Հայ կինոյի երախտավոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են հայրենի Հաղպատում

2022 թվականին նշվում է հայ կինոյի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոյի մեծ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը հուլիսի 1-3-ն անցկացրել է Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում։

Հաղպատի մշակույթի պալատի նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվել են ռեժիսորի տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները, տեղի է ունեցել «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել են «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» վավերագրական և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմերը։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ռեժիսորի դուստրը` կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմի դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը։ Արդեն հուլիսի 2-ին, ըստ ծրագրի, Հաղպատի մշակույթի պալատում՝ մեծ էկրանի վրա, ցուցադրվել են ռեժիսորի արխիվային լուսանկարները և «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմը, իսկ երեկոյան «Քեֆո» հյուրանոցային համալիրում ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։

Միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 3-ին, Ալավերդու մշակույթի տանը ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։ Ելույթով հանդես են եկել կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը:

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային կինոարվեստի զարգացմանն ու տարածմանը:

Նկարիչ, սցենարիստ և ռեժիսոր Երզնկյանի բազմատաղանդ ներկայությունը հայ կինոյին պարգևել է տասնյակ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ազգային երաժշտության, գրականության և գեղանկարչության գլուխգործոցները հասցրել են մեծ էկրան՝ բացառապես երզնկյանական կինոլեզվի ու մտածողության շնորհիվ դրանք վերածելով համազգային սիրո հասցեների:

Տպել
2120 դիտում

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին