Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնվածներին. ԱՀ պետնախարար

Պետական բյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատար կանգնենք դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Այս մասին «Ֆեսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից:

Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների հաղթահարման հնարավորությունների առումով կան էական տարբերություններ:

Կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմել է գործազրկության հարուցած սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր թե՛ եկամտի աղբյուր կորցրած, և թե՛ խոցելի խմբերի պատկանող այլ անձանց համար, որոնցից կուզեի հատկանշել, օրինակ, տեղահանված մեր հայրենակիցներին:

Սոցիալական արդարության և հավասարության ապահովումը պետության հիմնական գործառույթներից է, սակայն կարծում եմ, որ հատկապես նման ծանր իրավիճակներում կարևոր է նաև քաղաքացիների կողմից լրացուցիչ աջակցությունը պետությանը:

Բնականաբար, պետական բյուջեով նախատեսված են ու գործում են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քան հնարավորությունները: Բացի դրանից, կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել հանրային պատասխանատվություն ու համերաշխություն և ապահովել փոխօգնության ավելի բարձր միջավայր:

Այս իրավիճակում ամենաընդունելի մոտեցումը մեր հնարավորությունների մեկտեղումն ու միմյանց ապավեն լինելն է, որի ուղղությամբ առաջին քայլը պետք է կատարենք մենք՝ պետական կառավարման համակարգում աշխատողներս (իհարկե, առաջնահերթորեն պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք), քանի որ մեր եկամտի չափը շրջափակման պայմաններում պահպանվել է:

Հետևաբար, պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին:

Հասկանում եմ, որ իմ այս հայտարարությանն ի արձագանք արդարացիորեն կարող են հնչել կոռուպցիայի, հափշտակությունների, պետական միջոցների փոշիացման և հափշտակված հանրային միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին հայտարարություններ, սակայն դրանք միացյալ ու երկարատև ջանքեր պահանջող աշխատանքներ են, որոնք ընթացքում են, իսկ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասեցնել տալու իրավունք չունենք:

Հավաքագրված գումարը կիրառվելու է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա:
Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»:

Եթե ուզում ենք միասնական ու համախմբված լինել, եկեք կատարենք մեր քայլը, եկեք ինքներս մեզ, Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ապացուցենք, որ Արցախը մեր մեծ ընտանիքն է, որում լքված կամ միայնակ ընտանիքի անդամ չկա և չի կարող լինել»:

Տպել
1478 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած