Իոաննիսյանը իրողություններ է մեջբերել՝ եզրակացնելով, թե ինչու ՀՀ ԱԳ նախարարը չի գնացել ՌԴ-ի միջնորդությամբ հանդիպման

Ո՞րն է Լավրովի միջնորդությամբ Բաքվի հետ որևէ բան խոսելու ու պայմանավորվելու իմաստը կամ արժեքը: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Քննարկելով այն, որ Միրզոյանը հրաժարվել է հանդիպել Լավրովի ու Բայրամովի հետ, մեծ է գայթակղությունը հիշելու այն բառերը, որոնք Լավրովը գարնանը օգտագործում էր Միրզոյանի հասցեին կամ այն ճնշումը, որը Լավրովը վերջերս փորձել է գործադրել, որ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցը չհասցնի ՄԱԿ-ի ԱԽ։

Բայց կա Լավրովի միջնորդությամբ չհանդիպելու ավելի մեծ ու ֆունդամենտալ մի պատճառ. Ի՞նչ արժեք ունի ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն։ Ինչու՞ պիտի Հայաստանի ԱԳ նախարարը գնա ռուսների միջնորդությամբ որևէ բան խոսելու, եթե ռուսական կողմը չի ապահովում իր մասնակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ դեռ 2 տարի առաջ պիտի մեր ռազմագերիները հետ եկած լինեին։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ պիտի Խծաբերդը, Հին Թաղլարն ու Փառուխը չգրոհվեին։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ Լաչինի միջանցքը պիտի անարգել գործեր։

Ո՞րն է ռուսական կողմի միջնորդությամբ նոր խոսակցությունների, քննարկումների և հնարավոր պայմանավորվածությունների իմաստը։
Հետևապես թող ռուսական կողմը որևէ բան անի, որ իր միջնորդությամբ նախկինում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն և հետո նոր առաջարկի հետագա բանակցությւոններում իր միջնորդության շարունակում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք էր հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից։ Նա նշել էր, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհին՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված:

 

Տպել
1735 դիտում

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին