#Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

ԱԺ լրատվական ծառայությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից:

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին

Օրինագծի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանին ու Վարուժան Փամբուկչյանին շնորհակալական նամակներ է հղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ Անուշ Բեղլոյանը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում:

Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում. Սենատի նախագահ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Նիդերլանդներում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հաագայում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդեռլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Անթոնի Բրույնի հրավերով:

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ:

Նոյեմբերի սկզբին Երեւանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը եւ իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ եւս։

Կընդունենք ՍԴ-ի ցանկացած որոշում, բայց ակնկալում ենք, որ այն կլինի անաչառ․ Արարատ Միրզոյան

Թովմասյանն արել է բաներ, որոնք պայմանավորված չեն եղել անաչառ դատական համակարգ ապահովելու մոտիվացիայով, այլ՝ մեկ ուրիշ մոտիվացիայով՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:

Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա, հետեւաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ․ Արարատ Միրզոյան

Միրզոյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը միակը չէ, էլի մարդիկ կան, որ «ծլում-ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»։

Ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան. Պրանցկետիսը՝ Արարատ Միրզոյանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին:

Պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել են ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել․ Միրզոյանը կոշտ արձագանքեց նախարարին

Թորոսյանն ասաց, որ այս պահին կառավարությունում ընթանում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթաց, պատրաստվում է մրցութային փաթեթ։

Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը

Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում:

Հյուսիսային պողոտա-Կասկադ. սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներով ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։

Արարատ Միրզոյանը մասնակցել է եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը

Ջերմորեն շնորհավորում եմ եզդի ժողովրդին իրենց համար նշանակալի այս օրվա կապակցությամբ։

Բարձր ենք գնահատում ձեր ջանքերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է՝ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել:

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, պարգեւատրել վաստակաշատ գիտնականներին

Արարաը Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգեւատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի եւ Մովսես Խորենացի մեդալներով:

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս և ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետևել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում:

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Ըստ այդմ՝ Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկում է նախագիծը դնել շրջանառության մեջ եւ հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Օսիպյանի հրաժարականի թեման ԱԱԽ նիստում չի շոշափվել. Արարատ Միրզոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանն էլ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ երեկ ԱԱԽ նիստում Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ որեւէ խոսակցություն չի եղել:

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

Հրայր Թովմասյանի՝ մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը հանրության կողմից մեկնաբանվել է որպես ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ:

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

Շատ ուրախալի է, որ ժամանակակից հայ արվեստագետները տաղանդաշատ ու արժեքավոր գործեր են ստեղծում՝ հարստացնելով հայ և համաշխարհային մշակույթի շտեմարանը:

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը եւ պատգամավորները կիսվել են Արցախից ստացած տպավորություններով:

Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցներին

Այն անցնում է Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան պողոտաներով և ավարտվելու է Հանրապետության հրապարակում:

Արարատ Միրզոյանն ու Դեյմոն Վիլսոնը քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները և Արցախյան հիմնախնդիրը

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:

Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը

Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը:

ԵՄ դեսպան Սվիտալսկին լքում է Հայաստանը. նա հանդիպել է Արարատ Միրզոյանին

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բակում ջրոցի է խաղում (լուսանկարներ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս «ջրից չոր դուրս չի եկել»:

ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք:

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին:

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Անցյալ շաբաթ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե Երևանը Թեհրանի հետ բանակցություններ է վարում սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով:

Արարատ Միրզոյանը Atlantic Council-ում ներկայացրել է Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումները

Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը:

Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի ՀՀ-ի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար. Միրզոյան

Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում:

Հայաստանի փոխվարչապետը հուլիսի 15-20-ը աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից:

Հայաստանի ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը կայցելեն Վաշինգտոն. Սուրեն Սարգսյան

Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միզոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելեն Վաշինգտոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Զոհերի հարազատներին՝ ցավակցություններ, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում. Արարատի մարզպետը դեպքի վայրում է

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրառում է կատարել եւ հայտնել այն մասին, որ ինքը ողբերգական վթարի դեպքի վայրում է.

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

Արարատ Միրզոյանը այցելել է նաև Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին։

Հայաստանը եւ Կիպրոսը դիմակայում են Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությանը. Արարատ Միրզոյան

Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը և Կիպրոսը իսկական ընկերներ են։

Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ:

Ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում. Արարատ Միզոյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին գրառում է կատարել իր Facebook-յան էջում:

Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են. Միրզոյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:

Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու իրավունքի հարգման վրա. Միրզոյան

Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Զարկ տալ երկկողմ հարաբերություններին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարեւորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կմեկնեն Ռուսաստան եւ Կիպրոս

ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հանդես կգա ելույթով:

ՀՀ իշխանությունները Արցախի նախագահական ընտրություններում չեն կարող ունենալ իրենց թեկնածուն․ Արարատ Միրզոյան

Միրզոյանն ասաց, որ Հայաստանից նույնիսկ որեւէ թեկնածուի սատարելու իրավունք չունեն, քանի որ դա կլինի մջիամտություն այլ երկրի գործերին։

Դատելով Ռուբեն Ռուբինյանի հրապարակած լուսանկարից՝ ՌԴ մեր գործընկերները վատ տպավորություն չեն ստացել․ Միրզոյան

Անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում կրկին ներգրավվելուն ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկմանը՝ Միրզոյանն ասաց, որ, ինչպես Ռուբինյանը պարզաբանել էր, դա տեխնիկական խնդիր է եղել։

Տեղեկություն չունեմ, որ Ս․ Միքայելյանը որոշել է մանդատը դնել․ ԱԺ նախագահը չգիտի՝ Միքայելյանն ինչու է բացակայում նիստերից

Միրզոյանն ասաց, որ իր եւ Միքայելյանի հարաբերություններն ամենեւին չեն սրվել․

Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպետկորը՝ առկա իրավիճակի ամրագրումից, մինչեւ փոփոխությունների չափ։

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Զարմանում եմ միայն, որ ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին այս առաջարկներին։ Ենթադրում եմ, որ կշարունակեն ելույթներ ունենալ «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության մասին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

Հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ:

Արարատ Միրզոյանը կողմ է ՀՀ-ի եւ Հնդկաստանի մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը

Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում:

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․ սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում

Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի։ Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին։

Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա․ ԱԺ նախագահը՝ վարչապետի եւ Սամվել Կարապետյանի հանդիպման մասին

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ դրական է գնահատում այդ հանդիպումը։

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին:

Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական:

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Անդրադառնալով խոսակցություններին, թե Սասուն Միքայելյանի՝ վարչության կազմում չընտրվելը պատասխան էր Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ վերջինիս դիրքորոշմանը՝ Միրզոյանը վրդովվեց։

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել էր, թե դեսպանը դիվանագիտական առումով որեւէ սխալ թույլ չի տվել՝ հանդիպելով Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Ի վերջո օրենքը բոլորի համար է, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ սահմանափակվելով միայն այդքանով:

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջնորդների ջանքերը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանն ու Շվեդիան խորացնում են խորհրդարանական համագործակցությունը. ԱԺ խոսնակի հանդիպումը Շվեդիայում

Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:

Ա. Միրզոյանը Շվեդիայի նախարարների հետ քննարկել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման մասին հարցեր

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը

Սրանից բացի Կարապետյանն առաջարկում է, որպեսզի ԱԽ նիստից 5 օր առաջ, ինչպես ԱԽ անդամներին, այդպես էլ ԱԺ նախագահին, տրամադրվի նիստի օրակարգն ու քննարկվելիք փաստաթղթերը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Ուփսալա քաղաք

Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան:

Հայաստանի ԱԺ նախագահը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավորի հետ

Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին:

Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին. ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

Ա. Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը:

Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սեյմի մարշալեկի հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան

Պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

Մենք կարեւորում ենք, որ տարվող բարեփոխումները կրեն ինստիտուցիանալ բնույթ, ինչը կապահովի որդեգրած քաղաքականության շարունակականությունը

Ես անձամբ շատ դրական եմ վերաբերում Արայիկ Հարությունյանին. Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուի մասին

Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը եւ ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն եւ միմիայն լավ արդյունքների են հանգեցնելու։

Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, եւ դա ձեւավորվել է շատ տարիներ առաջ․ Արարատ Միրզոյան

«Ես ԱԺ նախագահն եմ եւ ընդունում եմ բոլոր թեկնածությունները, որոնք առաջարկում է նախագահը»։

