Երևան
19 °C
ԵՄ 27 երկրի արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում նրանք կանաչ ազդանշան կտան քաղաքացիական առաքելությանը՝ միտված օգնելու լուծել ադրբեջանա-հայկական սահմանին առկա խնդիրները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարները նաև մտադիր են հաստատել ուկրաինական բանակի ուսումնական առաքելությունը, որը պետք է սկսի գործել եվրոպական տարածքում նոյեմբերի կեսերին։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները այն կհաստատեն»,- ասել է ԵՄ պաշտոնյան։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։
«Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրի սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է Եվրամիության ներկայացուցիչը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Առաքելության կարևորության մասին ավելի վաղ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում խոսել էր Տոյվո Կլաարը:
Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար
Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա
Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ
Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի
Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է
Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)
«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին
Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը
Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում
Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)
Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել
Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները
Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են
«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան
Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր
Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային
Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ
Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)
Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան
Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան
© 2024 Հայկական ժամանակ