Կաշառք վերցնելը նույնն է, ինչ զինվորին թիկունքից կրակելը. Արթուր Ումրշատյանը՝ Պարեկային ծառայության աշխատանքի մասին

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի կարծիքով՝ Պարեկային ծառայության արդյունավետության մասին առաջին հերթին պետք է խոսեն քաղաքացիները: Սակայն ինքը՝ որպես Ծառայության ղեկավար, ունի վերլուծություն և կարող է փաստել՝ բարձր է:

Վերջինիս հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

- Պարոն Ումրշատյան, մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ Ծառայության արդյունավետությունն առաջին հերթին պետք է արձանագրի հասարակությունը: Դրական արձագանքներ, անշո՛ւշտ, կլինեն: Իսկ ի՞նչ բացասական արձագանքներ եք ստանում պարեկների աշխատանքի վերաբերյալ:

- Այո, բացասական արձագանքներ նույնպես ստանում ենք, դրանք լինում են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ: Հիմնական բողոքները կապված են լինում պարեկների գործելակերպի հետ: Մենք ցանկացած բացասական արձագանք վերլուծում ենք, քննարկում և շտկում: Օրինակ՝ շատ են դեպքերը, երբ քաղաքացիները դժգոհում են, թե պարեկները ցանկացած հարցի «խիստ» են վերաբերվում: Դիցուք՝ քաղաքացին մեքենան կայանում է երկրորդ շարքում, հետո դժգոհում, թե ընդամենը 15 րոպե է կայանել, ինչո՞ւ են իրեն տուգանում. պարեկը պարտավոր է նման դեպքերին արձագանքել: Մենք բացատրում ենք՝ հարգելի քաղաքացի, մեքենան երկրորդ շարքում կայանելու պատճառով խցանում է առաջանում, խախտում եք համակեցության կանոնները: Բացատրելուց հետո նոր նա իր վերաբերմունքը փոխում է ստեղծված իրավիճակի նկատմամբ:

- Մարզերում Պարեկային ծառայության կազմը համալրելու համար կադրերի խնդիր լինո՞ւմ է: Եթե՝ այո, ինչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը:

- Չենք ունեցել երբևէ, չունենք և, կարծում եմ, չենք էլ ունենա:

- Մայրաքաղաքում ոչ այդքան, սակայն մարզերում տարիներ ի վեր տարածված է եղել ՃՈ աշխատակցին առձեռն, այլ կերպ ասած՝ կաշառք տալը՝ խախտումը չարձանագրելու նպատակով: Պարեկային ծառայության ներդրմամբ, ըստ Ձեզ, մերժելի այս երևույթը կվերանա մեր երկրում: Խնդրում ենք նաև ասել՝ շա՞տ են դեպքերը, երբ պարեկներին նույնպես առաջարկում են կաշառք:

- Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ Պարեկային ծառայության ներդրմամբ նման երևույթները բացառվելու են: Լոռու և Շիրակի մարզերում մենք արդեն երեքական կաշառքի դեպք ենք բացահայտել, երբ քաղաքացին փորձել է գումար տալ պարեկին: Այս դեպքերով քրեական գործեր են հարուցվել: Պետք է իմանալ՝ պարեկին կաշառք առաջարկելը քաղաքացուն դարձնում է մեղադրյալ:

- Շատ են շահարկումները, թե պարեկները անփորձ են, հմտանալու դեպքում կսկսեն կաշառք վերցնել: Կա՞ն նման մտահոգություններ:

- Պետք է նշեմ մեր աշխատանքի հիմնական ալգորիթմներից մեկը՝ հոգեբանականը: Պարեկային ծառայողն իր հոգեբանությամբ նմանատիպ երևույթը պետք է անընդունելի համարի: Մենք 24 ժամ դա սերմանում ենք պարեկների մեջ: Ֆունդամենտալ հոգեբանություն պետք է ձևավորվի, որ կաշառք վերցնելը նույնն է, ինչ զինվորին թիկունքից կրակելը: Երկրորդը վերահսկողությունն է: Պարեկային ցանկացած ծառայող իր վրա կրում է անձնական տեսախցիկ: Ծառայության անցնելուց այն միացվում է, ծառայությունն ավարտելուց և հանձնելուց հետո՝ անջատվում: Իմ կողմից կա հստակ ցուցում, թե որ դեպքերում կարելի է անջատել տեսախցիկը: Օրինակ՝ ընդմիջման դուրս գալու, բայց այդ դեպքում էլ տեսախցիկը դրվում է մեքենայի մեջ և ուղղվում այն կողմը, որտեղ պարեկն ընդմիջում է անում:

- Երևանում արդեն տևական ժամանակ է, ինչ աննախադեպ խցանումներ են առաջանում առավոտյան և երեկոյան ժամերին: Ինչի՞ հետ է կապված սա, պարեկների աշխատանքը խցանումները մեղմացնելու ուղղությամբ ինչպե՞ս եք գնահատում:

- Սա խնդիր է ոչ միայն Երևանի համար, այլ աշխարհի յուրաքանչյուր քաղաքի, որը խիտ է բնակեցված: Հարցն այն է, որ Երևանի կոմունիկացիաները նախատեսված չեն նման քանակությամբ տրանսպորտային միջոցների համար: Եթե 5 տարի առաջ մեկ ընտանիքին բաժին էր հասնում 1 ավտոմեքենա, ապա հիմա մեկ ընտանիքին նվազագույնը 2-3 մեքենա է բաժին ընկնում: Քաղաքի թողունակությունն ու կոմունիկացիաները թույլ չեն տալիս, որ երթևեկությունը կարգավորվի այն մակարդակի, որպեսզի խցանումներ չլինեն: Միջազգային գործընկերների հետ խոսելիս հասկանում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում էլ խցանումների խնդիրը կա:

Ինչ վերաբերում է պարեկների աշխատանքին. քաղաքում տարբեր ժամերի հանդիպում եք պարեկների, որոնք պիկ ժամերին խաչմերուկներում են, անկախ լուսացույցի ազդանշաններից՝ իրականացնում են հոսքերի կառավարում: Աշխատանքային մեկ օր, եթե պարեկային ծառայողները չլինեն խաչմերուկներում, երթևեկությունը կվերածվի կոլապսի: Խնդրի լուծումների վերաբերյալ մենք առաջարկներով հանդես ենք եկել տեղական ինքնակառավարման մարմիններին: Խոսքը հոսքերը կառավարող ու չափող լուսացույցների մասին է նաև, շատ հարցեր տեխնիկական են: Բայց ասել, թե սա էլ 100 տոկոսով մեզ կազատի խցանումներից, ճիշտ չի լինի:

- Պարեկային ծառայության ներդրումից հետո վթարների, պատահարների թիվն ավելացե՞լ է, թե՞ նվազել:

- Մենք շաբաթական վերլուծություն ենք իրականացնում այս մասով: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մայրաքաղաքում, Լոռիում ու Շիրակում նյութական վթարների մասով նվազում չի եղել: Մարմնական վնասվածքների և զոհերի ելքով վթարները պակասել են: Սա ցույց է տալիս, որ մեր պայքարը մեքենան ոչ սթափ վարելու, սահմանված արագությունը գերազանցելու և այլ իրավախախտումների դեպքում աշխատում է:

Տպել
2262 դիտում

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը