Երևան
29 °C
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուղերձում ասված է․
«Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային և՛ հանրային, և՛ քաղաքական, և, ընդհանրապես հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող բոլոր ոլորտների տեսանկյունից:
Հեռուստատեսությունն ինքնին նորանոր հորիզոններ էր բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար, և, ավելին, հենց ինքն էլ հավակնում էր դառնալ արվեստի յուրովի տարատեսակ:
Հայկական հեռուստատեսության կայացման ուղին անցած շուրջ 7 տասնամյակի ընթացքում լեցուն է եղել վերելքներով, ձեռքբերումներով և, իհարկե, դժվարություններով, որոնց հաղթահարումը դարձել է մի նոր նվաճում:
Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներին, մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու պատրաստակամությունից, իհարկե, անցնելով նաև քաղաքական ու գաղափարախոսական գրաքննության ու կաղապարների բովով: Միևնույն ժամանակ հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը:
Այսօր գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խիզախություն էր հայկական հեռուստաընկերության կողմից 1988 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ուղիղ հեռարձակելու որոշումը:
Ոչ պակաս դժվարին է գնահատել, թե ինչպիսի մշակութային նշանակալի իրադարձություն էր 1983 թվականին «Անուշ» ֆիլմ-օպերայի եթերում հայտնվելը, կամ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Օհան Դուրյանը:
Մենք շատ երկար կարող ենք թվարկել հայկական հեռուստատեսության կայացման հանգրվաններն ու նվաճումները, բայց ամենակարևորը՝ մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»։
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել
Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը
19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»
Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)
Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ
Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար
Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել
Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված
71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել
ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված
Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին
Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը
Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ
Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում
Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ
Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած
Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում
Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել
100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)
«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը
Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են
Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)
Ադրբեջանի պետական հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է
Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող
11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան
© 2024 Հայկական ժամանակ