Ովքեր էին փակել զբոսայգու մուտքերը, որ սպանված քրեական հեղինակության կասկածյալին վնասազերծեցին․ հատուկ օպերացիա Լոռիում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հուլիսի 10-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում «Ծռի Վարդան» մականվամբ 48-ամյա Վարդան Առաքելյանին ենթադրյալ սպանած կասկածյալը գտնվում է Լոռու մարզում։ 

Ոստիկանության քրեական գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Հրազդանի բաժնի հետ, համատեղ ձեռնարկել են այդ օպերացիան ու ժամը 16։30-ին Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սայաթ Նովայի անվան քաղաքային զբոսայգին վերցել ուժեղ հսկողության տակ։ Հսկողությունն իրականացվել է զբոսայգու 4 կողմից։

Օպերացիայի փայլուն իրականացման շնորհիվ այգում հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 20-այմա Ռուբեն Մանուկյանը։

Ըստ սկզբնաղբյուրի՝ Ռ․ Մանուկյանին այս տարվա սեպտեմբերի 8-ից ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր ՀՀ գործող  քր. օր. 155-րդ հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի, ՀՀ քր. օր. 335-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր սկզբնաղբյուրը, հուլիսի 10-ին կրակոցներ և սպանություն էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել էր, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Վարդան Առաքելյանն է։ 

Պարզվել էր նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ էր արձակել Հրազդան քաղաքի բնակիչ 40-ամյա Ալիկ Վարդանյանի «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով ուղևոր Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր։

Սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն» էր։ 

Հիվանդանոցի բակում հայտնաբերվել էր «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա էր եղել կրակոցի մի քանի հետք, դռների հատվածում էլ՝ արնանման հետքեր։

Տպել
2022 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են