Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել

Ընթացիկ տարում Երևանում պարեկներն արձանագրել են կաշառք տալու 18, Գյումրիում և Վանաձորում՝ երեքական դեպք, որոնց կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Սրանք այն դեպքերն են, երբ վարորդները փորձել են խուսափել կոպիտ խախտման համար պատասխանատվությունից և հարցը լուծել կաշառելով:

«Ոստիկանության մոտեցումը հստակ է՝ օրինախախտը, կարգազանցը պետք է պատժվի․ օրենքով նախատեսված դեպքերում զրկվի մեքենա վարելու իրավունքից կամ ենթարկվի ավելի խիստ պատժի։ Այս մոտեցման անվերապահ կատարումը կլուծի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրը: Անգիտակից վարորդը կա՛մ պետք է դառնա հետիոտն, կա՛մ գիտակցի և ուղղվի:

Սակայն իներցիան շարունակվում է, որոշ վարորդներ դեռ դիմում են զարտուղի միջոցների, բայց՝ հայտնվում ավելի ծանր վիճակում, ավելի ճիշտ՝ կարգավիճակում: Այդպիսի երեք դեպք արձանագրվել է վերջերս:

Նոյեմբերի 9-ին՝ գիշերվա ժամը երկուսին մոտ, մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ծառայող պարեկները կանգնեցրել են 57-ամյա մի երևանցու վարած «Նիսանը»: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին առաջարկել է 40 հազար դրամ կաշառք, և, որպես հետևանք, տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ կազմած փաստաթղթերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրու Վարդանանց հրապարակում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են Հայկավան գյուղի 24-ամյա մի բնակչի վարած «Օպելը»: Վարորդն առաջարկել է հինգ հազար դրամ կաշառք ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նման մի դեպք էլ արձանագրել են Լոռու պարեկները: Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան Վանաձորի Բաղրամյան փողոցում խախտում կատարելու համար նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը, տեղեկանալով, որ կազմվելու է արձանագրություն և մեքենան տեղափոխվելու է պահպանվող հատուկ տարածք, պարեկներին առաջարկել է 20 հազար դրամ կաշառք: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տպել
833 դիտում

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը