#Լոռու մարզ

Աքորիում անկած խոզերից վերցված նմուշներից ժանտախտի փորձաքննություն չի արվել. համապատասխան ախտորոշիչներ Հայաստանում չկան

Բա եթե պարզվի, որ իրականում ժանտախտ է եղել. չէ՞ որ այդ համայնքում շարունակում են խոզեր մորթել, ուտել, միսը վաճառել… Աբսուրդային վիճակ է:

Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Փետրվարի 16-ին բենզասղոցով հատել էր Քոբայր բնակավայրի իր սեփական տարածքից և ցանկանում էր տեղափոխել տուն:

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

Հուշակոթողի բացման պատիվը տրված էր զոհված հրշեջ-փրկարարի հորը:

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:

Քաղաքացիներին մեծ հաշվով հետաքրքիր չեն ձախողման պատճառները. Լոռու մարզպետը՝ սուբվենցիոն ծրագրերի մասին

Քաղաքացիներն աշխատանքի արդյունքն են ուզում: Փաստը մնում է փաստ, որ նախորդ ծրագրից մենք այսօր ունենք անբարեկարգ փողոցներ, կիսատ կառուցված այգիներ:

Աղետի հետեւանքով անօթեւան մնացած 11 ընտանիքի Լոռու մարզպետը բնակարանի գնման վկայագիր է հատկացրել

Բնակարանի գնման վկայագիր ստացած ընտանիքները պարտավոր են բնակարանները գնել 6 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում, ԲԳՎ-ն ուժը կորցրած կճանաչվի:

Լոռու մարզում վթարային ջրանջատումը կտեւի փետրվարի 13-ից 15-ը

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացրել է սպանդանոցային բիզնես սկսելու քայլերի հաջորդականությունը

Սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300մ հեռավորության վրա:

Պայթել է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարը. Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհը միակողմանի է դարձել (տեսանյութ)

Մինչեւ ջրագծի խողովակի պայթելը, սարի վրա փուլուզում է տեղի ունեցել:

«Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսի օրը հայտնի է. միջոցառման վրա բյուջեից կծախսվի 3,5 մլն դրամ

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող միջոցառումն իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց ոչ միայն Լոռու մարզից, այլ նաեւ Հայաստանի տարբեր շրջաններից ու ինչու ոչ՝ նաեւ արտերկրից:

Ինչու է աշխատանքից ազատվել մարզպետարանի ծրագրերի եւ զարգացման բաժնի պետը. որոշումը կվիճարկվի դատարանում

Եթե մենք գնում ենք զարգացման ուղով, ու փորձում ենք ցանկացած ծրագիր բերել մարզ ու առաջինն իրականացնել, ապա թերանալն այս դեպքում այդքան էլ ճիշտ չէր

Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

«Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը ձեւական աճուրդով վաճառվել է անհամեմատ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Այսպիսով՝ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 69․636․000 դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։

Տաշիր քաղաքի բնակարաններից մեկում ինքնաշեն կաթսա է պայթել (լուսանկարներ)

Փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկը՝ նկուղային, խոհանոցի արտաքին պատից մոտ 10 մ, վնասվել է տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից մոտ 6 քմ, պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարերը, մոտ 3 մ:

Աքորի համայնքի խոզերի անկման պատճառը անաէրոբային եւ կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են

Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում:

Ուժեղ քամին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառեր է տապալել (լուսանկարներ)

Իրավիճակին արագ արձագանքել են տեղի ճանշիններն ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր բենզասղոցներով մասնատել են հաստաբուն ծառերն ու այն հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Իրավապահները պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը

Լույս չունենք, դպրոց չունենք, մանկապարտեզ չունենք, ճանապարհ չունենք. առաջիկայում Անտառաշեն համայնքը կմիանա Լերմոնտովոյին

Իմ բյուջեով ոչ մի բան չեմ կարողանում անել, ոչ օգնություն եմ տալիս, ոչ խնդիր լուծում, 4 հոգի աշխատող եմ պահում, այդ 4 հոգու աշխատավարձին էլ չի հերիքում

Լոռիում 50-ից ավելի քաղաքացիներ են թունավորվել. նախնական տեղեկություններով՝ պատճառն էկլերն է

Այսօր առավոտյան միայն Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվել 50 հիվանդ, որից 14-ը կեսօրին դուրս է գրվել

Լոռու մարզում շինարարական ծավալներն այս տարի աննախադեպ են լինելու

Բնակիչները նաև այսկերպ կարող են հետևություններ անել՝ ինչքանով են համայնքների ղեկավարները պատրաստակամ ու ջանացավ իրենց բնակավայերի խնդիրների լուծման, համայնքների զարգացման հարցում. մարզպետ

Լոռու Աքորի համայնքում տասնյակ խոզեր են անկել. մինչ մասնագետները հետազոտում են, գյուղացիները սպասում են նոր դեպքերի

Ոչ մի բավարար պատասխան չեն տվել, ոչ մի ուղղություն, չեն ասել, ես կարծում եմ՝ կամ կլասիկ ժանտախտ է, կամ աֆրիկյան ժանտախտ:

ՀԲԸՄ գրասենյակը կանանց հզորացման ծրագիր կիրականացնի Վանաձորում

Ծրագիրը բացի ձեռներեցության հմտությունների զարգացման դասընթացից նախատեսում է կազմակերպել նաև ծրագրավորման, կանանց առաջնորդության և անգլերեն լեզվի դասընթացներ:

