Հնարավոր է՝ քաղաքացիներին չթույլատրվի հրավառություններ կազմակերպել. արդյոք նախագիծը միս ու արյուն կստանա՝ դառնալով օրենք

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ երեկ՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում անց է կացվել աշխատանքային քննարկում, որը վերաբերել է հրավառությունների կազմակերպմանը և դրանց արգելմանը:

Գաբրիելյանը հանդիպման ժամանակ նշել է, որ դեռևս 1,5-2 տարի առաջ է Կառավարությունը հրավառություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, սակայն վրա հասած համավարակը, այնուհետև պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել են հարցի կարգավորմանը:

Նշենք, որ սույն հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առևտրի կենտրոնում վերջերս տեղի ունեցած պայթյունն է:

Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ պարբերաբար դժգոհություններ են ստանում քաղաքացիներից հրավառությունների պատճառած աղմուկի վերաբերյալ: Գրեթե յուրաքանչյուր տարի գրանցվում են դժբախտ պատահարներ, օրինակ՝ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, իսկ մի տարեց քաղաքացի էլ սրտի կաթված էր ստացել:

Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ Կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը որոշակի սահմանափակումներ է առաջարկում հրավառական նյութերի ներմուծման և գործածման հետ կապված:

Մասնավորապես՝ առաջարկվում է թույլ չտալ, որ մասնավոր անձինք իրենց անձնական միջոցառումների ժամանակ հրավառական նյութեր օգտագործեն: Կառավարությունը  առաջարկել է որոշակի սահմանափակումներ մտցնել հրավառական նյութերի ներմուծման հարցում ևս՝ սահմանելով, որ դրանց օգտագործման թույլտվությունը կարող է տալ համայնքի ավագանին բացառիկ դեպքերի, տոների, համայնքային միջոցառումների համար: Տիգրան Ավինյանը հայտնել է, որ լրամշակվելուց հետո օրենսդրական նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննարկմանը մասնակցած Միքայել Թումասյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով երեկվա քննարկմանը, նկատում է՝ ճիշտ կլինի, որ սահմանափակումներ գործեն:

«Չպետք է թողնել, որ ով ուզի, կարողանա հրավառության նյութեր ներմուծի Հայաստան: Պետք է հատուկ լիցենզավորված ընկերությունները կարողանան այդ նյութերը բերել: Բացի ներմուծումից, շահագործման վրա նույնպես պետք է արգելքներ դրվեն: Պետական միջոցառումների հրավառությունները կարող են թույլատրվել, սակայն ամեն քաղաքացի որտեղ և երբ ցանկանա, չպետք է կազմակերպի հրավառություն: Պետական միջոցառումների անցկացման համար էլ պետք տենդեր հայտարարվի, գնառաջարկ լինի, ըստ դրա էլ՝ ներմուծումն իրականացվի, և հրավառությունը կազմակերպվի: Դեռ նախագիծը խիստ նախնական քննարկման փուլում է, շտկումներ ու փոփոխություններ ընթացքում կլինեն»,-նշում է պատգամավորը:

Նկատառմանը, որ Հայաստանում գրեթե բոլորն իրենց միջոցառումների ժամանակ հրավառություն են կազմակերպում, չե՞ն կարծում, որ միգուցե բողոքի ալիք բարձրանա, Թումասյանը ընդգծում է՝ հրավառությունը շոու ծրագիր է, պարզապես զվարճանք, այն այդ պահին միայն միջոցառման մասնակիցներին է հաճելի. հարակից տարածքներում բնակվող քաղաքացիներին անհարմարություններ է պատճառում:

«Հրավառության հետևանքով բարձրացված աղմուկը շատերին անհանգստություն է պատճառում: Երեկ քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ եթե մասնավոր միջոցառումը քաղաքից դուրս է՝ բնության գրկում, համայնքի ղեկավարի թույլտվությամբ միգուցե հնարավոր լինի կազմակերպել այն, սակայն սրանք դեռ առաջարկներ են, ոչ թե նախագծի հիմնական դրույթները»,- նկատում է պատգամավորը:

Դիտարկմանը, որ հրավառությունների մասով մեկ այլ օրենք գոյություն ունի, այն է՝ 23:00-ից դրանք կազմակերպելու արգելքը, սակայն քաղաքացիներն այն խախտում են, ոստիկանությունը ամբողջությամբ չի կարողանում վերահսկել ուշ ժամերին իրականացվող հրավառությունները, և հարցին՝ կարծում են՝ այս օրենքի ընդունումից հետո վերահսկումը հե՞շտ է լինելու, ՔՊ պատգամավորը պատասխանում է.

«Այո, չեմ ժխտի, որ մանավանդ մայրաքաղաքում 23:00-ից հետո հաճախակի կարելի է հանդիպել հրավառությունների: Սակայն դրանք հսկելը դժվար է: Ոստիկանությունը հենց այդ պահին պետք է հայտնվի դեպքի վայրում, տեսնի այդ հրավառությունը ու տուգանի, իսկ դա կազմակերպելը դժվար է: Հիմա էլ դեռ մեխանիզմներ պետք է մտածվեն հսկման մասով: Դրա համար էլ նշում եմ, որ նախագիծը դեռևս ընդամենը քննարկումների փուլում է»:

Խոսելով տնտեսվարողների մասին և անդրադառնալով հարցին, որ հրավառ նյութեր վաճառելը շատերի համար ապրուստի միջոց է, հաշվարկե՞լ են, թե որքան վնաս են կրելու տնտեսավարողները, Թումասյանն ասում է՝ այս հարցը նույնպես մտածելու տեղիք է տալիս, և քննարկումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև տնտեսվարողների տեսանկյունը:

«Եթե այդ երևույթը բացառելու համար պետք է, օրինակ, մի քանի տնտեսավարող իր գործունեության ոլորտը փոխի, ուրեմն պետք է գնալ այդ քայլին: Սակայն, կարծում եմ, տնտեսվարողների հետ քննարկումներ նույնպես կլինեն այս թեմայով, նրանց տեսակետները կլսվեն»,- նկատում է պատգամավորը:

Տպել
1141 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել