Գնաճը միայն ՀՀ-ում չէ. եթե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, այն մեզ մոտ ավելի շատ կլիներ. Մանավազյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի կարծիքով՝ Կառավարության ամենատեսանելի ծրագրերից մեկը սուբվենցիաներն են, և այս օժանդակությունը ոգևորում է համայնքներին ու տեղի բնակիչներին՝ իրենց քաղաքն ու մարզն ավելի լավը դարձնելու համար:

«Պետք է նկատենք, որ այս համայնքներում կան այնպիսիները, որտեղ տասնամյակներ շարունակ տներ, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ չեն կառուցվել: Հիմա կառուցվում են, ու դա շատ ողջունելի է»,- նկատում է նա:

Պատգամավորի հետ «Հայկական ժամանակ» ամբողջական զրույցը՝ ստորև.

- Տիկին Մանավազյան, ընթանում էին 2023 թվականի բյուջեի քննարկումները, որտեղ հայտարարվեց՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշներով ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,1 տոկոս է։ Քաղաքացիները, սակայն, դժգոհում են, որ իրենց ապրելակերպում էական փոփոխություններ չեն նկատվում, կենսամակարդակը շարունակում է մնալ ցածր։ Ինչի՞ հետ եք սա կապում:

- Եթե հետևել եք «Բյուջե 2023» թվականի քննարկումներին, ապա այնտեղ ձեր հարցի պատասխանի մի մասը տվել է Կենտրոնական բանկի նախագահը: Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի: Սա թերևս հիմնական պատճառներից մեկն է, որը ոչ թե միայն հայաստանյան իրականությունն է, այլև աշխարհաքաղաքական հարց է: Տեսնում ենք, թե տարբեր երկրներում ինչպես են դրսևորվում գնաճն ու դրա հետևանքները: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, վստահ եմ, գնաճը Հայաստանում ավելի շատ կլիներ:

- Որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում գործադիրի աշխատանքը 2022-ին։ Որո՞նք եք համարում արդյունավետ ծրագրեր, որ իրագործել է Կառավարությունն այս տարի, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվա համար։

- Կառավարության ամենատեսանելի ծրագրերից մեկը սուբվենցիաներն են: 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ: Կառավարության համաֆինանսավորման չափը կազմել է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են եղել բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն, և այլն: Ստացվում է՝ Կառավարության օժանդակությունը ոգևորում է համայնքներին ու տեղի բնակիչներին՝ իրենց քաղաքն ու մարզն ավելի լավը դարձնելու համար: Պետք է նկատենք, որ այս համայնքներում կան այնպիսիները, որտեղ տասնամյակներ շարունակ տներ, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ չեն կառուցվել: Հիմա կառուցվում են, ու դա շատ ողջունելի է:

- Մեզ համար ստեղծված այս բարդ ժամանակահատվածում տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը փորձում է ելքեր գտնել տնտեսապես կայուն գործընկերներ ձեռք բերելու հարցում։ Օրեր առաջ վարչապետը Իրանում էր, որտեղ պայմանագիր կնքվեց Իրանի և ՀՀ-ի միջեւ։ Ընդհանրապես դրական դինամիկա նկատո՞ւմ եք հայ-իրանական հարաբերություններում, ի՞նչ հետագա զարգացումներ եք սպասում այս ուղղությամբ։

- Հայ-իրանական պատմական հարաբերությունների դնամիկան այսօր տեսանելի է անգամ շարքային քաղաքացիներին: Օրեր առաջ էր վարչապետն այնտեղ, ու պետք է ընդգծեմ, որ այցը բավականին հագեցած ու արդյունավետ էր: Իրանը նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել է 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եմ, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը: Այցի ընթացքում ստորագրվեց նաև Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան՝ այցը հիշարժան համարելու համար: Դրական զարգացումների ամենավերջին արտահայտումն էլ դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը:

- Իրանից բացի՝ ուրիշ ո՞ր պետությունների հետ եք համագործակցության հնարավորություններ տեսնում, որը կարող է դրական ազդեցությունն ունենալ ՀՀ-ի տնտեսության՝ է՛լ ավելի զարգացման և է՛լ ավելի մեծ հեռանկարներ ունենալու համար։

- Հետաքրքրությամբ հետևում եմ հայ-հնդկական հարաբերություններին: Երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերը, հայտարարությունները, պայմանավորվածությունները, կարծում եմ, նոր ձեռագիր են հայ-հնդկական հարաբերություններում, և ես միայն դրական եզրեր եմ այդտեղ տեսնում: Հուսամ՝ արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Տպել
1664 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել