Ղրիմից՝ Ղրիմ. ինչու է պարտվում Ռուսաստանը

Ուկրաինական զինված ուժերի վերջին ամիսների հաջողությունները և հատկապես Խերսոնի ուղղությամբ ռուսական բանակի նահանջը հաստատում են պնդումները, որ Ռուսաստանը ձախողել է «ուկրաինական կոմպանիան», իսկ Խերսոնի հանձնումն ազդարարում է այդ երկրի ռազմավարական պարտության վերջին փուլի սկիզբը: 

Խերսոնից ռուսական զորքերի նահանջն այլևս բարձրացնում է հարցը ոչ թե այն մասին, թե արդյոք Ուկրաինան կազատագրի՞ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեյի և Խերսոնի նահանգների՝ դեռևս ռուսական վերահսկողության տակ մնացած հատվածները, այլ այն, թե ե՞րբ է Ոկրաինան հետ վերադարձնելու դեռևս 2014 թվականին անեքսիայի ենթարկված Ղրիմը: Նման կենտրոնացումը Ղրիմի շուրջ մեզ թուլ է տալիս այս պատերազմը, ըստ էության, անվանել Ռուսաստանի «Երկրորդ ղրիմյան» պատերազմ, նույն ելքով, բայց հետևանքների առումով, ամենայն հավանականությամբ, առավել անբարենպաստ:

Ղրիմը ընդհանրապես սակրալ նշանակություն է ունեցել երկու՝ Ցարական և Օսմանյան կայսրությունների, իսկ այսօր էլ դրանց ժառանգորդների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար՝ կայսերական-ազգայնական իրենց նկրտումների համատեքստում: Եվ պատահական չէ, որ Էրդողանն ամեն առիթով հայտարարում է, որ չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան, և դա ոչ թե այն պատճառով, որ նա Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս, այլ, որ այն համարում է «պատմական Թուրքիայի» տարածք, այն նույն տրամաբանությամբ, ինչ Պուտինն Ուկրաինան ու հետխորհրդային երկրները համարում է «պատմական Ռուսաստան»:

1853-56 թթ. Ղրիմի պատերազմը երկու կայսրություններն էլ մղել են իրենց գոյության մայրամուտին և, չնայած, Ղրիմի պատերազմում Ցարական Ռուսաստանի պարտությանը, այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց՝ 20-րդ դարասկզբին, երկու կայսրություններն էլ գրեթե համաժամանակյա փլուզվում են:

Ի՞նչ կապ կա դեռևս 170 տարի առաջ տեղի ունեցած պատերազմում Նիկոլայ 1-ին-ի Ցարական Ռուսաստանի և այսօրվա՝ պուտինյան Ռուսաստանի պարտությունների միջև. դա տեխնոլոգիական և տնտեսական հետամնացությունն է, որոնք պայմանավորված են Ռուսաստանում առկա քաղաքական-տնտեսվարման համակարգերի ու դրանցից բխող սոցիալական հարաբերությունների բնույթով: Առաջին դեպքում բացարձակ միապետական-ֆեոդալական, երկրորդի պարագայում՝ ավտորիտար-օլիգարխիկ:

Ղրիմի պատերազմում, որպես Օսմանյան Կայսրության դաշնակիցներ, Ռուսաստանի դեմ պատերազմում էին նաև Անգլիան և Ֆրանսիան, որոնք, սկսած 17-րդ դարի վերջից, ապրում էին քաղաքական, պետական կառավարման, տնտեսական համակարգերի, տեխնոլոգիական նորամուծությունների և սոցիալական հարաբերությունների խորը վերափոխումների ժամանակաշրջան:

Մասնավորապես, Անգլիայում 1688 թվականի «Փառահեղ հեղափոխության» արդյունքում պետության կառավարման գործում պառլամենտի դերի բարձրացումը, դրանում հանրության տարբեր հատվածների ներկայացուցչության շեշտակի ավելացումը հանգեցրեց նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմանը, վերացվեցին բազմաթիվ մենաշնորհներ, տնտեսությունը դարձավ անհամեմատ ավելի ներառական, տնտեսության մեջ օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ, ամրագրվեց սեփականության իրավունքը, մասնավորապես՝ հողի նկատմամբ, ենթակառուցվածքների ու տրանսպորտի զարգացման մեջ մեծ փոփոխություն բերեց երկաթուղու ներդրումը: Այս գործընթացները հետագա ժամանակահատվածում Անգլիայում սկիզբ դրեցին «Արդյունաբերական հեղաշրջմանը», որն այդ երկիրը զարգացման նոր մակարդակի բարձրացրեց:

