Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով, որին մասնակցել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ։

Գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է․ «Այսպիսի հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատմանը  և հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ լուծումների քննարկմանը»:

Նախարարը հավելել է, որ այսօր Հայաստանում փոխվում է տնտեսության կառավարման ձևը՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն առավել ճկուն, ունակ արագ արձագանքելու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։

«Վերջին ժամանակահատվածի զարգացումները և արձանագրված տնտեսական ցուցանիշները ապացուցում են, որ մեր կողմից հայտարարված տնտեսական զարգացման մոդելը և մեր տեսլականն ամբողջովին արդարացված են։ Մեր հիմնական նպատակադրումն արտահանելի տնտեսության ձևավորումն է», - ասել է նախարար Քերոբյանը։

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում 2021 թվականի վերջի դրությամբ գրանցված է իրաքյան կապիտալի մասնակցությամբ 88 ձեռնարկություն, ՀՀ առևրաշրջանառությունը Իրաքի հետ 2021 թվականին կազմել է 182 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 51,64 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։

Նախարարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է և Հայաստանը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի հետ լայն համագործակցության հաստատումով և խորացումով։  

Շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուրրահման Աբդուլլահը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ակտիվ համագործակցություն կձևավորվի տնտեսական, առևտրական և ներդրումային ծրագրերի իրականացման առումով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով իր խոսքում նշել է․ «Այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը, իսկ գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից՝ չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը»։

Արմեն Արզումանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. երկրում իրականացվում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումները օրենքով: Ավելին` արդեն իսկ ստեղծվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար և ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության Քիրքուքի մասնաճյուղի նախագահ Սալահ Ֆարիք Մոհիալդին, «ՋիԲի Թրեյդինգ»-ի խորհրդի նախագահ Սաիդ Ջամալին:

Համաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև Համագործակցության Հուշագիր։

Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը հյուրերին ներկայացրել է շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։ 

Միջոցառման շրջանակում կայացել են B2B ձևաչափով հանդիպումներ։

Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրություն են հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի (առևտրային ցանցեր) ոլորտներում։

Տպել
5711 դիտում

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան