Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով

Այսօր` փետրվարի 22-ին, Սպիտակի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Siemens գերմանական ապրանքանիշի գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆը ձեռք է բերվել Սպիտակի բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ: Համակարգչային գերժամանակակից տոմոգրաֆի միջոցով կկատարվեն բազմաթիվ կարեւոր հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի եւ այլն:

Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը, մարզպետը, մարզային բժշկական հաստատությունների տնօրենների եւ բուժաշխատակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել բժշկական կենտրոնում, եղան տոմոգրաֆիկ հետազոտման նորաբաց կաբինետում, ծանոթացել սարքի հնարավորություններին, եղել նաեւ վերակենդանացման բաժանմունքի նորաբաց սրահում, որը եւս հագեցվել է բժշկական կենտրոնի միջոցներով եւ պատրաստ է սպասարկել անգամ ամենածանր վիճակում հայտնված պացիենտներին:

Ելույթի իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, անդրադառնալով համակագչային տոմոգրաֆիկ սարքի ձեռքբերմանը, տեղեկացրել է, որ սպասարկելով ավելի քան 40 հազար բնակչի, գտնվելով Մ-3 միջպետական մայրուղու հարեւանությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունենալով զբոսաշրջային մի շարք երթուղիներ, այդ թվում՝ Սուրբ Հովհաննես մատուռն ու Թռչկանի ջրվեժը, հաճախ են ունեցել դժբախտ պատահարներով ու արտակարգ դեպքերի հետեւանքներով տուժած պացիենտների, որոնց վերջնական եւ որակյալ բուժօգնության համար սարքի ձեռքբերումը առաջնային էր:

Շնորհավորելով հերթական ձեռքբերման կապակցությամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ իր համար հպարտություն է հերթական անգամ ներկա գտնվել մարզային բուժհաստատությունների` արագ քայերով առաջ գնալուն: Այսօրվա հաջողությունը համառ աշխատանքի եւ խնդիրները լուծելուն ուղղված նպատակին հասնելն է, որը չէր լինի, եթե չլիներ բժշկական կենտրոնի նվիրվածությունն իրենց աշխատանքին ու մասնագիտությանը:

Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է անվերապահորեն կատարել իր առջեւ դրված սուրբ գործը՝ որակյալ բուժօգնություն մատուցել ազգաբնակչությանը, միեւնույն ժամանակ վերազինվել միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկա-սարքավորումներով:

Տպել
1940 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը