Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը լքել է տարածաշրջանը, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք․ Ալեն Սիմոնյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը, որի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ՀՀ-ը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, կարող է խորհուրդ հրավիրել, ինչն ավելի արդյունավետ կլինի իր սահմաններին ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Գործընթացները շարունակվում են, մեզ վրա կրակում են, մեր տղաները մահանում են։ Մենք ընդամենը 1 օր հետո դիմել ենք, և մինչև օրս որևիցե ռեալ արձագանք չի եղել։ Ենթադրենք՝ նրա ասածը ինչ-որ տեղ իրականության մեջ տեղ ունի, այդ դեպքում ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան, դա էլ հո նախագահության հետ կապված խնդիր չէ։ Մենք նաև հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով ենք դիմել մեր ռուսաստանցի գործընկերներին, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն»,- նկատեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս մասով մոսկովյան հանդիպման ժամանակ պարզաբանում է պահանջել. «Մինչև այս պահը կա այն, ինչը դուք հրապարակայնորեն լսում եք և տեսնում: Մենք շարունակելու ենք պահանջել։ Միաժամանակ, ուզում եմ նորից ասել, որ մեր երկրի անվտանգությունն պահպանելու հարցում մենք չենք սահմանափակվելու միայն այս պահին եղած լծակները օգտագործելով, որովհետև կարող է մեկ-երկու ժամվա տարբերությամբ տարածաշրջանում կտրուկ բաներ փոխվեն, և մենք այդ հնարավորությունը չունենանք»,- նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի կտրուկ գործողությունների է սպասում։

«Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը, արդյոք այդ մտավախությունը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Երբ այստեղ ասում են՝ Հայաստանը թող դուրս գա ՀԱՊԿ-ից և այլն, հասկանանք, իսկ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»,- հեգնեց նա:

Տպել
2546 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը