Միրզոյանը նկատել է, որ Մոսկվա իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ ասուլիս են տվել։

«Մեր այսօրվա հանդիպումն անցավ վստահելի, ջերմ մթնոլորտում: Քննարկել ենք երկկողմ համագործակցության, տարածքային անվտանգության այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայունացմանը վերաբերող հարցեր: Ամրագրեցինք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, շարունակվում է ակտիվ դիվանագիտական երկխոսությունը»,- նշել է Միրզոյանը և հավելել, որ պատրաստ են հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պահպանման շրջանակներում:

Միրզոյանը նկատել է, որ իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին. «Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից շուրջ 3 ամիս է շարունակվում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոշտ խախտում է»:

Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությունը և գործուն քայլերը ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:

«Ռուս խաղաղապահ զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված է ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը: Միաժամանակ մտահոգիչ են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի քան երկու տարում, ինչպես օրինակ ԼՂ-ում գյուղերի օկուպացիան, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, խաղաղ բնակչության և ոստիկանների սպանության դեպքերը, պարբերաբար հրադադարի խախտումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու գործողությունները: Ոչ մի կերպ չնսեմացնելով ռուս գործընկերների դերը 2020 թվականին հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության դերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի կանխման գործում, ներկա իրավիճակը ցույց է տալիս ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման մեխանիզմների ու դրանցում միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: Պետք է ակտիվացնել ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմները, միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Հույս ունենք համագործակցել ռուսական կողմի հետ այս հարցում»,- ասել է նա։ 

Բացի այդ Միրզոյանը նկատել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ԼՂ տարածքում ադրբեջանական ժողովրդի վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դա չի անում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:

Տպել
741 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը