#Ուկրաինա

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Կրեմլից հայտարարել են, որ Մոսկվան շատ ակնկալիքներ չունի, բայց հույս ունի կոնկրետ խոսակցության:

Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Օդեսայի հայ համայնք

Զարեհ Սինանյանը նշեց՝ այս այցը ոչ միայն հնարավորություն էր՝ ծանոթանալու համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնել հրաշալի հայ երիտասարդությանը:

Ապրել Հայաստանով՝ նշանակում է մասնակցել նրա կյանքին. Զ. Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին

Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը:

Զարեհ Սինանյանը 7 օրով մեկնում է Ուկրաինա. կլինի Կիեւում եւ Օդեսայում

Երևան-Կիև-Երևան ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը հոգացել է հրավիրող կողմը, իսկ մնացած ծախսերը կարվեն բյուջեի միջոցների հաշվին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հիշեցնում ենք՝ առաջին «Հայ երիտասարդական ֆորումը» տեղի է ունեցել 2017 թ. օգոստոսի 26-ին Կիևում։

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Այնուհետև ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին: Երիտասարդությանը հատկապես հետաքրքրում էին հայրենադարձության և Հայաստանի կյանքի մասնակիցը դառնալու թեմաները:

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Նշվում է, որ ահաբեկիչը գտնվում է նախնական կալանքի տակ։ Հետախուզական ծառայությունը ստուգում է նաեւ նրա մասնակցությունը Ուկրաինայում հանցագործությունների կատարմանը:

Հայաստանը երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի դեսպանությանը

Ավելի վաղ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի հետ:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հորդորում է պահպանել օկուպացված Ղրիմի տարածք մտնելու կարգը

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությանն ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցներ հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած վերաբերմունքի մասին ամերիկացի հանրապետականները արտահայտել են ծայրահեղ տարբեր կարծիքներ

Հայաստանի հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը 8 ամսում կազմել է 92 մլն դոլարից ավելի. դիվանագետ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին տարիներին Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջությունը կայուն աճում է:

Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով:

Ուկրաինայի նախագահի ներկայացրած օրենքի նախագծով երկրում կանցկացվեն դատական բարեփոխումներ

Օրենքի նախագծի մասին համապատասխան տեղեկությունը հրապարակված է երկրի պառլամենտի պաշտոնական կայքում:

Ուկրաինայում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել է 7 մարդ

Նախնական տվյալների համաձայն եղել է խնդիր՝ անիվի հետ կապված:

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

Հիշեցնենք, որ Թրամփին մեղադրում են այն բանի մեջ, որ Ուկրաինայի նախագահին խնդրել էր տրամադրել Բայդընի անվան վրա բիծ հայտնաբերող փաստեր:

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ արդյունավետ եւ դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից:

Զելենսկին մտահոգված է Թրամփի հետ զրույցի հրապարակման փաստով, գոհ՝ Լավրովի հետ կարճատեւ հանդիպումից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորք կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ուկրաինահայ երեք բռնցքամարտիկները հաղթել են մեքսիկացի մրցակիցներին պրոֆեսիոնալ ռինգում

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել էր «Լեգենդների հետ» մրցաշարի մասնակից հայազգի բռնցքամարտիկների հետ:

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Ուկրաինայում իրավապահները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից, ազագույթամբ հայ Սամվել Մարտիրոսյանին:

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Իսկ ավելի վաղ ոստիկանապետ Անդրեյ Կրիշենկոն հայտնել էր, որ նռնակով զինված տղամարդը սպառնում էր պայթեցնել կամուրջը:

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։

Ավինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի փոխվարչապետի հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի փոխվարչապետ Միխայլո Ֆյոդորովի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային

Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Օլեքսի Հոնչարուկին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի վարչապետ է ընտրել Զելենսկիի առաջադրած թեկնածուին

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները երկրի վարչապետ են նշանակել Ալեքսեյ Գոնչարուկին:

Ուկրաինայի նորընտիր խորհրդարանը գումարել է անդրանիկ նիստը

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի՝ Գերագույն ռադայի անդրանիկ նիստը

Աջակցելով եվրո-ատլանտյան ուղեգծին. Բոլթոնն այցելում է Ուկրաինա, Բելառուս ու Մոլդովա

Սա ամերիկա-բելառուսական հարաբերությունների բարձրագույն կետն է վերջին 20 տարիների ընթացքում: Օգոստոսի 29-ին Բոլթոնը կայցելի նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև:

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտությունը դադարեցնելու գործում:

Սպիտակ տնից հայտնել են Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին

Թրամփն ու Զելենսկին նշել են, որ անհամբերությամբ են սպասում հանդիպելու հնարավորությանը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել

Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:

Ով ով է․ Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ

Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արտահերթ էին։

Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս Է հավաքում Ռադայի ընտրություններում

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին:

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

11 դեսպանների թվում աշխատանքից ազատվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լատվինինը:

Ուկրաինան սատարում է Վրաստանին. Украина24-ի հաղորդավարը Պուտինին հայհոյանքներով ուղերձ է հղել (տեսանյութ)

Խոսքի սկզբում Օվդիենկոն նշում է, որ Ուկրաինան սատարում է վրացական Rustavi2 հեռուստաալիքին

Զելենսկին ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները

Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դատարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին:

Հարկավոր է խոսել. Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում

Զելենսին հարցական հայտարարություններով է հանդես եկել. «Հարկավոր է խոսե՞լ: Հարկավոր է: Եկեք քննարկենք՝ ումն է Ղրիմը, և ով չկա Դոնբասում»:

Արդյո՞ք ճիշտ ափին ես. Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին. Նաիրա Զոհրաբյան

Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը

Ուկրաինայի կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիեւի ՄՊՎ (Կիեւի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Այս որոշումից հետո Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից:

Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինական բարեկամության օր հռչակել:

Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է պատգամավորի մահվան լուրը: Քննությամբ ստուգվում են պատահարի բոլոր վարկածները, այդ թվում՝ սպանությունը

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները:

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին

Հունիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքը չի հրաժարվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ ու հուսով է, որ մի օր երկու պետությունների ղեկավարները կճանաչեն միմյանց:

Պորոշենկոն պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

«Ես վստահ եմ, որ, որպես կուսակցության առաջնորդ, կրում եմ ամբողջ պատասխանատվությունը կուսակցության եւ խմբակցության գործողությունների համար»,-ասել է Պորոշենկոն:

Զելենսկիի թիմը կքննարկի Սաակաշվիլիի հետ համագործակցությունը

Մեր թիմում կներգրավվենք հնարավորինս շատ մարդկանց․ մեր գլխավոր պահանջն է, որ լինեն նոր դեմքեր, նոր գաղափարներով և մոտեցումներով

Զելենսկին որոշել է բռնագրավել պատգամավորների, դատավորների, դատախազների ունեցվածքը

Գողերն ու հանցագործը Պորոշենկո-Յանուկովիչի օրերից աշխատող ոչ մի կապ չունեն իշխանության հետ, քանի որ նրանց գույքը այսպես թե այնպես առգրավվելու է:

Ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ ՀՀ-ում են. հանդիպում կառավարությունում

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Դոնբասում հակամարտության նոր լուծումներ կան. Զելենսկի

Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ կան կոնկրետ առաջարկներ և նոր լուծումներ:

Ուկրաինայի ԱԳ նախարարը խնդրել է ընդունել իր հրաժարականը

Նախարարը հրաժարականի դիմում էր գրել մայիսի 17-ին:

Սահակաշվիլին վերադարձել է Կիեւ ու հայտարարել, որ չի մասնակցելու սպասվող խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վերադարձել է Կիեւ ու հայտարարել, որ սպասվող վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու:

Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Երկար տարիներ կար հայ մեծ գրող Ակսել Բակունցի հիշատակը հավերժացնելու գաղափարը:

Զելենսկիի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է ցանկանում

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել է, որ ցանկանում է ՌԴ-ի հետ բանակցություններ: Այդ մասին նա ասել է «1+1» հեռուստաալիքի եթերում:

Ռադան կցրվի եւ հուլիսի 21-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Զելենսկին հրամանագիր է ստորագրել

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիի հետ

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում:

Թավշյա «թերապիան» եւ «վիրահատական» վեթինգը. վտանգներն ու հեռանկարը

Հեղափոխության առաջին հաղթանակից՝ գործադիր իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց անմիջապես հետո հասունացած էր իշխանության այլ ճյուղերը եւս հանրային լեգիտիմությամբ օժտելու պահը:

Հյուրանոցային 5 համար. Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում

Ուկրաինայի նորընտիր նախագահի և նրա ընտանիքի մշտական ​​բնակության հասցեն նշված է Գրուշովի 9-ում գտնվող բնակարանը, որը չափի պատճառով անվանում են «հրեշ»:

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին:

Ղրիմի պատկանելիության հարց գոյություն չունի. Պեսկովի պատասխանը Զելենսկիին

Ղրիմի պատկանելության հարց գոյություն չունի և չի կարող ունենալ, դա Ռուսաստանի շրջաններից մեկն է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձ­նելու կապակցությամբ:

Զելենսկին հայտարարեց Վերին Ռադան ցրելու և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Վերին Ռադան ցրելու և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշել Է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:

Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ստացավ իր էկզեկվատուրան

Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գևորգ Պետրոսյանը։

Նախկին խորհրդային երկրները հետեւում են Հայաստանի ու Ուկրաինայի հաջողություններին՝ վերլուծաբաններ

Կովկասի պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը բալթյան երկրների ցուցանիշներ չունեցան: Նույնը կարելի է ասել Մոլդովայի եւ Բելառուսի մասին:

Կիևը հնարավորություն չունի ռազմական ճանապարհով իր վերահսկողության տակ վերցնելու Դոնբասը և Ղրիմը. Զելենսկիի խորհրդական

Կիևը հնարավորություն չունի ռազմական ճանապարհով իր վերահսկողության տակ վերցնելու Դոնբասը և Ղրիմը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել Ուկրաինայի ԶԼՄ-ներում

իության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ...

Կիեւում պարգեւատրել են հայ դիվանագետներին

ՈւՀՄ- ի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:

Դարձավ նախագահ ու գնաց հանգաստանալու. Զելենսկին մեկնել է Թուրքիա

Նախագահական ընտրություներում հաղթած շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկու օրով մեկնում է Թուրքիա:

Ծայրաստիճան սադրիչ գործողություն. Վաշինգտոնը քննադատում է Պուտինի հրամանագիրը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով Դոնբասի բնակչության համար պարզեցվում էՌուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ուկրաինայում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նոր նախագահին՝ ինչպես շփվել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն ՌԴ նախագահի հետ շփմանը, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին.

Զելենսկի՝ 73. Ուկրաինան հոգնել էր Պորոշենկոյից

Դերասան, երգիծաբան, պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկին քարը քարի վրա չթողեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի քարոզարշավից՝ ստանալով նրանից գրեթե երեք անգամ ավելի քվե՝ 73,2 տոկոս:

Զելենսկուց չպետք է սպասել կտրուկ շրջադարձեր. փորձագետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեղմացնի Կիևի կողմից տարվող ուկրաինացման և միլիտարիզացման քաղաքականությունը, սակայն նրանից չպետք է սպասել ուղենիշի կտրուկ փոփոխություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա եւ արդեն տոմս է գնել

Ես ունեմ տոմս եւ մեծ ցանկություն ունեմ Կիեւում լինելու, ես շատ եմ ուզում լինել մեծ վերափոխման մասնիկը որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի

Նիկոլ Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վարչապետն իր գրառման մեջ նաեւ հույս է հայտնել, որ երկրում իշխանափոխությունը կնպաստի հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավմանը:

Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունել է պարտությունը

Պորոշենկոն նաեւ պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:

Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով:

Շուրջ 72,2 տոկոս. Զելենսկին կտրուկ մեծացրել է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ

«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը:

Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկոն հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին

Պորոշենկոն խոսել է նաեւ Ուկրաինայում հայ համայնքի մասին՝ նշելով, որ հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Մարտի 31-ին կայացած քվեարկության պաշտոնական արդյունքները հրապարակելով՝ ԿԸՀ-ն հաստատել է, որ ընտրությունների 2-րդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Մի վախեցիր, մի փոքր տղամարդ եղիր. Պորոշենկոյի եւ Զելենսկիի դեբատը կվարի Տիմոշենկոն (տեսանյութ)

Բացի այդ, գործող նախագահը հորդորել է պայմաններ չառաջարկել եւ ոչ ոքի թիկունքում չթաքնվել: «Հանդիսատես, ուրեմն հանդիսատես, ես սպասում եմ»,-եզրափակել է Պորոշենկոն:

Զելենսկու եւ Պորոշենկոյի բանավեճը կանցկացվի «Օլիմպիական» մարզադաշտում. Deutsche Welle

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Վլադիմիր Զելենսկուառաջարկը բանավեճը Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ:

Տիմոշենկոն մեղադրում է Պետրո Պորոշենկոյին ընտրությունները կեղծելու մեջ, սակայն չի դիմի դատարան

Նա ասել է, թե քաղաքական պայքարը չի ավարտվում և դրա տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները:

Ղրիմի թեման ընդմիշտ փակված է. Կրեմլը պատասխանել է Զելենսկիին

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, արվել է, ի դեպ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի հիման վրա»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել

Այս մասին հայտնում է ուկրաինական unian գործակալությունը:

Ուկրաինայում նախագահական ընտրություններ են. աննախադեպ թվով թեկնածուներ կան, նաեւ՝ գործող նախագահը

Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները. Պորոշենկոն անձամբ է հետեւել

Մարտի սկզբին նախագահ Պորոշենկոն հայտարարել էր թուրքական ԱԹՍ-ներն արդեն մատակարարվել են և գտնվում են փորձարկումների փուլում:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատրաստ է աջակցել Բուխտատիի սպանության քննությանը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել Օլեքսանդր Բուխտատիի սպանության մասին հայտարարությամբ։

Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթներ․ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիևից չվերթները Երևան, Վառնա և Բուրգաս: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ուկրաինայի նախագահական ընտրություններին 39 թեկնածու է գրանցվել․ 5-ը դուրս են եկել մրցապայքարից

Այսպիսով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների գրանցված մասնակիցների թիվը 39 է: Հայտնի է, որ թեկնածությունը չեղարկելու վերջնաժամկետը մարտի 7-ն էր:

Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Կիեւում Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի նոր դեսպանի հետ կազմակերպության ղեկավարության հանդիպումը:

Ադրբեջանը Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է. հայացք Կիեւից

Ադրբեջանն Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է, մեզ համար դա շատ կարևոր է:

Հայաստանն ու Ուկրաինան կարեւորում են քաղաքական երկխոսության ամրապնդումը

Փետրվարի 11-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին:

Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ. պահանջում է ներողություն եւ 7 դրամ

Բաբաջանյանը հունվարի 16-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն, քրեական անցյալ ունեցող անձանց.

Ուկրաինական լրատվամիջոցը Հայաստանը ներառել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում

Ցուցակում ընդգրկված են նաեւ Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան եւ Վրաստանը։

Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ. դեսպանը՝ Միրզոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար արդեն 23 թեկնածու կա

Գրանցված թեկնածուների թվում են նաեւ Յուլյա Տիմոշենկոն ու գործող նախագահ Պյոտր Պորոշոնկեն:

Facebook-ը մարտ ամսից կարգելի անանուն քաղաքական գովազդը

Ընկերությունը քաղաքական գովազդի իր արխիվը կներկայացնի Եվրոպայում, Հնդկաստանում, Ուկրաինայում եւ Իսրայելում ընտրություններից առաջ։

Վիկտոր Յանուկովիչը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով

Միաժամանակ նախկին նախագահը արդարացվել է պետության սահմանները կրճատելու փորձի մեղադրանքով:

ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմն Ուկրաինային սպառնում է ամբողջովին ոչնչացմամբ․ Սահակաշվիլի

Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը Ուկրաինային սպառնում է բնակչության զանգավածային արտագաղթով և ամբողջովին ոչնչացմամբ։

Փարաջանով, Կոմիտաս, Կապուտիկյան. Կիեւում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը:

Ուկրաինական եկեղեցու անկախացումը. Վրաստանը «երկու քարի արանքում»

Մեկ շաբաթից ավել է, ինչ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունը Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալ վիճակ է շնորհել, սակայն վրացական կողմից ոչ մի պաշտոնական շնորհավորական ուղերձ չի հնչել:

Ուկրաինայի նոր եկեղեցու ճանաչումը կործանիչ կլինի Թբիլիսիի համար. Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Ուկրաինայի նոր եկեղեցու ճանաչումը կործանիչ կլինի Թբիլիսիի համար:

Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցները Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորն ու քաղաքագետն ուղիղ եթերում ծեծել են իրար (տեսանյութ)

Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը NewsOne հեռուստաալիքի եթերում կռվել է քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ, գրում է «112 Ուկրաինան»:

Քվեարկություն ՄԱԿ-ում. ինչո՞ւ է Հայաստանը կրկին հայտնվել «Պուտինի ընկերների» ցուցակում

«Պուտինի ընկերների» ցուցակում Հայաստանի հայտնվելը որոշ ուկրաինացիների շրջանում բողոք է առաջացրել: Բավական կոշտ է արձագանքել թաթար լրագրող Այդեր Մուժդաբաեւը:

Կիեւի ամենաճանաչված հոգեւոր եւ մշակութային կենտրոնը հայկական խաչքար է նվեր ստացել

րով։ Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Սարկիսով եղբայրներն ընդգրկվել են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների տասնյակում՝ ըստ Forbes ամսագրի:

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա «անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ նրա շահերի նկատմամբ»:

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Փաստաթուղթը օրինական ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու

Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է հարցաքննել Ավակովին՝ Յանուկովիչի հնարավոր մահափորձի մասին գործով

Յանուկովիչը, նրա պաշտպանությունը եւ մի շարք վկաներ պետական դավաճանության շուրջ դատական գործընթացում հայտարարել են 2014-ի փետրվարին նախագահի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին:

Նախընտրական փոթորի՞կ, թե՞ ճգնաժամ Կերչի ծոցում. Պուտինը պատասխանել է Պորոշենկոյին

«Ես չեմ ցանկանում եւ չեմ պատրաստվում մասնակցել նման խորամանկ գործողությունների»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանը մասամբ ապաշրջափակել է ուկրաինական նավահանգիստները

Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինայի ռազմական եւ քաղաքացիական նավերն ունեն Կերչի նեղուցով եւ Ազովի ծովում նավարկելու իրավունք:

Թուրքիան միջնո՞րդ. ռուս-ուկրաինական ճգնաժամի նոր փուլը

Կերչի նեղուցում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի իր գործընկերների հետ:

Չնայած Ուկրաինայում ռազմական դրություն է՝ այնտեղ բնակվող հայերին վտանգ չի սպառնում․ ՀՀ դեսպանատուն

Ուկրաինայում ՀՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների համար վտանգ չկա, եւ նման արձագանքներ այս պահին չեն էլ ստացել։

Ռուս-ուկրաինական հակամարտություն. ո՞ւմ է ձեռնտու Ազովի ճգնաժամը

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սադրանք որակելով հակառակ կողմի գործողությունները:

Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում մինչեւ 2019թ. հունվարի 25-ը ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը

Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել Ռուսաստանի հետ պետական սահմանի անվտանգությունը: Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:

Անկարան մտահոգված է նախօրեին Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Պաշտոնական Անկարան մտահոգված է նախօրեին Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Իրավիճակն Ազովի ծովում լրջանում է․ ուկրաինացի դիվանագետը կկանչվի ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կկանչվի ՌԴ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ազովի ծովում լուրջ կոնֆլիկտ է հասունանում․ Ուկրաինան մտադիր է ռազմական դրություն հայտարարել

Ազովի ծովում՝ Կերչի նեղուցի մոտ, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ուկրաինական մոտորանավերը գնդակոծվել եւ զավթվել են ռուսական Զինված ուժերի կողմից։

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Խաչքարի բարձրությունը երեք մետր է, այն կերտված է հայկական տուֆից։

Անկախ եւ միասնական Եվրոպա. Մակրոնը նոր կայսրության հա՞յտ է ներկայացնում

Պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնկացել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է, հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի վրա:

Ուկրաինայում Սու-27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

Զորավարժության սցենարով անցկացվել է ուսումնական մարտ F-15 և Սու–27 կործանիչների միջև, որը հաղթել էր Սու–27-ը լավ մանևրելու շնորհիվ։

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ըստ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ կրթության հարցերը միշտ կազմակերպության ուշադրության կենտրոնում են:

Ուկրաինայի Զապորոժե քաղաքի հայկական եկեղեցու բակում հայերեն այբուբենի տառերն են տեղադրվել

Բոլոր հայերն էլ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին, ով ինչով կարող էր՝ աջակցեց, թե՛ ֆինանսական, թե՛ շինարարական աշխատանքների իրականացման հարցում:

Զապորոժիեում բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան՝ ամենախոշորներից մեկը

Ուկրաինայի հայերի միության տեղեկության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:

Մոմավառություն ու ծաղիկներ. Կիեւում հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը (լուսնկարներ)

Սա անդառնալի կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար:

2 ավտոմեքենա, 2 բնակարան, 3 մլն 100 հազար դոլարի փոխառություն. նախկին դեսպանի ունեցվածքը

Որպես անշարժ գույք Մանուկյանը հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մանուկյանն ունի 2 ավտոմեքենա` «BMW 750 I» եւ «AUDI A8 2.8 I» մոդելների:

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը սկսել է ակտիվորեն կիրառել օտարերկրյա գործակալների գրանցման ակտը՝ հրապարակային դաշտ բերելով օտարերկրյա լոբբիստներին:

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Քոչարյանը պատմել է քաղաքականություն վերադառնալու, Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիչակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության եւ անգամ Ղրիմի մասին:

Ինչպե՞ս զարգացնել հայ-ուկրաինական երկխոսությունը․ նախագահն ընդունել է նորանշանակ դեսպանին

Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:

ՀՀ-ն Ուկրաինայում նոր դեսպան ունի. Լիտվինը ԱԳ նախարարին է հանձնել հավատարմագրերի պատճենը

Զոհրաբ Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

Դոնեցկի ժամանակավոր ղեկավար է նշանակվել «Ժողովրդական խորհրդի» նախագահ Դենիս Պուշիլինը

Դոնեցկի ժամանակավոր ղեկավար է նշանակվել «Ժողովրդական խորհրդի» նախագահ Դենիս Պուշիլինը, ով այդ պաշտոնում փոխարինում է օգոստոսի 31-ին սպանված Ալեքսանդր Զախարչենկոյին:

Ուկրաինան կարդիականացնի Թուրքիայի ժանդարմերիայի ՄԻ-17 ուղղաթիռները

Դրանք արդիականացվելու են Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքի գործարաններից մեկի եւ տեղական «Մոտոր–Սիչ» ընկերության կողմից։

Անդրանիկ Մանուկյանը հետ կանչվեց Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից․ հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

Կապերի զարգացումը բխում է մեր ժողովուրդների շահերից. Սարգսյանը՝ Պորոշենկոյին

Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին:

Զբաղվելու եմ բիզնեսով, ինչով հնարավոր է՝ օգնելու եմ Հայաստանին. Անդրանիկ Մանուկյան

- Ես քաղաքականություն մտնելու ցանկություն չունեմ եւ իմ տարիքն էլ արդեն այն չի, որ ես մտնեմ քաղաքականություն: Ես խնդրել եմ, որպեսզի ինձ ազատեն, որովհետեւ ժամկետը արդեն երկու անգամ լրացել է:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի եւ իրացման համար ճանապարհ տալու ժամանակը:

Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

Վովան եւ Լեքսուսը. պրա՞նկ, թե՞ հետախուզություն

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել նրա հետ:

Ուկրաինան «An-188» ռազմատրանսպորտային ինքնաթիռի արտադրությունը կկազմակերպի Թուրքիայի հետ

Ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել ընդամենը 600-800 մ երկարություն ունեցող թռիչքուղիների վրա, այդ թվում` հողե մակերևույթ ունեցող:

Սառույցը շարժվե՞ց. Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Հելսինկիում

Ֆինլանդիայի Նախագահական պալատը, որտեղ տեղի ունեցավ հանդիպումը, չեզոք տարածք է կարելի համարել որոշակի վերապահումներով. ընդամենը մեկ դար առաջ պալատը ռուսական ցարերին էր պատկանում:

Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Պուտինը. հելսինկյան հանդիպմանն ընդառաջ

2014 թ. Ղրիմի հանրաքվեից հետո սա երկու երկրների նախագահների առաջին առանձին հանդիպումն է:

Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները․ Պյոտր Պորոշենկոն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահը:

Կոնգրեսը կքննարկի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող բանաձեւ

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թեդ Փոնի նախաձեռնությամբ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցող բանաձեւ է ներկայացվել։

Լուգանսկում ցմահ ազատազրկման են դատապարտել Պորոշենկոյին եւ Ավակովին

Լուգանսկում ցմահ ազատազրկման են դատապարտել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Պորոշենկոն ՀՀ-ում դեսպան նշանակեց. ուկրաինացի գեներալը մեղադրվում է դավաճանության համա՞ր

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՀՀ-ում երկրի դեսպան է նշանակել գեներալ-լեյտենանտ Պյոտր Լիտվինին: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Միջազգային քննչական խումբը Ռուսաստանի մեղավորությունը ապացուցող փաստեր չի ներկայացրել

Միջազգային քննչական խումբն (JIT) առայժմ հիմնավոր փաստեր չի ներկայացրել, որոնք կապացուցեին, որ 2014 թ. հուլիսին Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի խոցման մեջ մեղավոր է Ռուսաստանը:

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան դատապարտում է Բաբչենկոյի մահվան բեմականացումը

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (IFJ) հանդես է եկել հայտարարությամբ՝ անթույլատրելի համարելով լրագրող Արկադի Բաբչենկոյի մահվան բեմականացումը:

Ուկրաինայում մեծ շուքով տոնել են Առաջին Հանրապետության 100-ամյակը (լուսանկարներ)

Կոնֆերանսի պաշտոնական մասի ավարատից անմիջապես հետո ներկաները մասնակցեցին գալա համերգին, որտեղ ելույթ էին ունենաում հիմնականում ազգությամբ հայ կատարողները:

Լրագրող Արկադի Բաբչենկոն իրականում ողջ է. Բեմադրված մահը ԱԱԾ գործողության մաս է եղել

Ինքը՝ լրագրողը, իր նկատմամբ ծրագրվող մահափորձի մասին տեղեկացել է 1 ամիս առաջ:

Կիեւում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

Կիեւում կրակոցից սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, այս մասին հաղորդում է Ուկրաինայի «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Կիեւի ոստիկանությանը:

Սա քաղաքական առճակատում է. հայկական չեզոք հաջողությունը

Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը:

Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել

Մինչ կլոր սեղանի սկսվելը, մասնակիցների հետ շրջայց է տեղի ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի հայկական համայնքի հետ կապված վայրերում:

ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող ուկրաինացուն ՀՀ-ում ապաստան հայցողի վկայական է տրվել

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ իշխանություններից պահանջվում է անհապաղ դադարեցնել Բոգդան Կալիուսսկիի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը:

ՌԻԱ-ի լրագրողին մեղադրում են պետական դավաճանության մեջ. 15 տարվա ազատազրկում է սպառնում

Նրան կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու եւ պետական դավաճանության մեջ:

РИА Новости-ի ուկրաինական ծառայության ղեկավարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Ձերբակալությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դիմելու են հակընդդեմ քայլերի՝ խմբագրի ապօրինի ձերբակալման համար:

Ուկրաինացի լրագրողի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությանն ու աշխատաոճին

Բայց չէ որ Հայաստանի բյուջեն չի փոխվել... պարզապես եկավ այն մարդը, ով սիրում է մարդկանց եւ ուզում է, որ իր ազգը ապրի ազատ ու երջանիկ…

Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Մայրաքաղաքի կենտրոնից հայկական դրոշով երթ է մեկնարկել:

Ինչո՞ւ է Ռուսաստանը վախենում գունավոր հեղափոխություններից

«Գունավոր հեղափոխություն» ասվածը ենթադրում է քաղաքացիական հասարակության բողոքի խաղաղ արտահայտման միջոցով ստիպել իշխանություններին կատարել քաղաքացիների պահանջները, ընդհուպ մինչև իշխանափոխություն:

Գեներալ մայորի մայրն օրվա հացի համար նկարներ է վաճառում

Օրվա տարբեր ժամերի Ամալյա Ռոստոմյանն ամեն անգամ մի նկար ձեռքին դուրս է գալիս տնից՝ կիսակռացած քայլում Մաշտոցի պողոտայով:

Ուկրաինայում մասնավոր ընկերության Ми-2 ուղղաթիռ է ընկել

Պատահարի վայրում աշխատում են ոստիկանները, բժիշկներն ու փրկարարները:

Բոլոր ձեռնարկումների կատարում. Ուկրաինայի հայկական Կոնգրեսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ուկրաինայի հայկական Կոնգրեսի նախագահ, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

Ուկրաինացի բլոգերն ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում ՀՀ-ում. հայտարարություն

Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան՝ 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ:

Մերժվածը. Սաակաշվիլին հերթական անգամ մտադիր է Վրաստան «վերադառնալ»

Ուկրաինայից բռնի արտաքսված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ։

ՌԴ-ում քրգործ են հարուցել Արսեն Ավակովի դեմ. նա պատասխանել է կարճ Twitter-յան գրությամբ

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ:

Ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի փառատոնում լավագույնն է ճանաչվել (տեսանյութ)

Սոցիալական հոլովակն ընդամենը 30 վայրկյան տեւողություն ունի, հոլովակի կենտրոնում նուռն է, իրադարձություննեը պատկերված են նռան հատիներով:

Ուկրաինայում ակտիվիստները պաշտոնյային կերակրել են երեխաներին թունավորած մարգարինով

Ուկրաինայի Զապարոժիա տարածաշրջանի Մելիտեպոլ քաղաքում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:

Ուկրաինացի վերլուծաբան Ցարենկան կարեւորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ուկրաինա

Ինչպես հայտնի է, Կիեւում կառուցվող տաճարը լինելու է Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Լապշինը գալիս է Հայաստան. ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»

ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար տեւական ժամանակ բանտարկվեց Ադրբեջանում եւ ազատ արձակվեց Ալիեւի հրամանով, կրկին մտադիր է այցելել ՀՀ:

Ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն. նա ահաբեկչությո՞ւն էր պատրաստում Գերագույն ռադայում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է խորհրդարանի շենքում: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Թրամփն անտեսել է իր խորհրդականներին եւ շնորհավորել Պուտինին. The Washington Post

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Ուկրաինայի Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Հընթացս օծման սրբազան արարողության, սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները:

Գարեգին Բ-ն Կիեւում պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

Ուկրաինայի հայերի միության Գրիգոր Լուսավորչի շքանշանը հանձնել է միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցության․ ԱՄՆ Պետդեպ

Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցության։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը։

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնել է Ուկրաինա

85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը մնում է տանը՝ վնասվածքը բուժելու:

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը

Պետք է նաեւ նշել, որ Սումգայիթի թեմային անդրադարձել են նաեւ Ուկրաինայի ԶԼՄ-ները:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն շնորհավորել է Արտյոմ Դալաքյանին՝ հաղթանակի կապակցությամբ

«Սրտանց շնորհավորում եմ, չեմպիոն, մաղթում եմ նոր հաղթանակներ պրոֆեսիոնալ բռնցքամարտում»,-գրել է Պորոշենկոն Twitter-ի իր էջում:

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները

Հավաքվել են ավելի քան 1400 հայտնի հայերի կենսագրություններ՝ ըստ որոշ չափանիշների. պետական, քաղաքական, հասարակական, մշակութային, հոգեւոր, սպորտային և այլ գործիչներ՝ կապված Ուկրաինայի հետ:

Մինչեւ 2021 թվականը արգելվել է Միխաիլ Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք

Չերնոլուցկին նաեւ նշել է, որ քաղաքական գործչի պաշտպաններն այս որոշումը համարում են անօրինական ու մտադիր են բողոքարկել այն:

Կիեւում ազգայնականները հարձակվել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» շենքի վրա (լուսանկարներ)

Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության վրա վերջին շաբաթում ուկրաինացի ազգայնականների երկրորդ հարձակումից հետո Ուկրաինայի ոստիկանությունը չեղարկել է այդ շենքի պաշտպանության պայմանագիրը:

Սաակաշվիլին դատարանի միջոցով պահանջում է չեղարկել Ուկրաինայից իր արտաքսման որոշումը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայց է ներկայացրել Կիեւի վարչական դատարան, որով պահանջում է ապօրինի ճանաչել իր արտաքսումն Ուկրաինայից եւ չեղարկել այդ որոշումը:

Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան. նա խոստացել է կրկին վերադառնալ Ուկրաինա (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որի նախօրեին արտաքսել էին Լեհաստան, հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ:

Սահակաշվիլին արդեն ինքնաթիռում է, նրան արտահանձնում են Լեհաստան. МК

«Նոր ուժերի շարժման» ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին արդեն ուղիղ չարթերային չվերթով մեկնել է դեպի Լեհաստան:

Սահակաշվիլիին տանում են «Բորիսպոլ» օդանավակայան. Սակվարելիձե (տեսանյութեր)

Տեսանյութերում երեւում է, որ գործչին ձերբակալում են ուժով, հարվածում են նրան:

Կիեւում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին․ նրան կարտաքսե՞ն Վրաստան (տեսանյութ)

Նրա փաստաբան Պավել Բոգոմազովը հայտարարել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել է հատուկ ծառայությունը, սակայն նա եւս չգիտի, թե ուր են տարել քաղաքական գործչին։

Հայը Ուկրաինայի 15 «օրենքով գողերից» մեկն է. Ուկրաինայի ոստիկանություն

Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ երկրում 15 «օրենքով գող» կա։ Ամենահայտնի դեմքերից է ազգությամբ հայ Արմեն Խոխոլը, նույն ինքը՝ Արմեն Խաչատրյանը։

Վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի Հայաստանին. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ. վարչապետ

Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

«Ռեստարտի» գործով նիստը սկսվեց եւ հետաձգվեց

Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում. Մարուքյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանի հետ սահմանների ճշգրտման հարցում տարաձայնությունների մասին

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, ծխելը սահմանափակող եւ մի շարք այլ օրինագծեր 1-ին ընթերցմամբ ընդունվեցին

Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռուսաստանին թույլ կտան մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Հարկատուները համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով. Պետրոսյան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ. Ա. Գրիգորյան

«Վհուկների մուրճը». Ա. Միրզոյանը «Բարգավաճ Հայաստանին» կոչ արեց չտրվել հին խաղերին, «Լուսավոր Հայաստանին»՝ գտնել իրենց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը