List.am-ում SMM մասնագետի հայտարարության տակ փորձում են ներգրավել գումարի դիմաց գովազդ նայողների. մեկնարկը 12 դոլարն է

Հայաստանում գործող List.am առցանց առեւտրի կայքում տեղադրվել է հայտարարություն, որով մարքեթինգի եւ SMM մասնագետի անվան տակ ֆինանսական բուրգ է թաքնված:

Աշխատանքի հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ինքնակենսագրական ուղարկելուց հետո կապ են հաստատում ուղարկող անձի հետ եւ առանց որեւիցե անհարմարություն զգալու՝ անմիջապես «խաղաքարտերը» բացում, սկսում մանրամասն ներկայացնել, թե ինչ է թաքնված SMM մասնագետի հայտարարության անվան տակ:

Նախ ասում են, որ գովազդային հարթակ են, որի միջոցով մարդիկ կարող են միջնորդավճար վաստակել՝ պարզապես բջջային հեռախոսով դիտելով իրենց հարթակում վիդեո գովազդներ, ու դրանք կիսվելով ընկերների հետ։ Տեսանյութերը դիտող որքան շատ ընկերների ներգրավում, այնքան ավելի շատ գումարի վաստակում: Սակայն գումարը կանխիկացնել հնարավոր է նվազագույնը 12 դոլարի դեպքում: Երկու օրում այդքան գումար վաստակելու համար անհրաժեշտ է 6 հոգու ներգրավել, որոնք եւս պետք է գովազդներ դիտեն: Իսկ եթե չի ներգրավվում տվյալ քանակությամբ մարդ, ուրեմն 12 դոլարը հնարավոր է վաստակել ոչ թե երկու, այլ 6 օրում:

Աշխատանքի համար տվյալ հայտարարությամբ ինքնակենսագրական ուղարկած Կարինեին (-հեղ. անունը փոխված է) «Հայկական ժամանակ»-ին պատմեց, որ List.am-ում հայտարարությունը ներկայացված էր մարքեթինգի ու SMM մասնագետ: Իրեն է զանգահարել մի տղամարդ՝ ներկայանալով որպես ծրագրի համակարգող, մանրամասնել աշխատանքի բնույթը: Վերջինս նախ առաջարկել է միանալ տելեգրամյան «Ռեալ կայքերի քննարկում» անունով խմբին՝ շահագրգռելով, որ այն կարճ ժամանակում արդեն 700-ից ավելի անդամ ունի:

ռեաաաաաաաաաաաալլլլլլլլլլ.jpg (54 KB)

Այնուհետև տվյալ անձը Կարինեին բացատրել է գումար աշխատելու հետագա «նրբությունները»: Այն է՝ սկզբում անհրաժեշտ է տրամադրված հղման միջոցով գրանցվել եւ ունենալ սեփական գովազդային հարթակը:

«Դուք կարող եք ամեն օր մասնակցել այս աշխատանքին եւ օրական վաստակել առնվազն 1-6 դոլար։ Եթե աշխատեք 120 օր, կդառնաք հարթակի սովորական աշխատակից եւ կստանաք միանվագ բոնուս՝ 3600 դոլար: Մենք ձեզ համար ավելի շատ աշխատանքային հնարավորություններ կբացենք»,- ասել է աշխատանքի պայմանները ներկայացնող անձը:

Վերջինս նաեւ ուղարկել է տելեգրամյան խմբի հղումն ու սքրինշոթեր, որոնք վկայել են խմբում ներգրավված անձանց գումար աշխատելու մասին:

փողղղ.jpg (155 KB)

Ըստ պայմանի՝ գրանցման հղումը ուղարկելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել հատուկ կոդ, իսկ գրանցումն ավարտելուց հետո ուղարկել սքրինշոթ, որպեսզի ծրագիրը ղեկավարողները վստահ լինեն, որ եւս մեկ անձ հաջողությամբ գրանցվել է:

ձեւը.jpg (63 KB)

Վերջինս չի զլացել նաեւ տեղեկատվություն տրամադրել իրենց կազմակերպության մասին: Ուղարկված գրության մեջ ասվում է, որ այն հիմնադրվել է 1991 թվականին: «RSCG Europe»-ը հայտնի ֆրանսիական մեդիա ընկերություն է: Այն աշխարհի ամենալայն ընդգրկում ունեցող շուկայավարման հաղորդակցման գործակալություններից մեկն է: Ունի խմբային մասնաճյուղեր աշխարհի 75 երկրում եւ ավելի քան 80 հազար լրիվ դրույքով աշխատակից: Ավելի քան 300 հազար կես դրույքով աշխատող գովազդային հաղորդակցման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրների հաճախորդների համար, ինչպիսիք են Air France-ը, IBM-ը, Unilever-ը եւ այլն»:

Կարինեի խոսքով՝ աչքի առաջ ունենալով ամիսներ առաջ հարեւան Վրաստանում տեղի ունեցածը, երբ բազմաթիվ անձինք հազարավոր դոլարների կորուստ էին կրել՝ մի քանի ամիս շարունակ խոշոր գումարներ ներդնելով Teslavideomedia.com կայքում, որոշել է չվստահել:

Նկատենք՝ «List.am» առցանց առեւտրի կայքում մարքեթինգի եւ SMM մասնագետի անվան տակ այլ նպատակ հետապնդող հայտարարությանն անդրադարձել է նաեւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, զգուշացնելով հնարավոր վտանգի մասին, գրառում է կատարել:

«Վերջին օրերին տարածվում է մի հավելված, որը թույլ է տալիս մտնել ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում՝ կրիպտոյով։ Մտնելու համար պետք է նախնական 18 դոլար փոխանցել համակարգ։ Բազմաթիվ մարդիկ են հարցնում՝ սա վստահելի՞ է, թե՞ վտանգավոր: Հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները, քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն՝ լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ՝ ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող է չար խաղեր խաղալ ձեր հետ»,- գրել է նա:

Մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցադրում է արել՝ եթե ծրագիրը ջնջվում է հեռախոսից, այն կրկին կարող է վտանգավոր լինել: Մեկ ուրիշ օգտատեր, արձագանքելով հարցադրմանը, նշել է՝ տեսականորեն հնարավոր է վտանգավոր լինել՝ մանավանդ հաշվի առնելով, թե ինչ ջանասիրությամբ են ծրագրի վկաները հուշում՝ ինչպես կարելի է այն հեռացնել:

Տպել
2722 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա