Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

08/05/2024 schedule16:50

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, կազմակերպել և իրականացրել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն:

Այսպես՝ 36-ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2020թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը, «facebook» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով անհատական էջեր, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ։ Վերջիններիս անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու և բոնուսներ տրամադրելու կեղծ պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց վճարային համակարգում դրամապանակները նույնականացնելու գործընթացում:

Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները՝ տարբեր անձանց անվամբ բանկից և ունիվերսալ վարկային կազմակերպությունից առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, ինչպես նաև՝ դրամապանակներին կցված բանկային քարտերից առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք փոխանցել է տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին:

Բացի այդ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձի հետ համաձայնության է եկել հափշտակություն կատարելու և դրա իրագործման եղանակների շուրջ։ Ապա 2022թ․ փետրվարից մինչև 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված հիշյալ անձի կողմից թվով 21 հեռախոսահամարներով, դրանցով գրանցված «WhatsApp» կամ «Viber» հավելվածներով կատարված հեռախոսազանգերի միջոցով տարբեր քաղաքացիներից ստացված անհրաժեշտ ծածկագրերն օգտագործելով, մուտք է գործել նրանց անվամբ գրանցված տարբեր էլեկտրոնային դրամապանակներ և տարբեր ընկերությունների «Оnline banking» հավելվածներ: Այնուհետև անձանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է պայմանագրերով հաստատված, ինչպես նաև՝ անձանց՝ իր կողմից փաստացի կառավարվող բանկային հաշիվներին փոխանցված գումարները և դրանք էլեկտրոնային դրամապանակների և «Оnline banking» հավելվածների միջոցով փոխանցել տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին և տարբեր անձանցից ձեռք բերված բանկային քարտերի հաշիվներին:

Նման եղանակներով կատարվել է ընդհանուր 152 դրվագ համակարգչային հափշտակություն, որոնց հետևանքով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 102.213.328 ՀՀ դրամ։

Վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչը հափշտակված գումարների մի մասը կանխիկացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ իր ծանոթի միջոցով:

Վերջինս, գիտակցելով 38-ամյա տղամարդու կողմից համակարգչային հափշտակություն կատարելուն ուղղված գործողությունները, անմիջականորեն չմասնակցելով դրանց կատարմանը, նշված հանցանքների կատարմանը ներգրավված խմբի մյուս անդամին պարտակելու, իր այլուրեքությունն ապահովելու նպատակով քողարկելով իր անձը՝ 2022թ․ հունվարից 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում նախապես ստանալով կանխիկացման ենթակա գումարի չափի, դրա համար օգտագործվող խաղային հաշիվների և անհրաժեշտ տվյալները, խաղային հաշիվներից և նախապես իր կամ այլ անձի կողմից ձեռք բերված բանկային քարտերից կանխիկացրել է թվով 27 անձանցից հափշտակված ընդհանուր՝ 11.558.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Տավուշի մարզի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Երևանի 36-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 46-257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
3530 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը