Լոռու մարզում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար. նրանք կալանավորվել են

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից հետո մինչև մայիս ամսվա վերջ, մարզի տարածքում արձանագրվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների նկատմամբ իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքեր:

Հարուցված քրեական գործերով նման արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո:

Մասնավորապես, 2022թ. հունիսի 3-ին ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 աշխատակից ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ, սկսել են վիճաբանել պարեկների հետ:  Այդ ընթացքում նրանք առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան:

Նշված գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 34-238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Բացի այդ, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում 2022թ. հունիսի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համանուն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 այլ պարեկներ ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի Արարատ գյուղի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

2022թ. հունիսի 15-ին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են:

ՀՀ դատախազությունը նորից քաղաքացիներին խստորեն զգուշացնում է, որ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդեցության և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Տպել
4115 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են