Լոռու մարզպետարանը կտուգանի համայնքների այն ղեկավարներին, որոնք աղբահանության գործը պատշաճ չեն կազմակերպի

Ահազանգեր են ստացվել Նոր Խաչակապից, Հարթագյուղից, Թռչկանից ու մարզի մի շարք զբոսաշրջային կենտրոններից:

JICA-ի կողմից ՀՀ-ին է նվիրաբերվել 22 հրշեջ ավտոմեքենա. դրանք կուղեւորվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզեր

Ջուն Յամադան ասաց, որ այս մեծածավալ համագործակցությունը մարմնավորում է Հայաստանի կառավարության հետ մտերիմ և փոխշահավետ հարաբերությունների ևս մեկ օրինակ:

Հայոց բանակի տոնի առթիվ Վանաձորում ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ (լուսանկարներ)

Արդեն կեսօրին քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին:

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի հետեւանքով Opel-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Աշխատավարձ պահանջող աշխատակիցների հետ այդպես էլ ոչ ոք չի հանդիպել:

Լոռիում նախորդ տարի արտակարգ դեպքերի ու պատահարների աճ է գրանցվել. զոհվել է 42, վիրավորվել 866 մարդ

Դեպքերի աճ է նկատվել նաեւ սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերում՝ 818 դեպք: 2018թ-ի համեմատ աճը կազմում է 61,9%: Զոհվել է 22 մարդ, վիրա­վոր­վել` 529-ը:

Ինքնաթիռ չի ընկել, ոչինչ չի պայթել. տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

Նշենք, որ նույն աղմուկը կար նաեւ Լոռու մարզում, քանի որ պայթյունի հուժկու ձայներ էին լսվել նաեւ մարզկենտրոն Վանաձորում, Գուգարք գյուղում ու հարակից բնակավայրերում:

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատական ստացել

Ստեղծված իրավիճակում մեղքի բաժին ունեն ոչ միայն շինարարական կազմակերպությունները, այլ նաեւ վերահսկող մարմինները:

Ես անասունին ոնց հասցնեմ մոտակա սպանդանոց, ավելի լավ ա ջուրը գցեմ, պրծնեմ. լոռեցի անասնապահները ճամփա փակելը հետաձգել են

Էդ ես ինչ եմ աշխատում, որ իմ ապրանքի վրա էլ սպանդանոցները օգուտ ստանան:

Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումները նախորդ տարի աննախադեպ աճ են գրանցել, առաջատարը Ծաղկաբերն է. փոխմարզպետ

Լավագույն ցուցանիշ ապահովել է Ծաղկաբեր համայնքը՝ 128.9, Լոռի Բերդ համայնքը՝ 124.6, Արեւաշողը՝ 121.8 տոկոս ցուցանիշ:

Գուգարք գյուղում 2015 թ.-ին այրված շենքի բնակիչները բնակարանների գնման վկայագրեր ստացան

Հրդեհից հետո, տարիներ շարունակ, թե՛ բնակիչներն ու թե՛ համայնքային ու մարզային իշխանությունները բազմիցս դիմել էին նախորդ իշխանություններին, սակայն՝ ապարդյուն:

Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Լոռու մարզպետը կաջակցի «Կոտտոն» ընկերությանը ընդլայնվելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում

Ալավերդիում աշխատակիցների թիվը 80-ից ավելի է, Վանաձորում՝ շուրջ 50, սակայն ընկերությունը ընդլայնվելու մեծ ցանկություն եւ հնարավորություններ ունի:

Զբոսաշրջային կազմակերպությունները դժգոհել են Ծաղկեվանք և Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված աղբից

Օձուն խոշորացված համայնքի տարածքում պատշաճ աղբահանություն այսուհետ եւս չիրականացնելու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ կհարուցվի վարչական վարույթ:

Արի ազատման դիմում գրի, մենք էլ քո համար քաղաքում գործ ման կգանք. Ստեփանավանի քաղաքապետը՝ Ուրասարի վարչական ղեկավարին

Ինքը սովոր է հին ոճով աշխատի, ճիշտ է՝ ես էլ եմ հին ժամանակվա ղեկավար, բայց ժամանակները փոխվել են, ամեն մարդ պետք է գիտակցի՝ կամ պետք է աշխատի այն ձեւով, որն էսօրվա իշխանությունն է պահանջում, կամ գնա:

Չգիտեի էլ՝ ինչ անել, մտածեցի՝ ձորն ընկա. Լոռիում տեղացած ձյունը «անակնկալի» էր բերել ճանշինի աշխատողներին (լուսանկարներ)

Ավտովթար է արձանագրվել նաեւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում:

Ուրասարում բողոքի ցույց է. բնակիչները պահանջում են վարչական ղեկավարի հրաժարականը (լուսանկարներ)

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը վարչական ղեկավարին առաջարկեց հրաժարականի դիմում ներկայացնել, գյուղում նշանակել նոր վարչական ղեկավար:

ՏԿԵ նախարարության կողմից մշակվել եւ գործարվկում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը

Այս հարթակը թույլ է տալիս պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին:

Գուգարք գյուղի մոտ 25 հա խոտածածկույթ է այրվել. մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Լոռիում երիտասարդները ներխուժել են քաղաքացու առանձնատուն, կապել քնած տանտիրոջ բերանը, հափշտակել գումար. ՔԿ

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լոռու մարզպետը պարգեւատրել է Ծաղկաբեր համայնքի ղեկավարին շնորհակալագրով

Նախորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման առումով Ծաղկաբերը առաջին հորիզոնականում է:

Վանաձորում հեծանվային ուղիներ կկառուցվեն

Պատասխանատուների զեկույցի համաձայն նախատեսվում է քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր:

Վթար Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին. հոսպիտալացված վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ. ԱԻՆ

Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող համայնքի 5 բնակիչ:

2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում, Լոռիում ևս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը:

Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցներ փակել են ֆաբրիկայի դուռը և սեփականատիրոջը թույլ չեն տալիս դուրս գալ

Աշխատակիցները փակել են ֆաբրիկայի մուտքի դուռը և թույլ չեն տալիս դուրս գալ սեփականատեր Կարեն Դասոյանին՝ քանի դեռ չի վճարել իրենց աշխատավարձը։

Ալավերդու բնակարաններից մեկում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Ալավերդու բժշկական կենտրոնում նորից կփորձեն տնօրեն ընտրել. կենտրոնին առնչվող երկու դատական հայց կա

Վիրաբույժն այս անգամ մրցույթին չի մասնակցի: Նա եւս մեկ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ քանի դեռ նախորդի արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացվի:

Խոշոր ավտովթար Վանաձորում. BMW-ն բախվել է ծառին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Մեր տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են:

Հրդեհ Շնող գյուղում. մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Ըստ նախնական տվյալների այրվում է 7 հա բուսածածկույթ:

Ստեփանավանում տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհ հայ-վրացական սահմանին. հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մեծ դժվարությամբ

Մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող:

Լոռու մարզպետարանը աշխատակազմի նոր ղեկավար ունի

Աշխատակազմի նախկին քարտուղար Նարեկ Սարգսյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել էր նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին:

Նորամուտ գյուղին հարակից դաշտում հրդեհ է բռնկվել

Նախնական տվյալներով այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ:

Մարց և Քարինջ գյուղերի միջեւ գտնվող անտառում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ժամը 18։10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

Մեծավան գյուղում անասնակեր է այրվել. ԱԻՆ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Վանաձորի քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների 1300 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ինչ միջոցներով է դա արվելու

«Մեր աշխատակիցները մոտ 10 տարի աշխատավարձերի բարձրացում չեն ունեցել, կարծում եմ՝ կարեւոր եւ ճիշտ իրադարձություն էր»:

Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկվում

Անհրաժեշտության դեպքում մասնագետները պատրաստակամ են կրկին այցելելու համայնք, խորհրդատվություն տրամադրելու նաև հեռախոսակապի միջոցով:

Սարատովկայում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 60 տնկի. ԱԻՆ

Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում գտնվող լճին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք։

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Նա 2018 թ. մարտի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Կալինինի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:

Ավարտվել է անչափահասի սպանության դեպքի նախաքննությունը. կալանավորվել է 15-ամյա պատանի

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հրդեհ Սարատովկայում

Խորդանոցը՝ մոտ 9 քմ, ամբողջությամբ այրվել է:

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Երազում ենք ունենալ այնպիսի հասարակություն, ովքեր կմասնակցեն իրենց համայնքի կառավարմանը և չեն դիտարկի սեփական անձը՝ համայնքից դուրս. Անդրեյ Ղուկասյան

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքներում հայտնաբերվել են խախտումներ:

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում եւ Լեռնանցքում նաեւ զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին եւ պատասխանել դրանց։

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Բովանդակությունը պետք է մարդկանց ներկայացվի: Այսինքն, մենք ջրագիծ ենք կառուցում, որ հետո մեզ մեդալ տա՞ն, գովերգե՞ն, արձան կանգնեցնե՞ն, բանաստեղծություն ասե՞ն, թե՞ որ մարդկանց կյանքը փոխվի:

Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (լուսանկարներ)

Քըրքորյանի միջոցներով նորոգվել է նաեւ Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզադահլիճը:

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց բնակարանամուտը տոնող լեռնանցքցիներին, նրանց հետ բաժակ բարձրացրեց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Այստեղ նաեւ բացվելու է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին, որի բացմանը եւս վարչապետը կմասնակցի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք։

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը ստացել է շնորհակալագիր:

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

Այս գործընթացը շարունակական պետք է լինի, եւ 21-րդ դարում մենք չպետք է ունենանք այնպիսի դպրոցներ, որոնք չբավարարեն երեխաների պահանջներին, այսինքն ունենան գոնե տանիք ու բարեկեցիկ պայմաններ:

1000 դրամն ինչ է մեզ համար՝ մի քանի լիտր խմելու ջուր. Լոռու Բովաձոր գյուղում 20 տարի է՝ ջուր են առնում

Ջրի մեջ ուղղակի կեղտ է լցվում, մաքրելու համար ցանց է դրած, բայց գյուղից մի երիտասարդ տեսել էր, դրանից հետո օրեր շարունակ չէր կարողանում հաց ուտել:

Լոռիում ողբերգական ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել. մահացածների տվյալները դեռ ճշտվում են

