Որոշներին աշխատանք ես առաջարկում, նախընտրում են բազմոցին պառկած մնալ ու բարեկամներից օգնություն ստանալ. Քերոբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած վերջին գրառմանը, ըստ որի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 6600-6800 դոլարի, և Հայաստանը կանցնի Թուրքիային, աշխատավարձերն էլ կբարձրանան, ասաց՝ մենք, որպես երկիր, պետք է փոխենք մեր մտածելակերպը, ինստիտուտները, դրանց որակը, որպեսզի կարողանանք դառնալ այլ կլասի երկիր և զարգանալ:

«Կարիք կա մեր պետական ինստիտուտների համապատասխանեցման, որովհետև դրանց շնորհիվ կկարողնանք փոխել մեր երկրում ապրող քաղաքացիների կյանքի որակը ևս»,- ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ առկա թվերը մեր երկրի ընդհանուր հաշվարկված թվերն են, և եթե խոսենք բիզնեսմենների հետ, կտեսնենք, թե ինչպիսի առաջընթաց են գրանցել նրանք այս տարվա ընթացքում:

«Բիզնեսները ևս փոխել են իրենց կլասը, ավելի են զարգացել մի շարք առումներով: Օրինակ՝ Երևանի շոկոլադի գործարանը տեղական շուկայում 20 տոկոսով աճել է, արտահանում է 3 անգամ ավելի, ընդհանուր առևտրաշրջանառությունն էլ 2.5 անգամ ավելացրել է, ու դա ընդամենը մեկ տարվա մեջ: Սա նշանակում է, որ այդ ընկերությունն էլ փոխել է իր կլասը»,- նշեց նա:

Անդրադառնալով իր հայտնած չոր նավահանգիստ ստեղծելուն՝ վերջինս նկատեց՝ e-draft կայքում ամեն բան տեղադրած է, որի միջոցով կարող են ծանոթանալ ծրագրի մանրամասներին:

«Նախագիծն ադյունաբերական պարկ է, որը դեռևս Հայաստանում չկա, սակայն դրանք նախատեսված են մշակող արդյունաբերության ու նման ընկերությունների անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելու, ինչպես նաև դրան կից լոգիստիկ կենտրոն ունենալու, որպեսզի տրանսպորտային միջոցներով բեռների տեղափոխումն իրականացվի բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով: Բնական է, կլինի նաև ազատ տնտեսական գոտի: Անցած շաբաթ էլ նախագիծը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեում: Թևակոխում ենք խորացված տեխնիկական-տնտեսական փուլ, որին կհաջորդի ներդրումային ծրագիրը: Դա նախատեսում է պետություն մասնավոր գործընկերություն ընթացակարգը, որի ընթացքում նախատեսվում են նաև առաջնակարգ արդյունաբերական պարկեր և տնտեսական գոտիներ, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են»,- մանրամասնեց տնտեսական գերատեսչության ղեկավարը:

Լրագրողների դիտարկմանը, որ չոր նավահանգստի գաղափարը համացանցում հեգնական համեմատում են կոկորդիլոսաբուծության հետ, Քերոբյանն ասաց՝ Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող աշխատել սոցցանցերի տարածած գաղափարներով.

«Մարդիկ սոցցանցերով ինքնահաստատման համար կարող են ծաղրել որոշ նախագծեր, սակայն նախարարությունը նման բազում ծրագրեր արդեն իսկ կյանքի է կոչել: Մենք նայում ենք համացացնում տարածվող կարծիքներին, սակայն դա մեզ համար առաջնորդող չէ, մենք պետք է ցույց տանք, թե որոնք են առաջնակարգ, որպեսզի զարգանանք: Չոր նավահանգիստը միտված է լուծել Հայաստանի լոգիստիկ խնդիրները»:

Այն հարցին, թե տնտեսությունը զարգանում է, սակայն պաշտոնական տվյալներով աղքատության ծավալների աճ կա, ի՞նչ է սա նշանակում, Քերոբյանն ասաց. «Այո՛, մի քանի տարվա կտրվածքով կա աղքատության ծավալների աճ: Սակայն այս տարվա նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշնն էլ կազմել է 113.8 տոկոս, իսկ ամբողջ տարվա համար՝ 114.4 տոկոս, ինչը Հայաստանի լավագույն ցուցանիշներից է: Փորձում ենք  այնպես անել, որ դա բաշխվի այնպես, որպեսզի առավել խոցելի խավը կարողանա չվատացնել իր կյանքի որակը: Պետք է նկատի ունենալ, որ շատ բան կախված է հենց մարդկանցից: Որոշներին, երբ աշխատանք ես առաջարկում, նախընտրում են ոչ թե աշխատելը, այլ բազմոցին պառկած մնալը ու բարեկամներից օգնություն ստանալը: Ստացված տրանսֆերտներն էլ լուրջ խոչընդոտ են դրա համար»:

Տպել
6089 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել