Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը (տեսանյութ)

2022թ. մեդալառատ տարի էր Հայաստանի համար: Հայ մարզիկները նվաճեցին ավելի քան 300 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետներ Գևորգ Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:

«Մենք նախատեսում ենք նման միջոցառումների բյուջեն տարեցտարի ավելացնել, որով նաև կընդգծենք Երևանի քաղաքապետարանի ցանկությունն էլ ավելի մեծացնելու ներդրումներն ու մոտիվացիան սպորտի ոլորտում: Նաև կապիտալ ծախսերի տեսքով այդ ամենը կդրսևորվի հաջորդ տարում: 2022թ. մեդալառատ տարի էր ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի Հանրապետության համար, ինչը մեծ հպարտություն է բոլորիս համար»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները շարունակական են, ծրագրերը՝ համակարգային: Ապագա չեմպիոններ կերտելու համար համայնքն այսօր հարմարավետ պայմաններ է ստեղծում մարզական օջախներում:

«Սպորտային կյանքին ուշադրությունը շատ ավելի մեծ է լինելու, շատ ավելի մեծ է լինելու մեր ջանքը սպորտդպրոցների նկատմամբ, և շատերդ գիտեք, որ արդեն մեծ ծավալի շինարարություններ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև Հանրապետության ողջ տարածքում: Գրեթե ամբողջովին հիմնանորոգվել է Շենգավիթի մարզադպրոցը, հաջորդ տարի պլանավորում ենք ևս մի քանի սպորտդպրոցներ բերել արդիական տեսքի: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել ենք մոդուլային դպրոցների ներդրումը քաղաքում և Հանրապետության տարածքում: Շնորհակալություն ձեր ջանքի ու նվիրման համար»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շատ կարևոր էր, որ մենք Երևանում կարողացանք անցկացնել երկու խոշոր մրցում, որը երբեք չէր եղել, անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցումներ չէր անցկացվել. Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն և դրան հաջորդեց Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Որպես արդյունք այդ ամենի լավ անցկացման՝ սամբոյի մրցման ավարտից անմիջապես հետո, եթե մինչև մրցման սկիզբը բանակցում էինք մեծահասակների Եվրոպայի առաջնություն բերելու մասին և իրենք մտածում էին այդ իրավունքը մեզ տան, թե ոչ, առաջնության ավարտից հետո խնդրում էին, որ մեծահասակների աշխարհի առաջնություն անցկացնենք Երևանում, և դա կլինի 2023թ. նոյեմբերին: Մինչ այդ, ապրիլին Երևանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Սա ևս մեկ քայլ է դեպի վերադարձ աշխարհի սպորտային քարտեզ՝ որպես սպորտային երկիր, որպես երկիր, որ կարող է անցկացնել այդպիսի խոշոր մրցումներ»,-նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ամենօրա մարզումներ, պատասխանատվություն մրցահարթակում՝ Հայաստանի Հանրապետության դրոշն ու օրհներգը ներկայացնելու համար: 2022թ. ամփոփում են տարվա լավագույններն ու խոստանում նոր հաղթանակներ:

Աշխարհի ու Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Նախաձեռնությունն այս լավ ավանդույթի սկիզբ է և կլինի շարունակական:

Տպել
1847 դիտում

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով