«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին անցկացնելու է հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվելու են վարչության անդամները և նախագահը: Վարչության անդամի ընտրությանը մասնակցելու է 48 թեկնածու, որոնցից ընդամենը 15-ը կարող են ընդգրկվել վարչության կազմում:

Նկատենք, որ 2019 թվականին թեկնածուների թիվը 65-ն էր, որից 21-ը ընդգրկվեցին:

Այս պահին ՔՊ վարչությունն ունի հետևյալ տեսքը. վարչության նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Արփինե Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Էդուարդ Աղաջանյանը, Նարեկ Բաբայանը, Վահագն Հովակիմյանը, Արսեն Թորոսյանը և ԱԺ նախկին պատգամավորներ Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը:

Այս անգամ ձևավորվող վարչությունում հնաբնակներից թեկնածությունները չեն առաջադրել Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը, Վահագն Հովակիմյանը և Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ 2022 թվականի վարչության անդամի թեկնածուների շարքում նկատում ենք վարչության նախկին՝ 2016 թվականի նախագահ Սասուն Միքայելյանին, որը 2019-ին չընտրվեց վարչության անդամի պաշտոնում ընդամենը 3 ձայնի տարբերությամբ՝ ստանալով 145 քվե, Հովիկ Աղազարյանին, Գարիկ Սարգսյանին, ինչպես նաև Լենա Նազարյանին, որն ընդհանրապես չէր առաջադրել թեկնածությունը 2019-ին:

Սակայն թեկնածուների կազմում այժմ կարող ենք տեսնել նոր և կուսակցական ակտիվ դեմքերի, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Գևորգ Պապոյանին, Սիսակ Գաբրիելյանին, Վլադիմիր Վարդանյանին, Ռուստամ Բաքոյանին, Լիլիթ Կիրակոսյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Արուսյակ Մանավազյանին, ինչպես նաև՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ամփոփելով ՔՊ վարչության կատարած 3 տարվա աշխատանքները՝ կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը, ի դեպ, նույնպես վարչության անդամի թեկնածու է, նկատում է՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո մեծ թվով քաղաքացիներ ցանկություն են հայտնել միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն կորոնավիրուսի համավարակի և 2020-ի պատերազմի հետևանքով անդամակցության և նոր գրասենյակների բացման գործընթացը մի փոքր դանդաղել է: Վերջինս նաև հավելում է՝ այժմ նոր թափով են սկսել կուսակցաշինության աշխատանքները:

«Հիմա ավելի ակտիվ ենք սկսել կուսակցության հետ կապված աշխատանքներով զբաղվել: Միավորված համայնքներում գրասենյակներ ենք բացում, հաճախ հանդիպումներ ունենում մարզային և մայրաքաղաքի ակտիվի հետ, ծավալում քննարկումներ»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ քաղաքացիները, մինչ կուսակցության շարքերում ընդգրկվելը, ի՞նչ փուլերով են անցնում, Սարգսյանը շեշտում է՝ նախ և առաջ իրենք հանդիպում են ցանկացողների հետ, հասկանում՝ արդյոք նրանց գաղափարները համապատասխանո՞ւմ են կուսակցության գաղափարների հետ, թե՞ ոչ:

«Բացի դրանից, ցանկացողները հիմնականում այն մարդիկ են, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցնում, ընտրությունների ընթացքում միասին աշխատանքներ իրականացնում, այդ ժամանակ ճանաչում ենք նրանց, գիտենք, թե ովքեր են և ինչ գաղափարներ են կրում»,- նշում է զրուցակիցը:

Կուսակցության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ բոլոր մարզերում ակտիվ  կուսակցականներ և գրասենյակներ ունեն և բոլորի հետ շատ լավ աշխատում են:

Դիտարկմանը՝ 2019 թվականին, երբ ՔՊ-ն ընտրում էր վարչության անդամներ, կուսակցության ներսում, այսպես ասած, քարոզարշավ էին իրականացնում թեկնածուները, ներկայացնում իրենց տեսլականը կուսակցության զարգացման և հետագա աշխատանքների վերաբերյալ: Հարցադրմանը՝ ընտրված 21 անդամներն այս 3 տարվա ընթացքում իրականացրե՞լ են քարոզարշավի ժամանակ տված խոստումները, Սարգսյանը չի ցանկանում գնահատական տալ վարչության անդամների աշխատանքին, սակայն ասում է՝ նրանց լավ կամ վատ գործունեությունը նկատելի կդառնա ընտրության օրը:

«Նրանց աշխատանքի գնահատականը կլինեն նոր վարչության ընտրությունների արդյունքները: Վերընտրվելու դեպքում կնշանակի, որ աշխատանքը գնահատվում է»,- նկատում է նա:

Թե ինչո՞ւ վարչության ներկայիս մի շարք անդամներ այլևս չեն առաջադրվել, վերջինս դժվարանում է պատասխանել՝ նշելով. «Միգուցե ուղղակի չեն ցանկացել կամ որոշել են, որ այս անգամ այլ կուսակից ընկերներ կարող են առաջադրվել և ընտրվել: Կոնկրետ պատճառ չգիտեմ, չեմ խոսել իրենց հետ այդ մասին»:

Կին թեկնածուների մասով էլ Տրդատ Սարգսյանը նշում է՝ կուսակցությունում այնպիսի քվոտա չկա, որ ամեն երրորդ անձը պետք է լինի կին, ինչպես Ազգային ժողովի դեպքում է: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանայք քվոտայի կարիք չունեն: Կարող են առաջադրվել և հաղթել»,- շեշտում է կուսակցության աշխատակազմի ղեկավարը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4125 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը