և չհամաձայնեցված» գործողություններ՝ զրուցակիցը նկատում է՝ ՌԴ-ն դեմքը փրկելու խնդիր ունի, փորձում են մեղքը բարդել ՀՀ իշխանությունների վրա, այդ թվում՝ ՀՀ-ում գործող տարբեր քարոզիչների և իրենց մերձ քաղաքական գործիչների միջոցով:

«Ընդ որում՝ դա փորձում են վերագրել նրան, որ Հայաստանը կոնֆլիկտը միջազգայնացնում է: Այսինքն՝ քանի որ իրենց «սարսափելի» դուր չեն գալիս Եվրամիության դիտորդները, հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելը: Ասում են՝ ա՛յ, տեսեք, Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները լավացրեց, դրա համար պրոբլեմներ ունի: Հայաստանի հասարակությանն էլ են փորձում այդպես համոզել, բայց իրականությունը լրիվ հակառակն է»,- նշում է նա:

Բայց եթե Հայաստանը չփորձեր Արևմուտքին բերել այս կոնֆլիկտի դաշտ, պարզ չէ, թե ինչպես կավարտվեր սեպտեմբերի 13-14-ի հարձակումը ՀՀ սահմանի վրա, նաև պարզ չէ, թե մի շարք այլ հանգամանքներ ինչպես կդասավորվեին, ընդգծում է Իոաննիսյանը:

Նա նաև չի բացառում, որ Ադրբեջանի այս գործողությունները ՌԴ-ի հետ համաձայնեցված են. «Ինձ մոտ չկա տպավորություն, որ ռուս խաղաղապահները զարմացած են, կամ նրանց համար անակնկալ էր: Շատ հավանական է, որ Ադրբեջանն իսկապես համաձայնեցրել է այս քայլերը, բայց դա իրականում էական էլ չէ: Այստեղ փաստն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմը չպետք է թողներ, որ դա տեղի ունենար»:

Հերմինե Կարապետյան

Տպել
5059 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը