Սաֆարյանը հրապարակել է Քոչարյանի կողմից Տավուշի գյուղերը «օկուպացված» ճանաչելու մասին հոդվածներն ու ուշագրավ մանրամասներ

10/04/2024 schedule13:53

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ երեկվա իր գրառումը (այստեղ) ծանր են տարել անակնկալ պատգամավոր դարձած երիտասարդը (-խմբ. նկատի ունի՝ Լևոն Քոչարյանին) ու նրա շրջապատը, գրառման մեջ բարձրացված հարցերին էլ պատասխանելու փոխարեն նախընտրել են Սաֆարյանի անուն-ազգանունը փոքրատառով գրել:

Քաղաքագետը հրապարակել է «Հայկական ժամանակ»-ի հրապարակած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1999թ․ տարբերակի /որը բանակցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից/ 2-րդ և 3-րդ հոդվածները, որոնցից առաջինով «ճանաչվել է, որ Հայաստանը Ադրբեջանի Ղազախի շրջանից նույնպես «գրավյալ/օկուպացրած» հողեր ունի»։

Ըստ նրա՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանից «գրավածը» ճանաչելուն զուգընթաց հավանաբար մոռացել է կամ պետքն էլ չի եղել, որ գոնե ամրագրվի, որ Ադրբեջանն էլ Տավուշի մարզում ահռելի օկուպացրած հողեր ունի, զորօրինակ՝ Բերքաբերի 800-900 հեկտարը՝ մինչև Փայտասար սարը, ու այսպես շարունակ, ու նա էլ պարտավոր է դրանք վերադարձնել։

«Չէ, դրա մասին տեքստում ոչ մի բառ չեք գտնի․․․ Իսկ երրորդ հոդվածով ամրագրվել է «անկլավները» /որոնցից երկուսը գտնվում են Տավուշում/ փոխանակելու դրույթը․․․

հոդված 2

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո:

հոդված 3

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք:

Աղբյուրը՝ https://www.armtimes.com/hy/article/215321...

Ինչպես նաև՝ հավելյալ կարդացեք Թաթուլ Հակոբյանի Անի կենտրոնում Մեղրիի ու Քիվեսթի տարբերակների վերաբերյալ մեծածավալ բացառիկ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց իմ հայրենակիցը հասանելիություն է ունեցել ժամանակին որպես դաշտի առաջատար լրագրողներից մեկը։

Գրառման առիթ էր հանդիսացել երիտասարդ անակնկալ պատգամավորի այցը Տավուշ, քանի որ իր ու Իշխան Սաղաթելյանի պարագայում տակավին անհայտ է, թե ինչն են ուզում փրկել կամ պաշտպանել, եթե այն, ինչ Ադրբեջանը պահանջում է այժմ, իրենց անձնական/քաղաքական հայրը ժամանակին ճանաչել է ալիևինը․․․

Վարչատարածքային օրենքի մասին՝ Տավուշի հատվածում այս ամենի մասին կխոսեմ/կգրեմ հաջորդիվ։

Իսկ քոչարյանականներն ազատ են իմ անուն-ազգանունը փոքրատառ գրել, մանավանդ որ պատասխան չունեն տրված հարցերին․․․ Ես վաղուց չեմ նեղվում մանր-մունր սանձարձակություններից․․․

Հ․Գ․ 1․ Լավ է, որ հղում եք կատարում Թաթուլ Հակոբյանի վրա, բայց Մադրիդյան առաջարկներից բացի՝ Թաթուլը ահռելի գաղտնազերծած փաստաղթեր ու հրապարակումներ ունի նաև Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներից, դրանց հղումներն էլ տարածեք։

Հ․Գ․ 2․ Պարզվում է՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը փոխվել ու «պատահաբար» Ադրբեջանի սահմանի երկայնքով է կառուցվել /այսինքն ճանաչվել է այդ սահմանը/ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար․․․ Լո՞ւրջ․․․ Այդ ճանապարհը նույնքան «անվտանգ է», որքան այժմ ու բոլոր հատվածները․․․․ Չստացվեց, կրկին փորձեք»,- գրել է Սաֆարյանը:

Տպել
7217 դիտում

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