Զարգացման գրեթե նմանատիպ փուլով անցավ նաև Ֆրանսիան 1789 թվականի «Ֆրանսիական մեծ հեղափոխությունից» հետո: Փլուզվեց դասական միապետությունը, ձևավորվեց նոր քաղաքական համակարգ և պետական կառավարման մոդել, վերացվեց տնտեսվարման ֆեոդալական մոդելը, տեղի ունեցավ հողային ռեֆորմ, ամրագրվեց սեփականության իրավունքը, հռչակվեց բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը, որը հետագայում նաև ամրագրվեց Նապոլեոնի «քաղաքացիական օրենսգրքով»: Ինչպես Անգլիան, Ֆրանսիան նույնպես ապրեց արդյունաբերականացման խորքային գործընթաց:

Պետք է ընդգծել, որ և՛ Անգլիայում, և՛ Ֆրանսիայում քաղաքական փոփոխություններն ունեցել են լուրջ տնտեսական հիմքեր, և քաղաքական ու տնտեսական գործոնների փոխազդեցությամբ են մեծապես պայմանավորված եղել հետագա հեղափոխական քաղաքական, սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական փոփոխություններն այդ երկրներում:

Ինչպիսի՞ն էր իրավիճակը Ռուսաստանում.

Ղրիմի 1853-1856 թթ. պատերազմին նախընթաց՝ Նիկոլայ 1-ին ցարի կառավարման ժամանակահատվածում (1825-1855 թթ.), այլ էր ցարի և նրան շրջապատող քաղաքական էլիտայի ու տնտեսական քաղաքականությունն իրականացնող չինովնիկների վերաբերմունքը երկրի արդյունաբերականացման, նոր տնտեսական հնարավորությունների օգտագործման, նոր տեխնոլոգիաների կիրառման, այդ թվում՝ երկաթուղային ցանցի կառուցման ու ընդլայնման հարցում: Այդ ամենի հիմքում ընկած էր վախն առ այն, որ տնտեսական նմանատիպ փոփոխությունները կհանգեցներ նոր սոցիալական խմբերի առաջացմանը՝ նոր քաղաքական պահանջներով, որը վերջնարդյունքում կբերեր իշխանության կորստի: Տնտեսության արդյունաբերականացման արդի գործընթացների արգելակման միջոցով իշխանությունը պահելը կամ տնտեսության նկատմամբ տոտալ վերահսկողության միջոցով իշխանությունը վերահսկելու պրակտիկան էր, որ Ռուսաստանը հետ պահեց տեխնոլոգիական զարգացման ուղուց, ինչն իր հերթին արդեն որպես համակարգային ճգնաժամ ակնհայտ դրսևորվեց ինչպես Ղրիմի 1853-1856 թթ., ապա նաև ռուս-ճապոնական և 1-ին Համաշխարհային պատերազմներում՝ վերջնարդյունքում հանգեցնելով Ցարական Ռուսաստանի փլուզմանը 20-րդ դարասկզբին:

Ինչպես արդեն նշվեց, Նիկոլայ 1-ին ցարի ժամանակաշրջանի և այսօրվա պուտինյան Ռուսաստանի խորքային և ճակատագրական նմանությունները պայմանավորված են սեփական իշխանությունը պահելու ձգտմանը երկրի զարգացման ստորադասումը:

Ցարի քաղաքականությունն ուղղված էր ռեժիմի քաղաքական հենարանների՝ հողատեր ազնվականության դիրքերի ամրապնդմանը և հասարակության ագրարա-գյուղացիական բնույթի պահպանմանը, ինչը նշանակում էր՝ քաղաքացիներին կառչած պահել հողից և խոշոր հողատեր-ֆեոդալների միջոցով վերահսկողություն սահմանել ամբողջ հասարակության վրա: Մինչդեռ տնտեսության արդյունաբերակցումը ֆաբրիկաներում և գործարաններում կստեղծեր նոր աշխատավորական խավ, նոր հասարակություն՝ դուրս հողատեր ազնվականության, հետևաբար նաև՝ ցարի վերահսկողությունից, որն ինչ-որ պահի կձևակերպեր նաև իր քաղաքական պահանջներն ընդդեմ ցարական միապետության: Այս վախերը ցարին ավելի հեռուն են մղում Ռուսաստանի արդյունաբերական զարգացումը սահմանափակելու իր գործողություններում:

Արդեն 1849 թվականին ընդունված նոր օրենքով սահմանափակվում են Մոսկվայում բացվելիք գործարանների քանակը: Օրենքն արգելում էր նաև բամբակ ու բուրդ մանելու ֆաբրիկաներ և մետաղաձուլարաններ հիմնել: Մեծ արգելք կար երկաթուղային ցանցի կառուցման և զարգացման համար: Ցարի կաբինետում համարում էին, որ երկաթուղու զարգացումը կհանգեցնի իշխանության համար «սոցիալական վտանգավոր շարժունակության», ինչպես նաև համոզված էին, որ երկաթուղին ավելորդ շռայլություն է:

Ղրիմի պատերազմի նախաշեմին Ռուսաստանի տնտեսական, տեխնոլոգիական հետամնացությունը և հատկապես երկաթուղային ցանցի գրեթե բացակայությունն էր, որ հնարավորություն տվեց Անգլիային, Ֆրանսիային և Օսմանյան Կայսրությանն առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ: Պետք է նշել, որ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կառուցվել էր միայն 1851 թ., մինչդեռ, հյուսիսարևմտյան Եվրոպան և Բրիտանիան արդեն պատված էին մի քանի հազար կիլոմետր երկարությամբ երկաթուղային խիտ ցանցով: Հենց երկաթգծի առկայությունն էր, որ Ղրիմի պատերազմում հնարավորություն տվեց Ռուսաստանի հակառակորդներին ապահովել մեծաքանակ ուժերի և միջոցների արագ տեղաշարժ ու մոբիլիզացիա ռազմաճակատում, ինչին Ռուսաստանը չէր սպասում և պատրաստ չէր դիմագրավել: Ղրիմի պատերազմում պարտությունից հետո միայն Ռուսաստանը հրաժարվեց երկաթուղին մերժելու քաղաքականությունից՝ զարգացած տրանսպորտային և երկաթուղային ենթակառուցվածքների բացակայությունը համարելով սպառնալիք Ռուսաստանի անվտանգության համար:

Նիկոլայ 1-ին-ի բանակն իր արդյունավետությամբ նույնպես չէր տարբերվում այն  տնտեսական և քաղաքական համակարգից, որն առկա էր Ռուսաստանում: Ռուսական բանակում առկա իրավիճակի տվյալ ժամանակահատվածի դիտարկման արդյունքում վեր հանված խնդիրներից տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք այսօրվա ռուսական բանակի հետ, քանզի խնդիրները գրեթե նույնական են:

Զորքերի վատ կառավարում, թիկունքային թերի ապահովում, սննդի ու սանիտարական վատ պայմաններ: Ռազմատեխնիկայի առումով, օրինակ, ռուսական հետևակի սովորական հրաձգային զենքը հին հարթափող հրացանն էր, որն իր հեռահարությամբ զգալի զիջում էր անգլիականին և ֆրանսիականին: Շովավոր (нарезной) հրացանները ռուսական բանակում ամբողջ հրաձգային զենքի 4-5 տոկոսն էին կազմում, մինչդեռ ֆրանսիական բանակում՝ մեկ երրորդը, իսկ Բրիտանականում՝ 50 տոկոսը:

Ըստ աղբյուրների՝ ռուսական բանակ հավաքագրված աշխարհազորը, կամ, այսօրվա ընկալմամբ, «մոբիլիզացվածները» գրեթե մարտական պատրաստություն չէին անցնում, իսկ պարապմունքների համար տրամադրվում էր ընդամենը 10 փամփուշտ 1 զինվորի հաշվով: Ռուսաստանը խնդիրներ ուներ նաև Սևծովյան նավատորմում՝ ռազմական նավերի քանակի և որակի առումով, թույլ էր մերձափնյա պաշտպանությունը, ինչի հետևանքով դաշնակից  ուժերին հաջողվում է դեսանտային կորպուս իջեցնել Ղրիմի թերակղզի, հետագայում նաև գրավել Սեվաստոպոլի հարավային մասը: Անհամեմատ մեծ էին նաև մարտական պայմաններում Ռուսաստանի մարդկային կորուստները՝ համեմատ դաշնակիցների:

Վերը նկարագրվածից ակնհայտ է, որ բավականին շատ են Նիկոլայ 1-ին-ի և այսօրվա պուտինյան «ռուսաստանների» որակական ընդհանրությունները: Ե՛վ Նիկոլայ 1-ինը, և´ Վլադիմիր Պուտինը սեփական իշխանությունը պահում են տնտեսական, հանրային-քաղաքական կյանքի վրա համապարփակ վերահսկողություն սահմանելու միջոցով: Եթե որպես հենարան և գործիք Նիկոլայ 1-ինն օգտագործում էր հողատեր ֆեոդալ-ճորտատերերին, ապա Պուտինի քաղաքական-տնտեսական հենարանը ռեժիմին լոյալ  օլիգարխիան է, որոնց միջոցով վերահսկվում է տնտեսության մեջ ամբողջ ֆինանսական շրջանառությունը և քաղաքական համակարգնը: Ցանկացած փոփոխություն կամ բարեփոխում, նորարարություն, որը կարող է հանգեցնել քաղաքական-տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության, հանդիպում է ռեժիմի կատաղի դիմադրությանը:

Պատահական չէ, օրինակ, որ Ռուսաստանում ազգային անվտանգության սպառնալիքների պատճառաբանությամբ արգելվեց կրիպտոարժույթի «մայնինգով» զբաղվել և «կրիպտոֆերմաներ» հիմնել: Պատճառը նույնն է. իշխանությունը կորցնելու վախը, քանզի տնտեսական նման գործունեությունը կարող է համակարգի վերահսկողությունից դուրս ֆինանսական լուրջ միջոցներ գեներացնել, որն ինչ-որ պահից կարող է օգտագործվել համակարգի դեմ, ինչպես Նիկոլայ 1-ին-ի կաբինետում էին երկաթուղու սահմանափակումների  հետ կապված նշում, որ այն կարող է առաջացնել «սոցիալական վտանգավոր շարժունակություն» ռեժիմի համար:

Նիկոլայ 1-ին-ի «հողատեր օլիգարխների» և Պուտինի «նավթագազային օլիգարխների» ու նրանց հովանավորող իշխանական բուրգի կողմից քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արգելակումը, կոռուպցիան և դրանց հետևանքով առաջացած տեխնոլոգիական հետամնացությունը հանգեցրին Ռուսաստանի պարտությանը, ինչպես «առաջին ղրիմյան», այնպես էլ, պայմանական, «երկրորդ ղրիմյան» պատերազմներում:

Որակական ինչպիսի վիճակում է այսօր ռուսական բանակը, կարծում եմ, մանրամասնելու կարիք չկա, սակայն ակնհայտ է, որ այն իր խորքային և համակարգային խնդիրներով նույնական է առաջին ղրիմյան պատերազմում կռվող ռուսական բանակի հետ:

Առաջին ղրիմյան պատերազմի արդյունքում Ռուսաստանն ունեցավ տարածքային, աշխարհաքաղաքական, ռազմական լուրջ կորուստներ: Ռուսաստանը զրկվեց Սև ծովում նավատորմ ունենալու հնարավորությունից (շուրջ 15 տարի): Պատերազմի արդյունքում Ռուսաստանը բախվեց լուրջ տնտեսական խնդիրների, ինչի պատճառով էր, որ Ռուսաստանը 1867 թ. Ալյասկան (1 518 800 քառակուսի կմ) 7.2 մլն դոլարով վաճառեց Միացյալ Նահանգներին: Ղրիմի պատերազմում Ռուսաստանի պարտությունը, մեծ հաշվով, միապետական-մենիշխանական քաղաքական համակարգի, տնտեսվարման ֆեոդալական-ճորտատիրական հարաբերությունների և դրանցով պայմանավորված տեխնոլոգիական հետամնացության հետևանք էր, որն իր ուղիղ արտացոլումն էր գտել բանակում:

Ղրիմի պատերազմից հետո, իհարկե, Ռուսաստանում նախաձեռնվեցին բարեփոխումներ տնտեսության, ենթակառուցվածքների, բանակի և այլ ոլորտներում: Նիկոլայ 1-ին-ին հաջորդած Ալեքսանդր 2-րդ ցարը չեղարկեց «Ճորտատիրական իրավունքը», այսպես կոչված, «Крепостное право»-ն: Սակայն այդ բարեփոխումները, հատկապես ագրարային և հողի նկատմամբ սեփականության իրավունքի առումով լիարժեք չէին, ինչն արդեն իսկ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հանգեցրեց գյուղացիական լուրջ ընդվզումների՝ ստիպելով արդեն Նիկոլայ 2-րդ-ին գնալ նոր բարեփոխումների, որի նախաձեռնողը նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) Պյոտոր Ստոլիպինն էր:

1907 թ-ից սկիզբ առած ստոլիպինյան բարեփոխումները, չնայած զգալի փոփոխություններ բերեցին ռուսական տնտեսություն մեջ, սակայն տեմպերը դանդաղ էին ու բավարար չէին և գրեթե ընդհատվեցին 1911 թ.ին Ստոլիպինի սպանությունից հետո: Արդյունքում առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները, գյուղացիական և բանվորական ընդվզումների ազդեցությամբ երկրում ստեղծեցին հեղափոխական իրավիճակ: Իրար հաջորդեցին երկու հեղափոխություններ, նախ 1917 թվականի փետրվարյան, այսպես կոչված, բուրժուադեմոկրատական, ապա 1917թ. հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունը, որը Ռուսաստանի պատմությունը շրջեց բոլորովին այլ ուղղությամբ:

Այսօր էլ՝ Ուկրաինա ներխուժումից ամիսներ անց, Ղրիմի պայմանական «երկրորդ պատերազմում» Ռուսաստանի անհաջողություններն ու գլոբալ պարտությունը արդյունք են այն քաղաքական և տնտեսական՝ ավտորիտար-օլիգարխիկ համակարգի, որ ձևավորվել է Ռուսաստանում վերջին քսան տարիների ընթացքում: Ուկրաինայում պատերազմը հանդիսացավ այն ցուցիչը և ինդիկատորը, որը վեր հանեց ռուսական պետության համակարգային ձախողման ամբողջ շերտերը՝ տնտեսական, քաղաքական, տեխնոլոգիական, ենթակառուցվածքային, սոցիալական և այլն: Համակարգը, որը կառուցել էր նախագահ Պուտինը, ոչ միայն չկարողացավ արձագանքել Ռուսաստանի առջև առկա մարտահրավերներին, այլև առաջին իսկ լուրջ փորձության ժամանակ պարզապես փլուզվեց:

Ակնհայտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը կանգնելու է լուրջ վերափոխումների առջև, ինչպես դա տեղի ունեցավ 1856թ. Ղրիմի պատերազմում պարտությունից հետո:

Ի՞նչ ուղղությամբ կշարժվի Ռուսաստանն այս պարտությունից հետո: Երկիրը կգնա «ստոլիպինյան» տնտեսական-քաղաքական լիբերալ բարեփոխումների ուղղությա՞մբ, թե՞ մենք ականատեսը կլինենք բոլշևվիզմի նոր մուտացված Ռուսաստանի համար առավել կործանարար մոդելի հաստատմանն ու Ռուսաստանի տոտալ մեկուսացմանը: Սա մեծապես պայմանավորված է նրանով, թե ներիշխանական պայքարում ո՞ր խմբավորումները գերակայող կդառնան՝ «Կադիրով-Պրիգոժինյան» տանդեմը և նրանց հարող ուժե՞րը, թե՞ նրանք, ովքեր Ռուսաստանի համար այլ ապագա են պատկերացնում:

Աներկբա է, որ ինչպես 1856-1917թ.թ., այնպես էլ հիմա Ռուսաստանը գտնվում է բեկումնային իրադարձությունների ժամանակահատվածում, որոնք շրջադարձային են լինելու Ռուսաստանի հետագա պատմության համար: Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի զարգացման ցանկացած սցենար ուղիղ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի ու հատկապես հետխորհրդային երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի վրա, ինչին անհրաժեշտ է, ըստ պատշաճի, նախապատրաստվել: Այդ ազդեցությունը Հայաստանի համար արդեն իսկ գործողության մեջ է՝ Ռուսաստանի ստեղծած ռազմաքաղաքական-անվտանգայի համակարգերի՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և փոխօգնության պայմանագրի պարալիզացմամբ և անգործությամբ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ու ներխուժման համատեքստում:

Գործընթացների նման տենդենցի ու տրամաբանության շարունակության դեպքում հաջորդը լինելու է ԵԱՏՄ տարածքի տնտեսական համակարգի փլուզումը:

Էդգար Առաքելյան

քաղաքագետ

Տպել
2393 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