Մեզ պատասխանեցին, որ խորհրդակցություն է եւ առաջարկեցին զանգահարել ավելի ուշ:

Լոռու մարզում Mersedes ML-ը դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը. կա 3 զոհ. 1 վիրավոր

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Մի դպրոց, որտեղ անձրեւը լցվում էր դպրոցի բոլոր մասնաշենքերն անարգել, հասնելով մինչեւ նկուղ, իր հետ քանդելով ոչ միայն կոսմետիկ տեսքը, այլ նաեւ թուլացնելով շենքի ամրությունն ու սեյսմակայուն

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. ԱԻՆ

Հրդեհն ինքնամարվել է, այրված մակերեսը դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել պարզել:

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

Նախորդ տարեվերջին, երբ կառավարությունը հայտարարեց ճանապարհահատվածի մասին, վարորդների մեծ մասը թերահավատորեն մոտեցան: Նման խոստումներ նախորդ իշխանություններից հաճախ էին լսել:

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Մարզայինի նորանշանակ պետին անձնակազմին է ներկայացրել անձամբ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով այժմ գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում:

Կուրթանում կարտոֆիլը որդնած է. Գյուղացիներն ահազանգում են.(լուսանկարներ)

Ու եթե ժամանակին կարտոֆիլը հողից հանելուց հետո տեսակավորում էին ըստ մեծության, այսօր արդեն տեսակավորում են շատ որդը կերած, քիչ որդը կերած ու նեխած:

Լոռու մարզպետարանը Ալավերդու քաղաքապետից պահանջում է աշխատանքից ազատել N4 մանկապարտեզի տնօրենին. նա Շարմազանովի մայրն է

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի:

Վերջին տարիներին ողբերգական նման ավարտով դեպք չենք ունեցել. ԱԻ նախարար

Նման դեպք չենք ունեցել, բայց մենք ավելի ծանր հրդեհներ ենք ունեցել, ու ինչ-որ տեղ նաեւ սպասել ենք, որ հնարավոր է նման հանգուցալուծում լինի:

Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետեւանքով փրկարարներից մեկը մահացել է, մյուսը ստացել է այրվածքներ

Հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվաքծներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Կարևոր եմ համարում անձամբ ձեզանից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը հերքում է Գեւորգ Ազարյանի պնդումը, թե կենտրոնը թաթախված է կոռուպցիայի մեջ

«Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի հայտարարությունը:

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Ծրագրով ջրագծեր ու կապտաժներ ենք վերանորոգել, բայց դուք էլ լավ գիտեք, որ տարին չորային է. ցորենը գցել ենք հողը, բայց անձրեւ չի գալիս, թող դրա մասին ահազանգեն:

Ձորաղբյուրում երեկվանից այրվող տան հրդեհը այսօր դեռ չի մարվել. բնակչի կրած վնասը անցնում է 7 մլն դրամը (լուսանկարներ)

Նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է տարածքի վարձակալի 5-ամյա երեխայի՝ լուցկու հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Լոռու մարզի որոշ հասցեներում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

3-րդ փուլ է անցել մասնակիցներից միայն Գեւորգ Ազարյանը, որի խոսքով, ինքն իրականում հաղթել է, պարզապես մարզպետը միտումնավոր չի ցանկանում նշանակել:

Լոռու մարզում նախորդ տարի հիմնանորոգվել է 43,65 կմ ճանապարհ, այս տարի կհիմնանորոգվի կրկնակի՝ 102,05 կմ

Մինչեւ հոկտեմբերի վերջ կավարտվեն նաեւ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները:

Գլխավոր դատախազը Լոռու դատախազ է նշանակել

Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից այս տարվա օգոստոսին եւ նշանակվել Գլխավոր դատախազությունում հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ:

Ստեփանավանի N3 դպրոցը վթարային է, անձրեւաջրերը լցվում են ներս. շենքի նախագծի հեղինակը Սոսո Պավլիաշվիլիի հայրն է

Նպատակահարմար է համարվել շենքն ամրացնելու փոխարեն հարեւանությամբ կառուցել նորը, քանի որ դա պակաս ծախսատար է:

Ավտովթար Լոռիում. մեքենան հայտնվել է ծառերի մեջ, կան վիրավորներ (լուսանկարներ)

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ ուղեւորի ինքնությունը:

Գեղաքարի դպրոցի միակ աշակերտը տեղափոխվել է Խաչաղբյուր. մարզերում կան առանց աշակերտի մնացած կրթական հաստատություններ

Սյունիքի մարզի Լիճք դպրոցի դռներն այս տարի աշակերտների առաջ չեն բացվել. համայնքում դպրոցահասակ երեխա չկա: Անցած տարի այնտեղ ընդամենը երկու աշակերտ է ուսանել, այսօր նրանք էլ են հեռացել:

Լոռու ավանդական դարձած «Բերքի տոն»-ը այս տարի կնշվի Այգեհատում՝ հոկտեմբերի 6-ին

Փոխմարզպետը վստահեցրեց՝ «Բերքի տոն» միջոցառումից հետո մարզ այցելած հյուրերը չեն ձանձրանա՝ կարող են վայելել Լոռվա գեղեցիկ բնաշխարհն ու այցելել պատմամշակութային վայրեր:

Թումանյանի ճանշինը տուգանվել է անորակ ասֆալտապատում անելու համար

Մի քանի օր առաջ արված ասֆալտն արդեն քանդվում է:

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

տարիներ առաջ՝ 2009թ.-ին, Վանաձորում 18-ամյա տղայի էր սպանել

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը:

Միջպետական ավտոճանապարհին առկա վտանգն ու վանաձորցիների հումորը (լուսանկարներ)

Մի շաբաթից ավել ա՝ էս վիճակն ա, ու դժվար թե մարզպետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները տեսած չլինեին էս վիճակը:

2012թ-ից սահուն անցան ու հասան 2019թ-իվ, մինչդեռ վարչապետը 2 տարում կավարտի աղետի գոտու խնդիրը. մարզպետի խորհրդական

2012թ-ին դեռ պետք է ավարտեին՝ հանրապետության 3-րդ նախագահն էր ասել…ամեն տարի սահուն կերպով անցնում էր հաջորդ տարի ու հասավ 2019թվական ու ոչինչ չարվեց

Լոռու մարզի մի շարք դպրոցներ առաջին դասարան հաճախող աշակերտ չունեցան. պատճառները տարբեր են

Սկսած դպրոցի անմխիթար վիճակից, վերջացրած ուսուցչական կադրերի պակասից

Խոզերի մասսայական անկում Լոռու գյուղերում. Պատկան մարմինները 3 ամսում այդպես էլ չկարողացան պարզել պատճառը

Անասնաբույժները, թեպետ վերցրել են փորձանմուշներ, սակայն այդպես էլ որեւէ այլ գործողություն չեն կատարել: Իսկ սրա արդյունքում շարքային գյուղացին շարունակել է միլիոնավոր դրամների վնաս կրել։

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներն ու կայանված մեքենան, մինչդեռ այրվել է ավելի քան 1000 հակ անասնակեր խոտ:

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Արսեն Մարտիրոսյանը Լոռու դատախազ էր նշանակվել 2017թ-ի հուլիսի 20-ին

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Բնակիչները դժգոհություն հայտնեցին, որ տարիներ շարունակ ահազանգել են հնարավոր բոլոր միջոցներով, սակայն ՀԷՑ-ը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում:

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Կան տեղեկություններ, որ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ սպանության մեջ կասկածվողի դեմքի վրա:

Արտակարգ դեպք Լոռիում. այրվել է բենզին տեղափոխող գնացքը (բացառիկ լուսանկարներ)

Ժամեր շարունակ փրկարարները կենաց մահու պայքար են տարել: Հմուտ գործողությունների արդյունքում բարեբախտաբար պայթյուն չի գրանցվել:

Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործակմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

Մենք կարող էինք բարձր գներ դնել, մեր բաժանմունքը դա մեզ թույլ էր տալիս, բայց հաշվի առնելով մեր ազգաբնակչության սոցիալական վիճակը, որոշեցինք, որ ծառայությունները պետք է մատչելի լինեն

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Պարոն Պապինյանը դեռ ազատման դիմում էլ չի տվել, տալու դեպքում էլ ես որպես տնօրեն չեմ ընդունի, ոչ էլ կոլեկտիվը թույլ կտա:

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Նախկին տնօրեն Գայանե Քալանթարյանը, որը նաեւ Վանաձոր համայնքի ավագանու անդամ է, ներկայումս շարունակում է աշխատել դիսպանսերում, սակայն արդեն՝ որպես բժիշկ:

Լոռեցի համայնքապետերն ու բնակիչները տարբեր մոտեցումներ ունեն սպասվող խոշորացման վերաբերյալ

Երրորդ մոտեցումն էլ այն է, երբ կոնկրետ համայնքներում կոնկրետ համայնքապետերն են ուղղորդում բնակիչներին՝ դրսեւորելով անհանդուրժողական վեաբերմունք խոշորացման վերաբերյալ:

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Վթարի հետեւանքով բեռնատարում եղած բենզինը ամբողջությամբ թափվել ու լցվել է Դեբետ գետը:

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

Ղուկասյանի խոսքով՝ քանի որ այդ ճանապարհը միջպետական է, հարցով զբաղվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ողբերգական դեպքից. մահացածները վարորդի կինն ու դուստրն են

Ճանապարհը միշտ էլ եղել է վտանգավոր: Այստեղ պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում:

Հերթական կարկտահարությունը Լոռիում. վնասները մեծ են (լուսանկարներ)

Վնասը որոշ տեղերում 100 տոկոս է կազմում

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել է վերլուծել, հասկանալ, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իր առաջարկած բանաձևին:

Նախարարական սելֆի. 4 նախարարների լուսանկարը՝ Լոռու Դեբեդ գյուղից

Լուսանկարն արվել է Լոռու մարզում՝ Դեբեդ գյուղում, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում , որտեղ կառավարական պատվիրակությունը մեկնել է վարչապետի հետ միասին:

Ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, բրինձ, մթերք գնել բարեգործության համար, այլ նման կենտրոն ստեղծել է պետք. վարչապետ

Սա է 2 մոդելների տարբերությունը: Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել, դա է իրական օգնությունը

Նիկոլ Փաշինյանը Լոռիում մասնակցում է «ՍՄԱՐԹամեջ»-ին (լուսանկարներ)

Վարչապետն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Կարո Արմենին՝ Հայաստանի սրտում, Լոռիում՝ Թումանյանի ծննդավայր Դսեղում նման կենտրոն հիմնելու համար:

Լոռիում կոռուպցիոն քրգործերով վեց ամսում 35 անձ է դատապարտվել. վնասը 5 անգամ մեծ է նախորդ տարվա ցուցանիշից

Այս տվյալները փաստում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում մարզի բնակչության նախաձեռնողականությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետևողականությունը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:

Կաթնաջուր գյուղում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել գյուղացիների տնտեսություններին (լուսանկարներ)

Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում ժամեր առաջ ուժեղ կարկուտ է տեղացել:

700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը. Արեն Մկրտչյան

Դրա արդյունքում խախտվել է նաեւ սեյսմակայունությունը, որովհետեւ հեղուկը չի հասցրել չորանալ: Դա նույնն է, որ որոշակի տարողությամբ բաժակի մեջ լցնես ավելի շատ ջուր, քան այն կարող է տեղավորել:

Պարզվել է Լոռիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած վարորդի եւ վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)

Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են հոսպիտալացվել 3 ուղեւորները

Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. մոտ 22 ժայռաբեկոր միակողմանի փակել է ճանապարհը

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի բացվել է:

Նոր Խաչակապում խմելու ջուր ոչ բոլորն ունեն

Ոչ ամենօրյա գրաֆիկով ու հաշված ժամաքանակով տրամադրվող ջուրը գյուղացիներին ստիպում է օգտագործել մի քանի օրվա պաշարված ջուր, որն, ինչպես իրենք են նշում, հատկապես ամռան օրերին վտանգավոր է դառնում:

Խոշոր հրդեհ Խնկոյանում. այրվել է անասնագոմն ու 800 հակ անասնակերը. ստիպված կլինեն մորթել կենդանիներին (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Խնկոյան գյուղում: Առավոտյան 09:30-ին հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակիչ Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմում:

Լոռիում տարին չորային է. խոտը գրեթե կիսով չափ պակաս է հավաքվել

Հեռագնա խոտհարքների ճանապարհների հետ կապված իսկապես ունենք խնդիր, բայց անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարներին կհանձնարարվի քայլեր ձեռնարկել:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել ու փակել երկաթգիծը

Սա կառավարության դեմ չի էս ակցիան, գուցե իրենք էլ դեռ չեն պատկերացնում, կամ համապատասխան մասնագետներ չունեն, որ իրավիճակը հասկանան, բայց մեր միջոցներն էլ անսահմանափակ չեն:

Լոռվա անտեսված գեղեցկուհին. Թռչկանի անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է տուրիզմին (լուսանկարներ)

Չկա գեթ մեկ ցուցանակ, որը կուղորդեր, թե ինչպես եւ որ կողմով պետք է հասնել ջրվեժ:

Երբ ճոճանակից օգտվելն այլեւս երազանք չէ. Վանաձորում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը (լուսանկարներ)

Սա գունեղ մանկության եւս մի օրինակ է, որից Վանաձորում զրկված են եղել Լուսինեի նման բազմաթիվ փոքրիկներ:

Կարկուտը Լեռնավանում այգիներն է վնասել, անձրեւաջրերը՝ ճանապարհներ քշել. վնասները մեծ են (լուսանկարներ)

անձրեւաջրերն այնքան վարար են եղել, որ անգամ ճանապարհների ասֆալտի շերտն են պոկել:

Արտակարգ իրավիճակ Ջրաշենում. սելավաջրերը տնամերձ հողամասերը լճակների են վերածել (լուսանկարներ)

Հեղեղի հետեւանքով վնասվել են բնակիչներից մեկի մեղվափեթակները, մեղուները սատկել են, նույն բնակչի նաեւ 1 խոզն է սատկել, մյուս բնակիչների կարտոֆիլի ու կաղամբի դաշտերն են ջրով ծածկվել:

Լոռու մարզպետի խորհրդականը պաշտոնավարել է առանց համապատասխան փաստաթղթերի. ազատվել է աշխատանքից

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետի արդեն նախկին խորհրդական Լեւոն Տեր-Սիմոնյանը հայտնեց, որ աշխատանքից ազատվել է սեփական նախաձեռնությամբ:

Կան համայնքապետեր, որ խնդիրներ են հարուցում ներդրողների համար․ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Կան համայնքապետներ, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, եւ իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք՝ անիմաստ է, որովհետեւ իրենք նոր փոփոխությունների կրողները չեն։

Լոռիում գտնվող սողանքային գոտում իրականացվել է արհեստական իջեցում (լուսանկարներ)

Ներկայումս գյուղն ամբողջությամբ կտրվել է արտաքին աշխարհից:

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

Բազում եւ Լեռնապատ համայնքները գտնվում են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի աջ եւ ձախ կողմերում, իսկ Լեռնապատ համայնքը՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին: Ասել է թե՝ հակառակ ուղղության վրա:

Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)

Նույն այդ կիրճը շատ մեծ հնարավորություն ունի Ստեփանավանն ու հարակից տարածքները զարգացնելու, բայց մեր կարծիքով՝ կիրճն այսօր արհեստական մեռցնում են, ու ոչ մի կերպ չի կարող օգտագործվել:

Լոռու մարզում կինը ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան. ՔԿ

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին:

Խեղդամահ արված 7-ամյա երեխայի մայրն ասել է, թե նրան ուղարկել է տատիկին «տեսնելու». նրան այսօր մեղադրանք առաջադրվեց

Մեր տեղեկություններով, 30-ամյա Աննա Կարապետյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Դեպքը տեղի է ունեցել Աննա Կարապետյանի հանգուցյալ մորը պատկանող բնակարանում:

Հարթագյուղում մոր կողմից խեղդամահ արված երեխային հայտնաբերել են կնոջ երկրորդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

Իր սեւ գործն արդեն արել, հետո ժամը 18:00-ի սահմաններում իջել է գյուղ՝ ամուսնուն ու սկեսրոջը գյուղի մատուռի մոտ դիմավորելու:

Լոռու Հարթագյուղ համայնքում 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

Պարզվել է, որ 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել հենց մայրը:

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Մահացածը Volkswagen-ի կին վարորդն է, 2 վիրավորներն ն էլ նրա ուղևորներն են եղել:

Ջրաշենում հորդառատ անձրեւի պատճառած վնասների փոխհատուցման նպատակով կդիմեն կառավարությանը

Մի շարք վնասներ են հասցվել բնակիչների հողատարածքներին ու բնակարաններին, ջուրը լցվել է նկուղներ, վնասել միջհամայնքային ճանապարհներ

Ստեփանավանում առավոտյան հոտն արոտ տանելիս հարազատ որդու մեքենան ու վերջինիս դին հայտնաբերել է հայրը

Քննիչի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Շիրակի և Լոռու մարզերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր. կարկուտը կանխվել է

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Լոռու մարզում վրաերթի է ենթարկվել 5-ամյա մի երեխա. վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց. shamshyan.com

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Լոռու մարզում գնալով ավելանում են շան կծածի դեպքերը, վիճակը սարսափելի է. ոլորտի պատասխանատու

Ամեն տարի մի քանի միլիոն դրամ գումար է հատկացվում, մինչդեռ թափառող կենդանիների թիվն այդպես էլ չի պակասում:

Կառավարության սուբվենցիոն ծրագրերի մրցույթները համայնքների կողմից դանդաղում են

Ունենք ժամանակային խնդիր, էնպես չստացվի, որ ծրագրերի մի մասն անցնեն մյուս տարվա մեջ: Պետք է հնարավորինս արագ անել եւ ավարտել այս տարի բոլոր 54 ծրագրերը:

Շենավանի համայնքապետ է ընտրվել գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Լոռու մարզում կարկուտի վտանգ է եղել. 680 կրակոցով ներգործության է ենթարկվել 1 ամպ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է.

Խոշոր հրդեհ Հաղպատի վանատանը. վնասները մեծ են (լուսանկարներ)

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչությունից միանգամից 4 մարտական հաշվարկ:

Վանաձորում Opel-ը բախվել է վրացական տուրիստական ավտոբուսին (լուսանկարներ)

Իրավապահները պարզում են վարորդների ինքնությունը

Արագածոտնի եւ Լոռու մարզպետները միասին մաքրել են տեղի ճանապարհները (լուսանկարներ)

Մարզպետները որոշել են նորոգել սահմանագծում գտնվող կանգառը, ինչպես նաեւ աղբամաններ տեղադրել: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթօրյակի մեկնարկը Լոռու մարզպետը տվել էր Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանագծից:

Լոռու մարզի մի շարք ՀՈԱԿ-ների տնօրեններ պաշտոնավարում են օրենքի խախտմամբ

Նախկին պաշտոնյայի մորաքույր, մայր, հայր եւ այլն, նշանակություն չունի նաեւ, որ ներկա պաշտոնյայի ազգական կամ մտերիմ կլինի:

Շամլուղի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14 մլն դրամի հափշտակություն կատարելու համար

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

Լոռիում տեղացած կարկուտը վնասել է 6 համայնքների այգիները, հեղեղել թաղամասեր (լուսանկարներ)

Վնասվել են Շահումյան, Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան, Կողես, Լեջան եւ Ագարակ համայնքի գյուղատնտեսական հողերը, այգինեիրն ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Ուժեղ կարկուտ Լոռիում. վնասները մեծ են (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզում մոտ կես ժամ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել:

Շաբաթօրյակին նախատեսվում է Լոռու մարզի 115 աղբանոցներից մաքրել 88-ը

Մարզի աղտոտված վայրերն ու առկա աղբանոցներն արդեն գույքագրված են:

Նախկին իշխանությունների օրոք կրթական ոլորտը Լոռիում եղել է տոտալ կոռուպցիայի մեջ թաղված. Լոռու մարզպետ

Մարզպետարանի կրթության վարչությունն ու մարզի ղեկավարությունը այդ կոռուպցիայի բաղկացուցիչ մասն են կազմել:

Վանաձորում երթուղայինների վարորդների բողոքի ակցիան ուղղորդված էր. Լոռու մարզպետ

ինչպես է պատահել, որ վարորդները գծատերերից ու որեւէ մեկից դժգոհություն չունեն, բայց մարզպետից՝ ինչքան ասես, ով ընդհանրապես որեւէ առնչություն չունի:

Լոռու մարզպետը աշխատակազմին է ներկայացրել է միակ կին ու միակ փոխմարզպետին

«Ես գիտակցում եմ պաշտոնի պատասխանատվությունն ու ծանրությունը, առավել եւս, որ Լոռին երբեւէ չի ունեցել կին փոխմարզպետ, այս առումով պատասխանատվությունը կրկնապատկվում է»

Վանաձորում փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը (լուսանկարներ)

Մոտ կես ժամ անց քաղաքացին հայտնաբերվել է Վանաձորի կայարանի հարեւանությամբ գտնվող երկաթուղայինների զբոսայգում եւ տեղափոխվել ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժին:

Վանաձորում տոնել են Ղարաքիլիսայի հերոսամարտը (լուսանկարներ)

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ավագանու անդամներ, հարյուրավոր լոռեցիներ:

«Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների». Վահագն Վերմիշյան

Ֆինանսական հաշվարկներն անել առանց կադաստրի տվյալների, հիմնվել առկա տվյալների վրա, թվերը ճշտել տվյալների ստացումից հետո:

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

2016-ին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքները կատարելու նպատակով հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով մոտ 70,8 մլն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը։

Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Այդ մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Տնօրենի թափուր պաշտոնի համար փաստաթղթեր ներկայացրել էին 3 դիմորդներ:

Լոռու մարզպետը դատի է տվել նախկին լրագրողին՝ ֆեյսբուքում իրեն վիրավորելու համար

Նյութական պահանջ մարզպետը չի ներկայացրել:

Լոռիում սողանքը գնալով ակտիվանում է. ամեն պահի կարող է փլուզում լինել (լուսանկարներ)

Սողանքը բավականին վտանգավոր է, չի բացառվում, որ դանդաղ շարժումները վերափոխվեն իմպուլսային շարժման, և փլուզում առաջանա:

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Ամրակից գյուղում, բախվել են Volkswagen, Corsa եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ռոբերտը ոչ թե մարդասպան է, այլ հայասպան ու ցեղասպան (տեսանյութ)

Կան գողեր, կան ավազակներ, մարդասպաններ, ցեղասպաններ, հայսապաններ, բայց պետք է ամեն մեկին իր անունով կոչել:

Հուսով եմ, որ նույն հեղափոխությունը կլինի նաեւ դատական համակարգում. Արամ Խաչատրյան

Ես արդեն անձամբ հայտարարություն եմ տարածել, որ առավոտյան 8:30 պիտի հանդիպեմ վանաձորցիների հետ: Ինչպես գիտեք վարչապետն էլ հայտարարություն է արել եւ այդ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:

Ծաղկաշատում խնդիրներն ավելանում են, բնակչությունը՝ պակասում

Ծերերը մահանում են, երիտասարդները՝ հեռանում գյուղից:

Հողագործն ահազանգում է՝ ցորենի արտերը վարակված են, իսկ պատասխանատուներն անգամ նմուշառում չեն արել

Վարչական ղեկավարը եւս փաստեց, որեւէ մեկը հողից նմուշառում չի արել, գյուղ չի այցելել, եզրակացությունն էլ տրվել է խնդիրը հեռախոսով ներկայացնելուց ու լուսանկարները նայելուց հետո:

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզի մի մասում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Աշակերտներ կան, որ շարունակում են սառը զենքով ու դանակով գալ դպրոց. Լոռու մարզպետ

Վերջերս տնօրեններից մեկի աշխատասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են սառը զենքեր, որոնք հավանաբար աշակերտներից է վերցրել:

Կառավարության միջոցներով վերջապես հիմնանորոգվում է «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը

Հիշյալ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել էր ավելի քան 60 տարի առաջ

Վանաձորի Հայքի հրապարակում ցուցադրվեցին Ճապոնիայի տրամադրած հրշեջ մեքենաները (լուսանկարներ)

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը հրշեջ-փրկարարական ջոկատների տղաների ու հրամանատարների հետ միասին ներկայացրեցին ստացված տեխնիկաների հնարավորությունները:

Լոռուց մեծ թվով երկրպագուներ կգան Երեւան՝ գավաթի եզրափակչին. մարզիչը ֆուտբոլային տոն է սպասում

Ակումբը երկրպագուների համար անվճար ուղեւորություն է կազմակերպում դեպի Երեւան, ու Լոռու մարզից երկրպագուների մեծ հոսք է սպասվում:

Ճապոնիայի տրամադրած 14 հրշեջ մեքենաներից 6-ը փոխանցվել է Լոռու մարզին․ մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Շնորհիվ նոր ու ժամանակակից հրշեջ մեքենաների մեր փրկարարներն այսուհետ հնարավորություն կունենան առավել օպերատիվ ու արդյունավետ արձագանքել մարզի տարածքում գրանցվող արտակարգ դեպքերին ու պատահարներին։

Չինաստանի Շանսի նահանգի ու Լոռու մարզի միջեւ համագործակցությունը ավելի կխորանա. Լոռու մարզպետ

Առաջիկայում չինական կողմից պատրաստվում են Լոռու մարզ հրավիրել տուրիստական ամենամեծ ընկերության տնօրենին, որն էլ ըստ մարզպետի, հնարավոր է պայմանագիր կնքի տեղի տուրիստական կազմակերպություններից մեկի հետ

Շիրակամուտում գյուղատնտեսությամբ զբաղվելով տուն չես պահի. գյուղապետ

Կառավարության սուբվենցիոն ծրագրերից գյուղում չեն օգտվում:

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին