ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվության շրջան է. որ մարզերում է առավել տարածված, և ինչպես պաշտպանվել

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվություն: Դեպքերը շատ են ինչպես պոլիկլինիկաներ դիմելու, այնպես էլ տարբեր բժշկական կենտրոններ դիմելիության և շտապօգնության կանչերի ցուցանիշով:

Նախորդ շաբաթվա համեմատ վարակների գրանցման դեպքերը աճել են 1․1 անգամ։ Դեպքերի բարձր ակտիվություն կա հատկապես Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում, իսկ Երևանում այն միջին ակտիվության է:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակների դեմ բուժում է ստանում 698 հիվանդ, որից 674-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թվերը փոփոխական են։

«Շտապ օգնության 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակների հետևանքով կանչերը։ Կանչերի 50 տոկոսը 0-18 տարեկան երեխաների դեպքում է։ Հոսպիտալացումների 80 տոկոսը՝ 0-4 տարեկանների․ թոքաբորբով ախտորոշվել է 51 հիվանդ, որից 31-ը կրկին 31-18 տարեկաններն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ լաբորատոր հետազոտությունների՝ Հայաստանում այս պահին հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսը, կա նաև գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակը։ Համակցված, այսինքն՝ քովիդով և գրիպով միաժամանակ հիվանդության դեպքերի չկան․ «Այս տարի համակցված դեպքերը նվազել են։ Բայց նման դեպքերում բարդությունները շատ են․ կարող է թոքաբորբ առաջանալ, որն արդեն բարդ հիվանդություն է։ Երկու վարակի դեպքում օրգանիզմը շատ է ծանրաբեռնվում»,- ընդգծում է մասնագետը:

Վերջինս պարզաբանում է՝ երեխաները, մասնավորապես՝ 0-4 տարեկաները, այս վիրուսների հիմնական կրողն են, քանի որ նրանց շրջանում կառուցվածքային առումով շնչառական օրգանները փոփոխությունների մեջ են: Բացի այդ՝ երեխաների միմյանց հետ շփումներն ավելի շատ են։

Սուր շնչառական վիրուսների դեմ բուժումները տարբեր են, ընդգծում է ՀՎԿԱԿ-ի մասնագետը։ Եթե ժամանակին հիվանդը կամ նրա հարազատը դիմեն բժշկի, ապա կստանան համապատասխան և ճիշտ բուժօգնություն և կխուսափեն հետագա բարդություններից, ասում է նա:

Հայաստանում և ամբողջ աշխարհում սուր շնչառական վարակների ակտիվության սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից և կտևի մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը: 

Սուր շնչառական վարակներից պաշտպանվելու կանոնները շատ պարզ են, ինքնաբուժումը՝ հակացուցված: Դրանց դեմ պայքարելու հիմնական և արդյունավետ միջոցը գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելն է: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին՝ հղիներին, 6 ամսականից սկսած երեխաներին, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև փակ կազմակերպություններում գտնվող մարդկանց: Քովիդի և գրիպի պատվաստումները միմյանց չեն խանգարում, և անձը դրանք կարող է ընդունել միաժամանակ: Ինչպես կորոնավիրուսի դեմ պատվաստումից, այնպես էլ գրիպի դեմ պատվաստվելուց 14 օր անց է մարդու մոտ ձևավորվում վիրուսի դեմ պայքարելու իմունիտետ: Թե՛ մարզերի, թե՛ մայրաքաղաքի պոլիկլինիկաները հագեցած են վարակների դեմ պատվաստանյութերով:

Տպել
2318 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