«Անռեկտոր մնացած բուհի մի հարցը այս որոշմամբ լուծվեց»․ Բրյուսովի ռեկտորի պարտականությունները կկատարի Ցոլակ Ակոպյանը

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները այսուհետև կկատարի բուհում երկար ստաժ ունեցող պրոռեկտորը։ Այս որոշումը երեկ հրապարակել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Երկար ստաժ բուհում ունի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որը հաստատությունում աշխատում է շուրջ 10 տարի։

«Հայկական ժամանակ» հետ զրույցում վերջինս ասաց՝ եթե նախարարությունը երեկ հայտարարություն չտարածեր և չպարզաբաներ, թե անռեկտոր մնացած բուհի ճակատագիրն ինչ ընթացք է ունենալու, որոշված էր այսօր բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ անել։

«Երեկվա ընդունված որոշմամբ հնարավոր կլինի լուծել ընդամենը կարճաժամկետ խնդիրներ, օրինակ՝ աշխատավարձի տրամադրում և այլն։ Իսկ մինչ այդ չգիտեինք, թե ով պետք է ռեկտորի պարտականությունները կատարի, որպեսզի այդ լիազորությունը ունենա։ Հույս ունենք, որ սրանով նախարարությունն ու Կառավարությունը իսկապես մտածում են բուհի մասին, այլ ոչ թե մանիպուլացիա է, քանի որ երեկվա հայտարարության մեջ նորից շեշտել էին, թե բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի հետ կապված բողոքը դեռևս ուսումնասիրվում է»,- նշեց նա։ 

Ըստ նրա՝ բուհում դեռևս պահպանվում է գլոբալ ճգնաժամը։ Ուսանողները մինչև փետրվարի 6-ը արձակուրդում են, բայց վերադառնալուն պես որոշել են՝ եթե հարցը չլուծվի, անցնելու են բողոքի ակցիաների։ 

«Մենք պայքարում ենք, ես ասել եմ, որ ուսանողների հետ ենք բոլորս։ ԿԳՄՍՆ պետք է ձևավորի հոգաբարձուների խորհուրդ, հակառակ դեպքում, եթե 2 ամսվա մեջ խորհուրդը չձևավորվեց, ապա կարող են դատական կարգով բուհը լուծարման տանել։ Լիազոր մարմնի հաջորդ գործողությունը պետք է լինի 20 հոգանոց հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, այլ ոչ թե անտեղի ժամանակի ձգձգումը։ Այս հարցով նորից դիմել ենք նախարարությանը»,- ասաց նա:

Նշենք՝ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտորի մրցույթում վերընտրված Կարինե Հարությունյանի վերընտրվելու արձանագրությունը։ Հունվարի 11-ին էլ լրացավ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը:

Տպել
3090 դիտում

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