ՀՀ-ում այլազգիները սպասարկման ոլորտում շփվում են իրենց լեզվով, տեղի բնակչությունը դժգոհում է. ինչ է ասում «Լեզվի» օրենքը

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան են ժամանել բավականին մեծ թվով ռուսներ և ուկրաինացիներ, որոնց մի մասը փորձում է ՀՀ-ում աշխատանք գտնել: Մեր երկիր եկած օտարերկրացիները հիմնականում տեղավորվում են սպասարկման ոլորտում՝ մատուցողի, առաքչի, վաճառողի և այլ ծառայություն կատարելով:

Սակայն, նկատենք, որ հայերենին չտիրապետող օտարերկրացիներից շատերը, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում, երբեմն մեր քաղաքացիների համար ստեղծում են անհարմար իրավիճակ:

Բանն այն է, որ Հայաստանի բնակչության որոշ հատվածը դժգոհում է՝ ինչո՞ւ պետք է իրենք սեփական երկրում՝ սրճարանում կամ խանութում, հարաբերվեն աշխատակցի հետ անգլերեն կամ ռուսերեն, եթե ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: Հարց է բարձրացվում, թե ինչո՞ւ օտարազգի աշխատակիցները չեն փորձում սովորել հայերեն, ինչպես անում են հայերը, երբ ապրում և աշխատում են այլ երկրներում:

Ասում են, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրացի աշխատողները նույնիսկ իրենց լեզվով են բարևում: Օրինակ, եթե ռուս են՝ «здравствуйте», իսկ երբ հայերեն են արձագանքում, պատասխանում են, որ չեն հասկանում հայերեն:

Իսկ ի՞նչ է ասում այս մասին «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Լեզվի կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածով ասվում է՝ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետության «Օտարերկրացիների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: 

Նկատենք՝ «պետք է հարգել ՀՀ պետական լեզուն» ձևակերպումով ենթադրվում է, որ սպասարկման ոլորտի օտարերկրացի աշխատակիցները պետք է այցելուների հետ շփվեն հայերենով:

22-րդ հոդվածով էլ ամրագրվում է՝ օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-րդ մասով ասվում է՝ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, այն բացասական է գնահատում:

«Չպետք է անել ամեն բան հանուն տուրիզմի ու տուրիստի, պետք է նախ մտածել սեփական երկրի քաղաքացիների հարմարավետության մասին: Ընդունված է՝ ասում են՝ փողոցները մաքուր պահենք, կանաչապատմանը հետևենք և այլն, որ տուրիստների մոտ մեր երկիրը ճիշտ ներկայանա: Սակայն այդ նույն մաքրությունը պետք է սեփական քաղաքացիների համար էլ ապահովել: Զբոսաշրջավայրը միայն տարածքը չէ. մեր կյանքն է: Որքան կյանքն անվտանգ է, հետաքրքիր, գեղեցիկ, այդքանով էլ գրավիչ է տուրիզմի համար: Որքանո՞վ է ճիշտ, որ ՀՀ քաղաքացին մտնում է ռեստորան կամ խանութ, և նրան չեն սպասարկում իր մայրենի լեզվով, այլ անգլերենով կամ ռուսերենով: Իհարկե, լավ է, որ սպասարկման ոլորտի աշխատակիցները տիրապետում են մի քանի լեզվի, որպեսզի կարողանան օտարերկրացի մեր հյուրերին սպասարկել, բայց հայ հաճախորդները պետք է սպասարկվեն միայն հայերենով: Խտրականություն չպետք է դնել, քանի որ, եթե նեղացնում ես հայ սպառողին, քո բիզնեսի վրա է դա վատ անդրադառնում»,- շեշտում է Ապրեսյանը:

Վերջինս, սակայն, ուշադրություն է հրավիրում օրենսդիր կարգավորումներին՝ նկատելով՝ պետք է հասկանալ՝ կա՞ ՀՀ-ում ամրագրված օրենք, որ սպասարկման ոլորտի աշխատակիցները պետք է հարաբերվեն միայն հայերենով: «Լեզվի մասին օրենք ունենք: Օրենքի կարգավորումներին տեսչական մարմինները պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ կարգավորումները պահպանվեն սպասարկման ոլորտում»,- ասում է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն էլ նկատում է՝ առաջին անգամ է լսում նման խնդրի մասին, սակայն խոստանում՝ հանձնաժողովի նիստերին անպայման բարձրացնելու է հարցը:

«Հայաստանում պետական լեզուն հայերենն է, սպասարկման ոլորտի աշխատողները պետք է խոսեն հայերեն, եթե օտարերկրացի են, գոնե հայերեն տարրական արտահայտություններ իմանան: Ես հետամուտ եմ լինելու, այս հարցը բարձրաձայնելու եմ: Լավ կլինի, որ ԶԼՄ-ներն էլ այս մասին բարձրաձայնեն, որ մեր քաղաքացիները իմանան՝ իրենք պարտավոր չեն հարմարվեն աշխատակիցների հետ ու խոսեն, գնումներ կատարեն կամ պատվիրեն այլ լեզուներով»,- շեշտում է պատգամավորը:

Դիտարկմանը՝ կա պնդում, թե Հայաստանում աշխատողներ գտնելը դժվար է, դա է նաև պատճառը, որ գործատուները համակերպվում են աշխատակիցների հետ, ոչ թե հակառակը, Աղազարյանը համաձայնում է:

«Այո, հիմա կա խնդիր աշխատակիցներ գտնելու, բայց դա չի արդարացնում ձեր մատնանշած խնդիրը: Եթե ցանկանում են աշխատակիցների խնդիր չունենալ, գործատուները պետք է աշխատավարձերը բարձրացնեն, ոչ թե ընդունեն օտարերկրացիների և չպահանջեն նրանցից, որ գոնե հայերենի նվազագույն բազա ունենան: Կարծում եմ՝ ռուս աշխատուժն ավելի էժան է, ավելի ցածր աշխատավարձով են համաձայնում, քան հայերը, դրա համար էլ նախընտրում են նրանց աշխատանքի վերցնել»,- տեսակետ է հայտնում գործադիրի ներկայացուցիչը:

Պատգամավորը ևս հիշեցնում է, որ ՀՀ-ում «Լեզվի մասին» օրենք գոյություն ունի, նաև տեսչական մարմինները պետք է հետևողական լինեն այս մասով:

Տպել
2242 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել