Տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդնելով՝ օտարերկրացիները ձեռք կբերեն ՀՀ քաղաքացիություն. որն է նախագծի դրական կողմը

Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն մինչ այդ պետք է համապատասխանեն քաղաքացիության համար անհրաժեշտ մի քանի չափանիշների։

Սա սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացրել է ոստիկանությունը։ Այն այժմ հանրային քննարկման փուլում է և տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft–ում։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ նման մոտեցումներ տարբեր երկրներում են գործում:

«Եթե դիտարկում ենք այլ երկրների փորձը, ապա եթե ուզում ես քո երկրից բացի այլ երկրի քաղաքացիություն էլ ձեռք բերել, պետք է այդ երկրի տնտեսության մեջ ներդրում կատարես։ Ընդ որում՝ ներդրման չափերը տարբեր են՝ կախված, թե այդ քաղաքացիությունը որքանով է արժեքավոր համարվում։ Քանի որ մի բան է, օրինակ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալը, մեկ այլ բան՝ Մալթայի։ Նկատենք, որ այս պահին բավականին մեծ հոսք կա Հայաստան՝ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քթոյանը։

Հայաստան գալու ձգտումը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, նկատում է տնտեսագետը։ Դրանք այն օտարերկրացիներն են, որոնք խուսափում են ՌԴ-ում զորակոչի մասնակցել կամ երկու երկրում էլ ապագան անորոշ են տեսնում։

«Ցանկանում են որոշակիություն մտցնել և փորձում են իրենց տնտեսությունը տեղափոխել այլ երկրներ։ Սակայն մեր պարագայում էլ այլ ռիսկեր կան, դրանք բացակայում են այն երկրների դեպքում, որոնք այս կարգը ազատորեն կիրառում են։ Օրինակ՝ Մալթայի նման երկրի համար ոչ մի ռիսկ չկա, և կարևորը գումար աշխատելն է։ Սրանից ելնելով՝ այդ երկրի քաղաքացիությունն են ձեռք բերում նրանք, ովքեր հնարավոր է՝ քրեական հետապնդումների տակ են, անվտանգային խնդիրներ ունեն, սպառնալիքների ներքո են գտնվում։ Մալթայի համար միևնույն են այս հանգամանքները, քանի որ ավելի գրավիչ է այն ներդրումը, որը կարող է հոսել երկիր»,- նշում է նա։

Ըստ նրա՝ չնայած մեր երկրում ներդրումների գրավչությունն առկա է, սակայն այստեղ էլ խնդիր է անվտանգային ոչ միանշանակ իրավիճակը։ Պետք է այդ բոլոր ռիսկերը գնահատել բավարար չափով և նոր այդպիսի որոշում ընդունել։  

«Սա նման է այն մոտեցմանը, որը սահմանում է՝ զինծառայությունից կարող ես ազատվել, երբ վճարում ես ինչ-որ քանակի գումար։ Այստեղ յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի այդ խնդիրների լուծմանը, բայց ոչ միայն ֆինանսապես։ Հիմա էլ մեզ մոտ կան, օրինակ, ՌԴ-ի քաղաքացիներ, որոնք այստեղ տնտեսություն են հիմնել, սակայն պարտադիր չէ ինչ-որ բան իրականացնելու դեպքում ՀՀ քաղաքացի լինեն։ Հիմնական գործարքները նրանք կարող են կատարել այն կարգավիճակին համապատասխան, որը ունեն»,- ասում է տնտեսագետը։  

Բայց, օրինակ, հողի ձեռքբերման համար պահանջվում է ՀՀ քաղաքացիություն, շեշտում է զրուցակիցը, որը օտարերկրացիները կարող են այլ տարբերակով լուծել․ «Մյուս կողմից էլ կա այդ խնդիրը, երբ որ օտարերկրացիների համար ՀՀ-ն որոշ ոլորտներում դրել է սահմանափակումներ, դրանք դրվել են՝ որոշակի ռիսկերը հաշվի առնելով: Այժմ այդ ռիսկերը կարող են շրջանցել՝ համապատասխան գումարներ վճարելով կամ ՀՀ քաղաքացիություն ստանալով»։

Քաղաքացիություն ստանալու համար տարբեր ոլորտներում նախագծով սահմանված չափանիշները, ըստ Քթոյանի, իրատեսական են, քանի որ ՀՀ քաղաքացիությունը միանգամից չի կարող տրվել։

«Եթե դու քաղաքացիություն ես ուզում, չես կարող այդ պահին ցանկանալ, կես տարի հետո՝ ոչ։ Ցանկացած երկրի դեպքում էլ ժամկետային սահմանափակում կա, դու անմիջապես ներդրում չես անում ու դառնում քաղաքացի։ Քաղաքացի դառնալ նշանակում է, որ անձի տնտեսական շահերի կենտրոնը նաև, ի հավելումն այլ բաների, գտնվում է տվյալ երկրում, իսկ տնտեսական շահերի կենտրոնում գտնվելը շատ բաներ է ենթադրում. պետք է  անշարժ գույք տնօրինես, բնակվես այդտեղ»,- հավելում է Արմեն Քթոյանը։

ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միևնույն ժամանակ, ըստ օրենքի, նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նշված ոլորտի համար արդեն սահմանվել են հստակ չափանիշները։

Օրինակ՝ տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

  • կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 հազար ԱՄՆ դոլարի չափով,
  • առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 հազար ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
  • պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 հազար ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
  • անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 հազար ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
  • որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
  • 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
  • 7) 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,
  • 8) 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,
  • 9) 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
  • 10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
  • 11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշներն են՝ 

գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը, հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը։ Ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը:

ՀՀ առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ 

առողջապահական բնագավառում դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը։

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ, ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։

Նախագիծն կարող է օրինական ուժ ստանալ միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ Իսկ այժմ քաղաքացիները կարող են իրենց առաջարկությունները, դժգոհությունները արտահայտել հանրային քննարկման հարթակում։

Տպել
1758 դիտում

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել