3 ամիս առաջ ԱՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ արցախցու վզին փաթաթվեց փրկչական ծրագիր․ Հայրիյան

ԱՀ առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը կրկին անդրադարձել է Արցախի ներքաղաքական իրավիճակին և պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործողություններին ու նրա վարած քաղաքականությանը:

Գլխատառերով «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, որ եթե հայտարարված պայքարը Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարումն ու Արցախը և արցախցուն սնանկացնելն է, ինչպես արվում է, ապա նույնիսկ վայրկյաններն են կարևոր։

«Ընդամենը երեք ամիս առաջ Արցախի Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ անձանց որոշակի խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններով արցախցու վզին փաթաթվեց փրկչական կերպարով ներկայացած մի ծրագիր: Թեև անունը ծրագիր էր, բայց ո՛չ բեմագիր ուներ, ո՛չ պլան, ո՛չ հեղինակներ, ո՛չ հովանավորներ: Բայց դե թե ինչեր էին պատմում, էլ Վլադիմիր Պուտին, էլ Քիմ Քարդաշյան, Էլ Անգլիայի թագուհի, էլ Ջո Բայդեն...: Խեղճ արցախցին ցնծությունից խելագարության էր հասել»,- նկատել է նախկին պաշտոնյան:

Ըստ Հայրիյանի՝ ընդամենը երեք ամսում Արցախը կորցրել է ֆինանսական, տնտեսական (մնացյալները չեմ կարողանում բարձրաձայնել) ողջ դիմադրողականությունը, ներքին լարվածությունը, և թշնամանքը հատում է բոլոր թույլատրելի սահմանները:

«Յուրաքանչյուր օրը է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը, ներիշխանական խաղերը ամբողջությամբ արժեզրկում են այն ամենը, ինչը համառ արցախցիների ջանքերով վերականգնվել ու պահպանվել է հետպատերազմյա երկու տարում»,- հավելել է նա:

Այս ամենի պատասխանատուն, ըստ Հայրիյանի, Արցախի Հանրապետության նախագահն է, որը պարտավոր է գործել սթափ և առանց զգացմունքայնությանը տրվելու։

«Մի բազմապատկեք ձեր պատասխանատվության ծավալը, այն քիչ չէ, բարձր գտնվեք ներանձնային շփումներից ու կախվածություններից և դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը»,- գրառումը կոչով ավարտել է նախկին նախարարը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ևս Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռուբեն Վարդանյանին ուղղված գրառում էր արել՝ հայտարարելով, որ արցախցիներին փրկիչներ հարկավոր չեն, փոխարենը պետք է ընդամենը հանգիստ թողնել ժողովրդին:

Տպել
2202 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել