Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

03/05/2024 schedule22:05

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ազգային ժողովի փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի հայտարարությունն այն մասին, որ Տավուշում արդեն կա ձևավորված շարժում, և այն ունի հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ սրբազանի, և դրա համար իրենք չեն ստանձնում, այսպես ասած, պայքարի առաջնորդությունը, ևս մեկ անգամ վկայում է, որ ընդդիմության նախկին առաջնորդների կշիռն ընկել է, և այսուհետև նրանց միակ հույսը սրբազանն է։

«Սրբազանի թիկունքում էլ կան մեզ հայտնի ուժերը․ Ռուսաստանի համար հասկանալի եղավ, որ, օրինակ, նաև Սաղաթելյանը չի կարողանում այլևս որևէ բան հաջողել, ու որոշվեց Տավուշի ակցիաների նախաձեռնող նշանակել տեղի թեմի առաջնորդին։ Սաղաթելյանի այդ հայտարարությունը ցույց է տալիս նաև, որ տվյալ շարժումը ունի կոնկրետ քաղաքական նպատակներ հենց քաղաքական ուժերի առաջադրած։ Փաստացի ստացվում է, որ հիմա թե՛ եկեղեցին, թե՛ ընդդիմադիր ուժերը ներկայացնում են մեկ քաղաքական թև։ Եկեղեցին միշտ է տարածել ռուսական նարատիվներ, ուստի առաջնորդության ընտրությունը կարող ենք  բացատրել դրանով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս համոզված է, որ եկեղեցին այս գործողություններով այժմ դեմ է գնում ՀՀ պետականությանը և կասկածելի գործարքների մեջ է գտնվում արտաքին ուժերի հետ:

Այս համատեքստում նա պատահական չի համարում դաշնակցական պատգամավորի այն հայտարարությունը, թե այս պահին ճիշտ չէ Տավուշին զուգահեռ սկսել առանձին գործընթաց․ «Դրանով ցույց է տրվում, որ Բագրատ սրբազանը արդեն ամեն ինչ անում է։ Օրինակ՝ նախորդ տարվա սեպտեմբերին Զախարովան հայտարարեց, թե իրավիճակ է փոխվել, ու իրենք ԼՂ-ում չեն կարող անվտանգություն պահել, քանի որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, հետո դա սկսեցին կրկնել ՀՀ ընդդիմությունը և եկեղեցին։ Հիմա էլ Բագրատ սրբազանը հայտարարում է, որ ժամանակը չէ այս պահին որոշել Հայաստանի սահմանները, կամ որ մեր սահմանը այն է, որտեղ կանգնած է հայ զինվորը։ Սա խոստովանություն է, որ եկեղեցին դարձել է քաղաքական կողմ»։

Ըստ զրուցակցի՝ դա է նաև պատճառը, թե ինչու «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից ընդամենը մեկ-երկու պատգամավորի կարելի է հանդիպել Տավուշի ակցիաներին, քանի որ առանց այդ էլ քիչ հեղինակությամբ ընդդիմադիր առաջնորդները չեն ուզում ավելի նվազեցնել իրենց համբավը:

«Կա մի աստիճան, որից ներքև հնարավոր չէ, որ իրենց հեղինակությունը ընկնի, ուստի չեն հայտնվում այնտեղ։ Գիտեն, որ հասարակության մոտ հեղինակություն չունեն, ու իրենց ցանկացած նախաձեռնություն չի կարող արժանահավատ լինել և ընդունի ժողովուրդը։ Պարզ հարց է․ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանի, կամ նրա որդու ներգրավմամբ որևէ բան հաջողություն ունենալ խելամիտ հասարակության շրջանում։ Փորձել են պրիմիտիվ քաղաքական տեխնոլոգիա կիրառել, չի ստացվել․ եկեղեցին, որ միգուցե քիչ թե շատ վստահություն է ներշնչում, կհավաքի ժողովրդին, ու հեղաշրջում կանեն, բայց պարզվեց, որ այդ նույն եկեղեցին, որը հայ ժողովրդի կեղեքման 20 տարիների ընթացքում ձայն չի հանել, չունի որևէ վստահություն հասարակության շրջանում։ Հետևաբար ի սկզբանե իրենց նախաձեռնածը ձախողված էր»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ, Առաքելյանի խոսքով, Հայաստանում գործող բոլոր ընդդիմադիր ուժերը միմյանց հետ, անկասկած, ունեն հակասություններ, որի հետևանքով երբեք չեն կարողանա միավորվել ու համահայկական ակցիաներ սկսել, և այդ տրամաբանությամբ էլ կարելի է բացատրել Սաղաթելյանի՝ իր համար զարմանալի փաստը, որի համաձայն՝ անհասկանալի է, թե ինչու այլ ուժեր և անհատներ, քաղաքական հաշվարկներով պայմանավորված, անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում Տավուշի գործողություններում․ «Սաղաթելյանն էլ չպետք է զարմանա, որովհետև շատ բնական իրավիճակ է։ Զարմանալի կլիներ այն դեպքում, եթե որևէ մեկը միանար այն շարժմանը, որտեղ կա Քոչարյանը, նրա որդին ու Դաշնակցությունը»։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավորի այն հայտարարությանը, թե փողոցում բավականին ուժ հավաքելու դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կգնա իմպիչմենտի գործընթացի, Առաքելյանը նկատում է՝ սա ևս ոչինչ չասող միտք է, քանի որ տեսանելի է՝ օրեր շարունակ Տավուշում ակցիա իրականացնողները չունեն բավականաչափ աջակցություն, ժամանակի ընթացքում նրանց գործողությունները կդադարեն։

Մերի Խաչատրյան

Տպել
1439 դիտում

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան