Անցակետերում և օդանավակայաններում՝ հերթեր, ավիատոմսերի գների՝ թռիչքաձեւ աճ. ՌԴ-ում զորահավաքը իրարանցում է առաջացրել

Երեկվանից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը ստորագրելու լուրը լսելուց հետո, Մոսկվայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքի ակցիաների: Շատերն էլ ամեն գնով աշխատում են րոպե առաջ լքել երկիրը: ՌԴ-ի սահմանային անցակետերը, մեղմ ասած, խիստ ծանրաբեռնված վիճակում են: Օրինակ՝ Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում շուրջ 12 կիլոմետրանոց հերթեր են մեքենաների:

Իրերի նման դասավորության պայմաններում կտրուկ թանկացել են ՌԴ-ից դեպի հարեւան պետություններ ավիատոմսերի գները:

Aviasales.ru-ի տվյալներով, օրինակ, այսօր՝ ժամը 20:40-ին, նախատեսված թռիչքի համար Մոսկվա-Երեւան ավիատոմսերի արժեքը 102 հազար 489 ռուբլի է (մոտավորապես՝ 730 հազար ՀՀ դրամ): Ժամը 14:40-ի դրությամբ սեպտեմբերի 23-ի համար նախատեսված Մոսկվա-Երեւան ուղիղ միակողմանի չվերթի տոմսն արժե շուրջ 860 հազար դրամ։ Սեպտեմբերի 24-ին ուղիղ չվերթների գները սկսվում են շուրջ 343 հազար դրամից եւ հասնում մինչեւ 700 հազար դրամի:

Նկատենք՝ տոմսերի առցանց գներն անընդհատ փոփոխվում են, հետեւաբար երկարաժամկետ կտրվածքով պատկերը ներկայացնել այս պահին այնքան էլ իրատեսական չէ: Meduza կայքն էլ հրապարակել է այն երկրների ցանկը, ուր կարելի է գնալ ռուսական անձնագրով։ Ցանկը գլխավորում է Հայաստանը, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մնալ 180 օր՝ չունենալով ճամփորդական անձնագիր։ Այս ցանկում են նաեւ Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը։ Հրապարակվել է նաեւ երկրների ցանկ, երբ անձը ունի ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն առանց մուտքի արտոնագրի է: Այստեղ առաջին տեղում հարեւան Վրաստանի մասին է նշվում, այնտեղ հնարավոր է 360 օր մնալ, սակայն հավելյալ զգուշացվում է՝ (ռուսներին պարբերաբար արգելվում է մուտք գործել):

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ կատարվածի ֆոնին որոշ ընկերություններ դիմել են կոմիտե՝ չվերթներն ավելացնելու խնդրանքով: «Գրավոր դիմել է հայկական «Շիրակ» եւ եւս մեկ ռուսական ավիաընկերություն: Ենթադրվում է, որ էլի կլինեն, քանի որ շատ մեծ պահանջարկ կա»,- հավելեցին քաղավիացիայից:

Թե տնտեսապես ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ-ում կատարվողը Հայաստանի վրա, եւ հնարավո՞ր է մեր երկրում կրկին թանկացումներ լինեն, տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ իրարանցումը կարճաժամկետ է եւ տեղային բնույթ է կրում:

«Ես չէի ասի, թե սա տնտեսության վրա զգալի ազդեցություն կարող է ունենալ: Ռուսաստանում հայտարարվեց զորահավաք, եւ, բնական է, կա մարդկանց մի զանգված, որոնք պատրաստ չեն դրան մասնակցելու՝ հասկանալով, թե այն ինչ նպատակով է արվում: Ըստ էության՝ երկիրը լքել ցանկացողների թիվը քիչ չէ: Բնականաբար, այս ամենն առաջին հերթին բերում է ավիատոմսերի պահանջարկի շուկայական աճի, որն էլ ենթադրում է գների բարձրացում: Սա լոկալ երեւույթ է, ու չեմ կարծում, թե կունենա նշանակալի ազդեցություն»,- կարծում է նա:

Ըստ Քթոյանի՝ արտագնա աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած մեր հայրենակիցների համար էլ սա ազդեցություն չի ունենա, քանի որ հայրենիք վերադառնալու առավել ծանրաբեռնված ժամանակահատվածը չէ դեռ. «Պարզապես մարդիկ, որոնք այդ գործընթացի մեջ չեն, բայց պլանավորել էին առաջիկայում գալ Հայաստան, իրենց համար լրացուցիչ ու անցանկալի ծախս է սա»: Նրա խոսքով՝ ավիատոմսերի պահանջարկի ավելացմանը, բնականաբար, իր ազդեցությունը որոշակիորեն կունենա, բայց ընդհանուր տնտեսության զարգացման համապատկերում նշանակալի չի լինի:

Անդրադառնալով հանրության որոշ հատվածի շրջանում հնչող մտահոգություններին, թե հնարավոր է՝ զգալի ներհոսքով պայմանավորված՝ Հայաստանում կրկին թանկացումներ լինեն, մասնավորապես՝ պարենային ապրանքների եւ բնակարանների վարձավճարների, Քթոյանը չի կարծում, որ շղթայական ազդեցություն ունենա: «Պարզապես մարդիկ մտավախություն ունեն, որ, այդ որոշմամբ պայմանավորված, մի որոշ ժամանակ հետո կարող է ՌԴ-ից տեղի քաղաքացիների ելքի սահմանափակումներ կիրառվեն, ինչպես, օրինակ, վաղուց արդեն Ուկրաինայում է կիրառվում: Եթե Ռուսաստանում էլ այդպես լինի, ապա ՌԴ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների՝ ոչ օրինական ճանապարհներով սահման հատելը եւս հավելյալ դժվարություններ ու ֆինանսական կորուստներ կարող է ենթադրել»,- ասում է նա:

Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ նախքան ՌԴ-ի այս որոշումն էլ մեր երկիրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին մեծ ներհոսքի պայմաններում էր գտնվում, որին կգումարվի եւս մեկ ալիք. «Մեզ մոտ շոկային էֆեկտը զգալի էր, տնտեսությունը կլանում է դա: Պոտենցիալ եկողների թիվը չեմ կարծում, թե բազմապատիկ ավելի լինի, ըստ այդմ՝ դժվար թե նոր կամ ավելի մեծ շոկ ստեղծի»:

Տնտեսագետը նաեւ հավելում է՝ կանխատեսելի կարող էր լինել, որ զգալի թվով մարդիկ կնախընտրեին խուսափել զորահավաքին մասնակցելուց, որովհետեւ հանրության շրջանում վերաբերմունքը միանշանակ չէ այն ամենին, ինչ տեղի է ունենում: «Տարիներ շարունակ, եթե մարդիկ ապրում են խաղաղության պայմաններում, գնալ, մասնակցել պատերազմի, ցանկություն չի լինում, եւ, բնականաբար, առաջին արձագանքն այդ որոշումը շրջանցելու ցանկությունն է: Այդ ամենն առանձին ուղղությունների վրա որոշակի ծանրաբեռնվածություն կստեղծի, ինչպես, օրինակ, առայժմ ավիափոխադրումների դեպքում ենք զգում: Բայց սա էլ է ժամանակավոր, քանի որ չգիտենք, թե Ռուսաստանի կառավարությունն ինչ հակամիջոցներ կրող է ձեռնարկել»,- ընդգծում է զրուցակիցը:

Տպել
15589 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից