«Գնա, նախարարիդ կբարևես». Բրյուսովի աշխատակիցներն ահազանգում են ճնշումների մասին, շտապօգնությամբ դասախոս են տեղափոխել

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը գնալով է՛լ ավելի են թեժանում:

Պարզվում է՝ դասախոսների որոշ մասը չի կարծում, որ բուհերի միավորման նախագծի հետևանքով կարող է կրթական հաստատությունը լուծարվել: Բուհի տվյալ աշխատակիցները չեն պատրաստվում առաջիկայում բողոքի ակցիաներ իրականացնել, ինչպես դրանք իրականացնում էին համալսարանի որոշ աշխատակիցներ և ուսանողներ, երբ հայտնի դարձավ միավորման նախագծի մասին:

Սակայն սրանով ամեն բան չի ավարտվում. այն դասախոսները, որոնք, փաստորեն, համակարծիք չեն բուհի ղեկավար կազմի հետ, ենթարկվում են ճնշումների և հետապնդումների։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է ահազանգել Բրյուսովի դասախոսական կազմի անդամ։ Վերջինս հայտնել է, որ ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը լարվածության մթնոլորտ է ստեղծել հաստատությունում:

Համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանը մեր զրույցում մանրամասնում է, որ ամեն բան սկսվել է այն ժամանակ, երբ ինքը ասել է՝ չի հավատում, որ բուհը փակվելու է։

«Եթե Կարինե Հարությունյանն էլ չընտրվեր, ես չեմ կարծում, որ բուհը կփակվեր։ Շատ ռեկտորներ են փոխվել, բայց բուհը գոյատևել ու գոյատևում է։ Այս հակադարձումն ինձ չներվեց, հաշվի չառան ո՛չ իմ տարիքը, ո՛չ իմ համբավը, ո՛չ էլ աշխատանքային ստաժը։ Ես 90-ականներից այս բուհում եմ»,- ասում է նա: 

Վերջինս իր դեմ սկսված ճնշումների մեկ այլ պատճառ է մատնանշում. «Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության ժամանակ ինձ խնդրեցին (չեմ կարող ասել՝ ստիպեցին) Դավիթ Ղարիբյանին ընտրել։ Հրավիրեցի ամբիոնի նիստ, խնդրեցի մեր ամբիոնին՝ այդ մարդուն ձայն տալ: Թեպետ դժգոհ էի, որովհետև ուրիշ անվանի մարդիկ կան իմ ամբիոնում։ Նա կամակատար է, ինձ վատ զգացի, որ ընտրեցի նրան։ Բողոք գնաց նախարարություն, ու չհաստատվեց նոր կազմը, ասացին՝ անօրինական ձևով եք ընտրություն կատարել։ Ինձ մեղադրեցին բողոք գրելու համար, ես էլ ասեցի՝ ինձ թույլ չէի տա բողոքել, եթե ասելիք ունենայի, դեմքներին կասեի։ Սակայն ասել եմ՝ հոգաբարձուների խորհրդում կամակատար անձինք չպետք է լինեն»։

Նրա խոսքով՝ այս ամենից հետ բուհի այլ ամբիոնի դասախոսներից մեկը Վարդանյանին և նրա ամբիոնի անդամներին անվանել է ոչ հայրենասերներ, անբարոյականներ: Վարդանյանը դիմել է Ակոպյանին, խնդրել հրավիրել բուհի էթիկայի հանձնաժողովի նիստ։ Այս պահին ռեկտորի պարտականությունները կատարողը, սակայն, խնդրել է ձայն չհանել, չբարձրաձայնել տեղի ունեցածի մասին․ «Այդ կինն էլ, որը վիրավորել էր մեզ, էթիկայի հանձնաժողովի անդամ է։ Ասացի, որ պարտադրեք՝ ներողություն խնդրի, Ակոպյանն ասաց՝ մի բարձրաձայնիր, ես կխոսեմ հետը, կգա, ներողություն կխնդրի»։

Սրան հաջորդել է այն, որ Վարդանյանից պահանջել են զեկուցագիր ներկայացնել, թե ինչո՞ւ է աշխատանքից ուշացել և բուհի ներսում ծխել:

«Մեղադրեցին, որ աշխատանքային ժամի համարձակվել եմ դուրս գալ շենքից, այսինքն՝ ստացվում է՝ ես կալանավոր եմ։ Ասեմ, սակայն, որ ես ունեմ ընդմիջման ժամեր, որպես վարիչ՝ 8-ժամյա աշխատանքային օր, այսինքն՝ 8 ժամ եմ աշխատում, բայց ամսական վարձատրվում եմ 7 ժամ 20 րոպեի համար։ 16 ժամ իրենք ինձ պակաս են վճարում»,- նկատում է նա:

