Հաջորդ տարի Վանաձոր խոշորացված համայնքում շինարարական բում է սպասվում. համայնքապետարանը մանրամասնում է

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն այնպիսի ճանապարհներ, որոնք տարիներ շարունակ եղել են, մեղմ ասած, անբարեկարգ, քարուքանդ վիճակում:

Վանաձորի համայնքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ հիմնանորոգվող փողոցներից մեկն, օրինակ, մարզկենտրոնի կենտրոնական, ամենաբանուկ ու ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող  Գարեգին Նժդեհ փողոցն է՝ հիվանդանոց տանող ճանապարհը, վերջին անգամ այս փողոցը հիմնանորոգվել էր  տասնամյակներ առաջ: 

Ոչ պակաս անմխիթար վիճակում են գտնվում նաեւ  Վանաձորի Ներսիսյան, Իսահակյան, Զաքարյան փողոցները:  Ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող փողոցներում փոսերն այնքան շատ են, որ անգամ փոսային նորոգումներն ու պարբերաբար իրականացվող հարթեցումները չէին մեղմում իրավիճակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր վարորդների ու հետիոտների արդարացի դժգոհություններին: 

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ու քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաեւ Դարպաս, Շահումյան եւ Գուգարք բնակավայրերի խնդիրները:

Շահումյան եւ Գուգարք բնակավայրերում, օրինակ, հաջորդ տարի կհիմնանորոգվի միանգամից 6 փողոց, Դարպասում՝ 2:  Ծրագիրն ընդունված է, բյուջեն՝ հաստատված: 

Գալիք տարում համայնքի բյուջեով ու կառավարության համաֆինանսավորմամբ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն նաեւ նոր աղբատար մեքենաներ, կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնն ու «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքը: 

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի 2-րդ փուլով հաջորդ տարի կավարտվեն նաեւ Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի եւ  Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Կմեկնարկի նաեւ Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցումը: 

Ավելի քան 2.5 մլրդ դրամ արժոողությամբ սուբվենցիոն ծրագրերը Վանաձոր խոշորացված համայնքում այսքանով չեն ավարտվում: Համայնքապետարանից խոստանում են՝  2023թ-ը Վանաձոր խոշորացված համայնքի համար լինելու է ձեռքբերումների ու առաջընթացի տարի, ու եթե սրան էլ ավելացնենք նաեւ զուտ համայնքի բյուջեով նախատեսված ծրագրերը, ապա Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրները եթե ոչ լիովին, ապա զգալիորեն կնվազեն:

Տպել
739 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են