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ չըտրեց ՍԴ նոր դատավոր։

Ես ոչ հեղափոխական եմ, ոչ հակահեղափոխական. ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

- Պարոն Գեւորգյան, դուք Էվոկա բանկում բաժնեմաս ունե՞ք եւ դա չի՞ խանգարի վարչական աշխատանքով զբաղվել: - Այո, բաժնեմաս ունեմ եւ չի խանգարի:

Քոչարյանը կարծես օրենքի հետ խնդիրներ ունի․ տեսնենք՝ ինչ է լինում, հետո կխոսենք․ Արարատ Միրզոյան

Կարո՞ղ է Դաշնակցությունն ինքը հետեւություններ անի: Երեւի արժի։

Եթե Արցախի նախագահներն անհրաժեշտ են համարել միջնորդություն ներկայացնել, պատմության մեջ այդ քայլով մնալ, ինչո՞ւ կանխել

Եթե որեւէ մեկը փորձի սեպ խրել Արցախի եւ Հայաստանի միջեւ, ես դա կորակեմ ազգային դավաճանություն։

ԱԺ միջանցքներում ցուցադրված նկարիչ Նարգիզ Փաշայանի երեք կտավները գնել եմ ոչ թե ես, այլ Ազգային ժողովը․ Արարատ Միրզոյան

ԱԺ-ն ունի սրահներ, որտեղ բարձրաստիճան հյուրերի է ընդունում։ Մինչ այժմ նման պրակտիկա եղել է, որ տարբեր պատկերասրահներից ժամանակավոր պահպանման համար վերցնում էին նկարներ, սա լուծման ձեւերից մեկն է։

Նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն, դեմարշ չկա․ ԱԺ նախագահ

Սահմանադրական դատարանի դատավորի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ․ Արարատ Միրզոյան

Վստահաբար կարող ենք պնդել, որ սա գործիք չէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։

Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Վերստին շնորհավորելով այս կարեւոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ եւ հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի

ԱԺ օրակարգը հնարավոր եղավ հաստատել միայն երկրորդ քվեարկությունից․ օրակարգում տասը ընտրություն կա

Օրակարգում կա տասը ընտրություն՝ Սահմանադրական դատարանի դատավորի, ՏՄՊՊՀ 5 անդամի, ՀԾԿՀ 4 անդամի ընտրություններ։

Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ:

Անցումային արդարադատությունը «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ․ Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը պետք է օրինական ճանապարհով զտի գործող համակարգը։

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում Անցումային արդարադատության հեռանկարները Հայաստանում թեմայով

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով:

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը:

Մարուքյանը հրապարակել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։

Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը. Ա. Միրզոյանը հանդիպել է Ն. Նիգմատուլինի հետ

Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, որը Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է:

Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստում որոշվել է լիագումար նիստն անցկացնել աշնանը Երեւանում

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երեւանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Չկան առանձին Հայաստանի և առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ:

Շենգավիթի հողերը պատկանում են շենգավիթցիներին. բաց նամակ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, եւ Երեւանի քաղաքապետին

Սակայն նրանք ոչնչացրեցին այդ այգին, որովհետև նրանք տասնյակ տարիներ վարվել են հայ ժողովրդի հետ այդպես՝ ավերել ու քանդել են մեր երկիրը:

Դիպուկ հարցադրումներ եղան. Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են նիստի արդյունքները

Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:

Ղուլյանն առաջարկել է Երեւանում քննարկել Արցախի ընտրական ու հարկային օրենսդրությունների փոփոխությունները

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի նիստը:

Նոր հեռանկարներ են բացվել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համար. Միրզոյանը՝ Ղուլյանին

Հանդիպել են երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները

Գոհացուցիչ է երկկողմ օրակարգի դինամիկան. Արարատ Միրզոյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Անցումային արդարադատության թեմայով. ԱԺ նախագահ

Լսումների ընթացակարգը և մասնակցության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ազգային ժողովի կայքում։

Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել

ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի եւ բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները

Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երեւանում սպասվող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջեւ. ԱԺ-ում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների:

Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու, երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում. Միքայելյան

Միքայելյանի այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճում հնչեցին ծափեր, եւ Միքայելյանը տեղից վեր կացավ՝ դահլիճից դուրս գալու համար։

ՌԴ Պետդումայի նախագահը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

Մայիսի 20-ին կկայանա ՀԱՊԿ ԽԱ խորհրդի նիստը։

Ա. Միրզոյանն ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյայի հետ քննարկել է ԱԺ վերահսկողական գործառույթների գործիքակազմը

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները:

Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները. դեսպան

Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում. Ծառուկյանի մտահոգ պատասխանը` Արարատ Միրզոյանին

Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

Պատրաստակամ ենք զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով. ԱՄԷ պետնախարարը՝ Արարատ Միրզոյանին

Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք. Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի ալ-Սայեղին

ԱԺ նախագահը գրություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս պատգամավորական մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ

Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձեւավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես կգա

Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկա է եղել քննարկմանը

Եկել ենք ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում. Չեխիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար

«Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան:

ԱԺ նախագահը Քաղաքացու օրը շախմատ է խաղացել, զբոսնել, լուսանկարվել զբոսաշրջիկների հետ

Երեւանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը

«Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը:

Ինչպե՞ս աջակցել ՀՀ խորհրդարանին. Արարատ Միրզոյանը հարցը քննարկել է միջազգային գործընկերների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Խորհրդանշական է. Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:

Դուռը փակեք, մնում ենք բանտում. Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ. Արարատ Միրզոյան

Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային:

Ուզում եմ, որ որպես օրենսդիրներ արձանագրենք՝ Մարտի 1 ՀՀ-ում միանշանակ այլեւս երբեք չի լինելու․ Արարատ Միրզոյան

Այս օրը շատ սիմվոլիկ ստացվեց․ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։

Դ․ Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա․ Միրզոյան

Տեսականորեն՝ պետական կառավարման որեւէ օղակում, այդ թվում եւ իրավապահ մարմիններում որեւէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով:

ԱԺ նախագահը գոհ է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներից

Նույն օրն ավելի ուշ նախատեսված է Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ա. Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահին, Ղազախստանի սենատի նախագահին

Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

ԱԺ նախագահը բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր մաս է կազմում խորհրդարանական ձեւաչափը:

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Կոնգրեսականները ողջունում են հայաստանյան բարեփոխումները. հանդիպում ԱԺ նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այստեղ մարդիկ կան, որ -20-ին ԱԺ պարիսպներից դուրս պլակատներով սառում էին եւ իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում

Ձեր առջեւ կանգնած է մի մարդ, որը առաջին անգամ, օրինակ ծեծ 2004 թվականին է կերել՝ համապատասխան մարմինների կողմից՝ Բաղրամյան պողոտայում։

Եթե չլինեին Ն․ Փաշինյանը, Ս․ Միքայելյանը, մեկ-երկուսը, ձեր գերակշիռ մասը ԱԺ-ում չէր լինի․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին

«Իմ քայլ»-ի պատգամավորները պետք է ամեն օր պարտական լինեն Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, մեկ-երկուսին, որ այսօր ԱԺ-ում են։

Ա․ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի խորհրդարանի նախագահին՝ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման համար

Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից. ԱԺ նախագահի ելույթը

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարևոր է խաղաղություն և անվտանգություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Արարատ Միրզոյանը Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ խոսել է 2 երկրների ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ:

Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Իրան

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Խորացնել համագործակցությունը. Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարն Արարատ Միրզոյանին վստահեցրել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի սեղմ ժամկետներում

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերը, որոնք պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով։

Չեխիայի դեսպանը հեռանում է ՀՀ-ից. դիվանագիտական գործունեությունը կշարունակի Վրաստանում

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատար

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում:

Հայ-չինական փոխգործակցության լայն շրջանակ. Ա. Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը

Երկկողմ կապերի ընդլայնման առումով նա եւս ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:

ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին:

Արգենտինան սատարում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը․ դեսպանը՝ Միրզոյանին

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին:

Մինչեւ հիմա մեր լվացքի մեքենայի վարկը չենք վերջացրել․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձանագեց, որ նույն տրամաբանությամբ ինքը փորձել է հեռուստացույց գնել, սակայն չի կարողացել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշվին կալանք է դրել։

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Եթե կան էական վերապահումներ, ապա կոչ եմ անում երկու ընդդիմադիր ֆրակցիաներին դեմ քվեարկել օրինագծին։