Ուշանալու և ծխելու մեղադրանքներից հետո Վարդանյանը հանդիպել է Ակոպյանի հետ, խնդրել պարզաբանել՝ ի՞նչ է դա նշանակում։ Ակոպյանն արձագանքել է, թե բուհում կարգ ու կանոն են հաստատում. «Ասացի՝ կարգուկանոնն իրար հարգելուց է սկսվում, ես դիմել էի էթիկայի հանձնաժողովի համար, երբ մեզ վիրավորել էին: Ինքը սկսեց ինձ «դու»-ով դիմել, ասաց՝ տոնդ չբարձրացնես, ես էլ ասացի՝ տարիքիս, աշխատանքային համբավիս նայիր։ Ինձ ասաց՝ դուրս արի, աշխատանքային ռեժիմս խաթարում ես։ Ես էլ ասացի՝ եթե դուրս գամ քո մոտից, գնալու եմ նախարարություն։ Ասաց՝ գնա, գնա, նախարարիդ էլ կբարևես»։

Այս ամենից հետո Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է, շտապօգնություն են կանչել։ Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում բուհում է գտնվել նաև վերընտրման արդյունքները չհաստատված ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Ըստ զրուցակցի՝ նա հիմնականում համալսարանում է լինում և նստում իր աշխատասենյակում: Ի դեպ, այս տեղեկությունը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր նաև Ցոլակ Ակոպյանը՝ նշելով, որ Հարությունյանը դասաժամեր ունի բուհում:

Դասախոսը երեկ էլ հրաման է ստացել, որտեղ վերջինիս նկատողություն հայտարարելու մասին է նշված: Նրա խոսքով՝ վրդովվել և պատռել է որոշման թուղթը՝ հայտնելով, որ դիմելու է իրավապահ մարմիններին:

Վարդանյանի պնդմամբ՝ Բրյուսովում շատ աշխատակիցներ և դասախոսներ կան, որոնք ղեկավարության հետ համակարծիք չլինելու համար ենթարկվում են ճնշումների։ Նա նաև հավելում է, որ իր ամբիոնի աշխատակիցները նշել են՝ եթե իրեն աշխատանքից ազատեն, ապա իրենք ևս դիմում կգրեն։ Խոսքը շուրջ 30 դասախոսի մասին է։ 

Բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը մեր զրույցում հերքեց լուրերը, թե լարվածություն կա համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ Վարդանյանի վերաբերյալ միջադեպի մասին հայտնեց հետևյալը․ «Պարզվում է՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարում, համալսարանի շենքում ծխախոտ է օգտագործել, աշխատանքից շուտ է դուրս գալիս, ուշ է գալիս բուհ։ Ես դեկան եղած ժամանակ էլ եմ այդպես աշխատել, արտոնյալներ ինձ համար չկան, պետք է աշխատանքային պարտականությունները լավ կատարեն»:

Ըստ ռեկտորի պարտականությունները կատարողի՝ երբ հարցի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ դասախոսից, նա սկզբում բորբոքվել է, հետո՝ ձայնը բարձրացրել։ Ակոպյանը խնդրել է թույլ տալ աշխատել, հետո տեղեկացել է, որ Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են: «Ես նրան միայն առողջություն եմ մաղթում։ Որևիցե դասախոսի հետ լարվածություն չկա։ Եթե մի քանիսը պարզապես չեն ուզում աշխատանքային պարտականությունները կատարել, դա այլ հարց է»,- ասում է նա:

Հարցին՝ նախկինում նման վարքագիծ և՞ս դրսևորվել է, Ակոպյանն ասում է, որ չի իմանում՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ ինքը կողմ է, որ բոլորը աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի կատարեն․ «Նախկինում դասախոսների աշխատանքային պարտականությունները վերահսկելն իմ գործառույթը չի եղել, ես եղել եմ բուհի ամենամեծ ֆակուլտետի դեկանը, իմ ամբիոններում նման վարք չի եղել»։ 

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտորի  ընտրության ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու արձանագրությունը։ Հունվարի 11-ին լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները այսուհետև կկատարի բուհում երկար ստաժ ունեցող պրոռեկտորը: Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ զբաղվում են հոգաբարձուների խորհրդի ձևավորման հարցով:

Տպել
5173 դիտում

Վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարվա դեկտեմբերին․ ինչ է առաջարկել Նիկոլ Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում