«Սա ողբերգություն է». «Բա որ Պուտինը հարցնի» հարցը հնչեցրած դասախոսին ժամանակին ՌԴ նախագահը պարգևատրել է

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի քանի շաբաթից ավելի է՝ դասապրոցեսը խաթարված է. ուսանողները, դասախոսական կազմը, երբեմն բուհում սովորողների որոշ ծնողներ բողոքի ակցիաներ են կազմակերպում համալսարանի բակում կամ Կառավարության շենքի դիմաց։

Մանկավարժական համալսարանին չմիանալու համար բուհի գիտական խորհուրդն արդեն երկու անգամ նիստ է հրավիրել։ Եթե առաջին նիստի ժամանակ ներկա էին գտնվել Կառավարության և ԿԳՄՍ գերատեսչության ներկայացուցիչները, և փոխնախարարի խոսքը այդ նիստին պարբերաբար ընդհատել էին թե՛ դասախոսները, թե՛ դահլիճում ներկա ուսանողները, որոնք կա՛մ ծիծաղել էին, կա՛մ էլ ինչ-որ դժգոհություններ արտահայտել, ապա երկրորդ նիստը տարբերվել էր նրանով, որ դասախոսներից մեկը Հայաստանում գործող ու ՀՀ պետական համալսարանին վերաբերող հարցի քննարկման ժամանակ հիշատակել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուս ժողովրդին։

Տվյալ դասախոսը, որին, ի դեպ, նկատենք, ժամանակին ՌԴ նախագահը պարգևատրել է Պուշկինի մեդալով՝ «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար», ասել էր՝ «ռուս ժողովուրդը պետք է հարց ուղի ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ո՞վ է փակել Բրյուսովի անվան համալսարանը, և այս առումով նախարարը պետք է մտածի՝ իր որոշումն անհեթեթություն է»: «Բա որ Պուտինը հարցնի՝ Նիկոլ Վովաևիչ, ինչո՞ւ փակեցիք Բրյուսովը, ի՞նչ եք պատասխանելու»,- հնչեցրել էր դասախոսը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տվյալ դասախոսը գուցե անճարությունից է արել այս հայտարարությունը, քանի որ այլ փաստարկ ձեռքի տակ չի ունեցել։ Վերջինս նկատում է՝ ՀՀ-ին վերաբերող բարեփոխումները հայ հասարակության շահն են հետապնդում, ոչ թե ՌԴ նախագահինը։

«Եթե դա մտածողություն է, ապա ամոթալի է․ ի՞նչ կապ ունի բուհի հետ Պուտինը, ինչո՞ւ նա պետք է հարց տա ՀՀ-ի բարեփոխումների մասին։ Ո՞վ է ասել, որ նորմալ է Հայաստանում ունենալ թարգմանչական փառահեղ ուսումնական հաստատություն օտարերկրյա բանասերի անունով։ Ցավալի է, որ այդպիսի դիրքորոշում ունեցող մարդիկ կան բուհերում, որոնք կարծում են, թե Հայաստանը դեռ Պուտինն է կառավարում, որոնք կարծում են, թե մեր կրթության ներքին բարեփոխումների որակի բարձրացման համար պետք է հաշվետվություն ու բացատրություն տալ ՌԴ նախագահին․ սա ողբերգություն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է Սաֆարյանը։

Ըստ նրա՝ նորություն չէ, որ ընդդիմությունը բուհերում ունի իր ներկայացուցիչներին,  հատկապես այս բուհում (-խմբ. նկատի ունի՝ Բրյուսովը) կան դասախոսներ, որոնք մասնակցել են ընդդիմության հավաքներին։ Ցանկացած բուհում կա մի շղթա, որը փոփոխությունների արդյունքում անհանգստանում է դիրքը կորցնելու համար:

«Իրենց դիրքի համար են պայքարում, անհանգստություն ունեն զբաղեցրած պաշտոնները կորցնելու համար։ Բուհում երկար տարիներ է՝ աշխատում են, մի՞թե նոր են նկատում կրթությանը վերաբերող խնդիրները. այդ ահազանգը պետք է վաղուց հնչեցնեին, որ ուսանողների թիվը բուհերում քիչ է, կրթական որակը նահանջում է։ Եթե տարիներով խոսեին այս թեմայից, հիմա իրենց արածը գնահատված կլիներ։ Բայց մի օր ընդվզում են այն բանի դեմ, որ կարող է բուհի իրենց ճանաչած ռեկտորը փոխվել, իրենք այդ ամբիոնում այլևս չաշխատեն։ Այդտեղից էլ պարզ է դառնում՝ իրենց մտահոգողը կրթության ոլորտի խնդիրները չեն»,- կարծում է քաղաքագետը։

Սաֆարյանի խոսքով՝ որպեսզի ամեն անգամ որևէ ռեֆորմի մասին բարձրաձայնելուց Կառավարությունը չհանդիպի ընդվզման, և այդ ընդվզումը չքաղաքականցվի, պետք է նախ այդ ռեֆորմի շահառուներին և տուժողներին մանրամասն բացատրել տվյալ քայլին գնալու նպատակը, հակառակ դեպքում կլինի երկու խմբի ընդվզում․ «Մարդիկ, որոնք հակված են ընդվզման և այդ շարժումն ընդդիմությանը նվիրելուն, և մարդիկ, որոնք փոփոխություններից վախենում են և չունեն բավարար տեղեկատվություն։ Այդ մարդկանց հետ աշխատանքն այլ կերպ պետք է տարվի, ուսանողների հետ՝ այլ։ Ես, որքանով հետևել եմ հարցին, ապա այն վերաբերում է միայն տեխնիկական առումով քայլերի։ Եթե այս ամենը մանրամասն բացատրվի, ապա շարժմանը քաղաքական երանգներ հաղորդելը նույնպես կձախողվի»։  

Այս առումով իշխանությունը, ըստ քաղաքագետի, պետք է պրոֆեսիոնալ մակարդակի քննարկում կազմակերպի՝ ուսանողներին և բուհերի անձնակազմերին բացատրելու համար, թե այս ռեֆորմով ինչ դրական արդյունքներ են արձանագրվելու:

Տպել
3577 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