Երևան-Աբովյան ճանապարհին վարչապետն ընտանիքի հետ մասնակցում է շաբաթօրյակին. (ուղիղ)

Տարածքը աղբից մաքրում են նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր ընտանիքի հետ։

Քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը․ Միրզոյանի հանդիպումները Գերմանիայում

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում։

Արտաքին քաղաքականության, տնտեսական բարեփոխումներ. Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շարունակվում է

Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները եւ փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը:

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Բեռլինի Ներկայացուցիչների պալատի և Բունդեսթագի Կովկասի խմբի անդամների հետ

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Ա. Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության անդրադարձի հարցը

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա

Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Խորհրդարանի ղեկավարը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել շրջայցի ընթացքում մատնանշված օրենսդրական բոլոր բացերը։

Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել Երեւանի կենտրոնում գերթանկարժեք տարածքները․ Միրզոյան

Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները։

Ա. Միրզոյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ-ի հարցերով համազեկուցողների հետ խոսել է անցումային արդարադատության մասին

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացրել է իր անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները

Տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում առաջնորդվենք միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով. Միրզոյանը՝ Զուրաբիշվիլիին

Արարատ Միրզոյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ։

Ինչպե՞ս ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում։

Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց արարել. Միրզոյան

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։

Հայաստանն անշեղորեն գնալու է ժողովրդավարության ճանապարհով. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ դեսպանին

Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարեւորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի եւ TIFA խորհրդի դերը:

ՀՀ-ն ԱՄԷ-ի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին:

ԱԺ-ն ընդունեց Տիգրան Ուրիխանյանի նախագիծը․ բուհերի ուսանողները վարձերը կկարողանան վճարել նաեւ ամսական կտրվածքով

Խորհրդարանում նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2: Ի դեպ՝ ավելի վաղ կառավարությունը դրական եզրակացություն էր տվել այս նախագծին։

Քաղաքական բոլոր ուժերին հրավիրում եմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել միասնական ջանքերով․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի խորին համոզմամբ՝ տարիներ շարունակ մեր ունեցած խնդիրների մեծագույն մասը գալիս էր նրանից, որ ընտրությունների համակարգը ՀՀ-ում չէր աշխատում։

ՀՀ նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում․ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին։

Առաջիկայում նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան․ դեսպանը՝ Արարատ Միրզոյանին

Դեսպանը, խոսելով երկու ժողովուրդների բարիդրացիական ամուր կապերի մասին, համատեղ ծրագրերը շարունակելու եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Այլեւս երբեք․ պետք է փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը․ Միրզոյանը՝ Մարտի 1-ի մասին

2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցեր

Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը կտրուկ է արձագանքել ՌԴ որոշ գործընկերների վարքագծին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նաագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել ։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայի հայ համայնքի հետ անկեղծ քննարկում են ծավալել Հայաստանի մասին

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Մոսկվա այցի օրակարգը, իշխանությունների դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը եւ համապասխանությունը սահմանադրաիրավական կ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

ՄԱԿ-ը պատրաստակամ է օգնել ՀՀ խորհրդարանին հզորացնելու կարողությունները․ հանդիպում ԱԺ-ում

Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները։

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Հիմա ունենք խորհրդարանական համակարգ ու պետք է ամեն ինչ անենք՝ այդ համակարգի առաջ գնալու համար:

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:

Զարգացման ծրագիրը կարող է իրականանալ, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատն ու գիտակցությունը

Մեր գործընկերները փորձում էին համոզել, որ կա երրորդ ճանապարհ: Չկա՛, ասում էինք մենք, մենք ասում էինք՝ կամ սա անում ենք, կամ չէ։ Բա ո՞րն է ձեր պլանը՝ հարցնում էին մեզ ամեն տեղ։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

ԱԺ նախագահները առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի։

Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրն արդեն ներկայացրել է Ազգային ժողովին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:

Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում՝ «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը խոսել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա

Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

Շիրակի մարզում Suzuki-ն, 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Զգո՛ւյշ, բալային կրճատումներ են. աղքատները էլ ավելի են աղքատանում

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Վարչապետը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին (տեսանյութ)

Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին