30-ից 50 տոկոսով բարձրացել է Լոռու մարզի դպրոցների կամավոր ատեստավորմանը մասնակցած 25 մանկավարժի աշխատավարձը

19/07/2022 schedule22:30

 Լոռու մարզպետարանը 2022 թվականի 1-ին կիսամյակում շարունակել է իրականացնել իր ենթակայության ներքո գործող 149 հանրակրթական դպրոցների  ֆինանսատնտեսական գործունեության սպասարկման, համակարգման և վերահսկողության աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

2022 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզի դպրոցների ֆինասավորումը կազմել է  շուրջ 3.9 միլիարդ դրամ:

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում 30-50 տոկոսի չափով  բարձրացել է մարզի դպրոցներում աշխատող 25 մանկավարժի աշխատավարձը: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանց լրացուցիչ վճարելու համար տրամադրվել է մոտ 3.4 միլիոն դրամ: 2022 թվականի մայիսի 1-ից բարձրացել են նաև նշված մանկավարժների դրույքաչափերը՝ սահմանվելով 200.000 դրամ։ Արդյունքում հունվար-հունիս ամիսներին նրանց լրացուցիչ  վճարվել է 6 միլիոն 105 հազար դրամ։

Այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում, իրենց հավաքած միավորներով պայմանավորված՝ կարող են ստանալ հավելավճար իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: Մայիսի 1-ից օրենսդրական փոփոխության արդյունքում ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափն ավտոմատ դարձել է 200.000 դրամ, և տվյալ ուսուցչի կողմից կատարվող լրացուցիչ աշխատանքների համար ստացվող բոլոր հավելավճարները, որոնք հաշվարկվում են դրույքաչափի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, հաշվարկվում են 200.000-ի հաշվարկով: Օրենքը նաև հետադարձ ուժ ունի, նախկինում ատեստավորում անցած ուսուցիչներին այն ևս վերաբերվում է:

«Ատեստավորման արդյունքում որակավորման տարակարգ ստացած մանկավարժներին հավելավճարի տրամադրում» ծրագրի շրջանակներում 284 մանկավարժի այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում լրացուցիչ վճարվել է 10-20 տոկոսի չափով հավելավճար: Ծախսը 6 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 16 միլիոն 600 հազար դրամ:

«Մանկավարժների և դպրոցական երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» ծրագրով 210 աշակերտի և 684 մանկավաժի հատկացվել է մոտ 28 միլիոն դրամ՝ բնակության վայրից այլ բնակավայր՝  սովորելու կամ աշխատելու մեկնելու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար: Վերոհիշալ ծրագրի մեջ Լոռու մարզում ներառված է 121 դպրոց:

Պետական աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի շրջանակներում հաստատվել և ամփոփվել են մարզպետարանի և մարզպետարանին ենթակա 150 ՊՈԱԿ-ների  ծախսերի նախահաշիվները, սահմանված կարգով վարվել է մարզպետարանի շահառու հանդիսացող աշխատակիցների էլեկտրոնային շտեմարանը, տրամադրվել է մեթոդական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրից օգտվում են ավելի քան 4200  աշխատակիցներ, ֆինանսավորումը կազմել է մոտ 136 միլիոն դրամ:

 Տարվա ընթացքում իրականացվել են մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման և շահագործման ֆինանսավորման աշխատանքներ՝ շուրջ 60 միլիոն 900 հազար դրամի չափով: Կապիտալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներին տրամադրվել է ավելի քան  480 միլիոն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 2021 թվականի սուբվենցիաների վճարումների և հաշվառման հետ կապված աշխատանքներ, 2022 թվական տեղափոխված ծրագրերի պայմանագրերի և համաձայնագրերի կազմման աշխատանքներով պայմանավորված՝ ֆինանսավորվել են 344 միլիոն դրամի սուբվենցիոն աշխատանքներ, որոնցից 21 ծրագիր ամբողջությամբ, 3-ը՝ մասամբ:

2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է ավելի քան 1 միլիարդ 368 միլիոն դրամ՝ նախորդ տարվա շուրջ 1 միլիարդ 98 միլիոն դրամի դիմաց. 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն այս տարի աճել է 124.6 տոկոսով:

Տպել
954 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են