Հայաստան-Թուրքիա խաղը խաղ չէր, որի համար պետք է ամաչել, դա է վկայում երկրպագուների՝ մինչև վերջ չհեռանալը. Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա խաղն ամենևին խաղ չէր, որի համար երկրպագուն պետք է ամաչի իր ազգային թիմից։ Ըստ նրա՝ տղաները կազմակերպված խաղացին ու պայքարում էին լավագույն արդյունքի համար։

«Այդ խաղից ես և մյուս երկրպագուները չամաչեցինք, իսկապես, պատվախնդիր ֆուտբոլ ցուցադրեց մեր հավաքականը։ Այն, որ մինչև խաղի ավարտը ոչ մի երկրպագու չհեռացավ մարզադաշտից, և բոլորը սպասեցին մինչև վերջ և վերջում էլ ծափահարեցին հավաքականին, վկայում է, որ թիմը խաղաց, կյանք դրեց, քրտինք ու արյուն թափեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է փոխնախարարը։

Ըստ Գիլոյանի՝ այս խաղին լավագույն արդյունք ցուցաբերեց և առանձնացավ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը. «Այդքան գոլային պահեր ունեցանք, ամեն ինչ արեցին տղաները, որ լավ լինի, ցավոք, պարտվեցինք։ Զգացվեց մարզչի աշխատանքը, ձեռագիրը։ Դաշտում կարգուկանոն կար։ Սպերցյանն առանձնացավ իր գոլային փոխանցումներով, գրագետ գործողություններով,  ամբողջ թիմն էլ լավն էր։ Ցավոք, Տարո Ոսկանյանի վնասվածքից հետո մեր պաշտպանությունում մի փոքր խնդիրներ ծագեցին, և դա վատ անդրադարձավ մեր խաղի վրա։ Մեր թույլ տեղը պաշտպանությունն է»։

Գիլոյանը նաև նկատում է՝ չնայած նրան, որ թիմն առաջին անգամ էր այս կազմով ներկայանում, այնուամենայնիվ, կարողացավ կազմակերպվել։ Նա նաև տպավորված է  հավաքական հրավիրված նորեկների խաղով:

«Նորեկներն ամենևին էլ նորեկի տպավորություն չէին թողնում։ Նաիր Տիկնիզյանը, Հարությունյանը հուսադրող խաղ էին ցուցաբերում, լավ արդյունքներ։ Դա վկայում է, որ մոտ ապագայում կունենանք ավելի լավ հավաքական, կայացած։ Ռանոսի պարագայում էլ այդ տիպի հարձակվող չենք ունեցել, լավ ընտրություն է։ Մեզ մոտ նաև գոլահարն է պակասում, այսինքն՝ շատ բարձր կարգի գոլահարներ չունենք։ Պետք է այդ օղակն էլ բարելավել։ Հույս ունեմ՝ ամռանը մեր ընտրանին լավ տեսք կունենա»,- շեշտում է նա:

Փոխնախարարը հավաքականի նոր մարզիչով ևս տպավորված է․ «Ընթացքում հետաքրքրվել եմ մարզչի մասին, զրուցել ֆուտբոլիստների հետ, ասում են՝ պահանջկոտ է, կարգուկանոն է սիրում: Իսկ որտեղ կարգուկանոն, այնտեղ արդյունքը դրական է լինում։ Պինդ ձեռք ունի»։

Գիլոյանի կարծիքով՝ մեր հավքականի ճանապարհը դեռ բարդ է լինելու, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Միևնույն ժամանակ, նա նշում է՝ թիմը կարող է իրեն արդարացնել։ Թեպետ դեռ դժվար է գնահատել, թե Հայաստանը ֆուտբոլային ինչ կազմ ունի այժմ, ամեն դեպքում նկատելի է, որ խաղացվող թիմ է:

«Վաղը Կիպրոսի հետ խաղը ընկերական է, պետք չէ հետևություններ անել, սակայն հաղթանակ եմ ակնկալում։ Հետո Խորվաթիայի հետ խաղն է, այդ հավաքականը ուժեղագույններից է, բարդ է լինելու, բայց անհնար ոչինչ չկա։ Թուրքիան նույնպես ուժեղ խաղացողներ ունի, երևաց, որ ատլետիկ տղաներ են»,- ասում է նա:

Տպել
2284 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը