Շիրակի և Լոռու պարեկներն արդեն մեկ տարի է ծառայում են (տեսանյութ)

Խորհրդանշական էր, որ 2022 թվականի ապրիլի 16-ին, Ոստիկանության օրը, սկսեցին գործել ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզային գումարտակները:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ստորև. 

«Օրեր առաջ լրացավ նրանց ծառայական գործունեության մեկ տարին, հետևաբար Շիրակի և Լոռռւ մարզերի պարեկների համար ապրիլի 16-ը կրկնակի տոն է: Սա նաև հարմար առիթ է` ամփոփելու նրանց կատարած աշխատանքը:
Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ` իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ անփորձության հետևանք թերություններից:

Մարզերի պարեկները նույնպես ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվում են հանցագործություններ, բռնվում օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվում են վեճ ու կռիվներ: Պարեկների ծառայության դրվագները գրեթե ամեն օր լուսաբանվում են մեր հաղորդումներում: Սակայն այսօր խոսենք թվերով:

Շիրակի և Լոռու պարեկներն, իրենց հիմնական գործառույթներից զատ, անցած մեկ տարում բացահայտել են համապատասխանաբար` կաշառքի՝ 4 և 3, գողության՝ 3 և 7, կողոպուտի՝ 3 և 2, խուլիգանության՝ 14 և 8, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3 և 2, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7 և 3, ավտոառևանգման՝ 3 և 1 դեպք: 2023 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի, և այդ հարցում լուրջ ներդրում ունեն նաև պարեկները: Շիրակում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության՝ 87, Լոռիում` 18 դեպք: Շիրակում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 12, Լոռիում`19 դեպք: Շիրակում ապօրինի փայտանյութի 8 դեպք է հայտնաբերվել է, Լոռիում արձանագրվել է ապօրինի ծառահատման 92 դեպք: Երկու մարզերում էլ պարեկների ջանքերի շնորհիվ բացահայտվել ու կանխվել են այլ հանցագործություններ ևս:
Ինչ վերաբերում է բուն պարտականություններին` թվերն այսպիսին են:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Շիրակում կազմվել է 63 639 արձանագրություն, Լոռիում` 52259: Այդ ընթացքում Շիրակում ոչ սթափ վիճակում մեքենա է վարել՝ 980, Լոռիում` 851 անձ: Շիրակում առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել՝ 3089, Լոռիում`2595 քաղաքացի: Շիրակում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել՝ 3570, Լոռիում` 2556 տրանսպորտային միջոց:

 

Հասկանալի է, որ պարեկային ծառայության գնահատականը միայն թվերով տալ անհնար է: Չկա ու չի կարող լինել վիճակագրություն, թե բարեխիղճ աշխատանքի շնորհիվ քանի դեպք ու պատահար, քանի հանցագործություն է կանխվել: Բնակավայրերում մշտական գիշերային շրջայցեր, բոլոր ճանապարհներին իրականացվող ծառայություն, հրատապ ահազանգերին արագ ու պրոֆեսիոնալ արձագանքում. սրանք այն միջոցառումներն են, որոնք մեր քաղաքացիների կյանքը դարձնում են ավելի անվտանգ, ապահով ու քաղաքակիրթ:

Մեկ անգամ էլ շնորհավորենք Շիրակի և Լոռու մարզերի պարեկներին` կրկնակի տոնի առթիվ և մաղթենք արդյունավետ ու անփորձանք աշխատանք` հանուն օրենքի գերակայության, հանուն հայրենի մարզերի բնակչության անվտանգության»:

Տպել
559 դիտում

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը