Երևանի համեմատ Գյումրիում վարձով տրվող բնակարանները էական չեն թանկացել. ամենաբարձր գինը 150-170 հզր դրամի սահմաններում է

Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում առաջինն իր վրա զգաց անշարժ գույքի շուկան: Վարձակալությամբ տրվող բնակարանների գները փոխվեցին, երբ քաղաքում հայտնվեցին ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ:

«Ռուսների գալով՝ բնակարանների վարձակալության գները 15-20 տոկոսով բարձրացան: Օրինակ, եթե տունը նախկինում Մուշ 2 թաղամասում 50-60.000 դրամով էին տալիս մեր քաղաքացիները, նորմալ էր: Հիմա էդ տունն արդեն դարձել է 80.000 դրամ ու ավելին, տուն կա՝ նույնիսկ 90.000 դրամով ենք տվել՝ կախված սենյակների քանակից: Ով ինչ պահանջարկ ունեցել է, մենք տեղավորել ենք: Բայց դեռ պահանջարկ ու բնակարան ուզողներ կան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Անշարժ գույքի վարձակալությամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը ներկայացնող Վարդան Գրիգորյանը:

Մասնագետն ընդգծում է՝ վարձով տրվող բնակարանների հսկա բազան վերջին մեկ-երկու շաբաթում սպառել, նոր թարմացումներ են անում, նոր տներ ու տարածքներ ընդգրկում: Հակամարտությունից տուժած կամ որոշակի անհարմարությունների մեջ ընկած քաղաքացիներն այս պահին Գյումրիում նախատեսում են մնալ 3-6 ամիս:

«3-6 ամիս ժամանակով են վարձակալել: Հավատացեք, պատերազմն ավարտվի, բոլորն ել կգնան: Չեն մնա: Մինչ այսօր որևէ տուն չի գնվել ռուսի կամ ուկրաինացու կողմից, բոլորը վարձակալություն են, իրենք հյուրի կարգավիճակում են»,- ասում է Վարդանը:

Գյումրի ժամանած օտարերկրացիները կարողացան արագ բնակարանային խնդիրները լուծել, տանիք ու նոր՝ թեկուզ ժամանակավոր, բայց աշխատանք էլ գտնել. Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանի նախաձեռնության արդյունքն է: Մտահղացումը պարզ էր ու այսօր արդեն կարելի է փաստել՝ խիստ անհրաժեշտ:

Ստեղծեցին տելեգրամյան խումբ, որում ընդգրկվեցին օտարերկրացիները, Գյումրու գրեթե բոլոր ձեռնարկատերերը, սեփականատերերը, գործարարներն ու նրանք, որոնք վաճառքի կամ վարձակալության ենթակա անշարժ գույք ունեն։

«Այդ խմբում ձևավորված է մեծ առաջարկ-պահանջարկ։ Արդեն 100-ից ավելի օտարերկրացու կարողացել ենք Գյումրիում բնակարանով ապահովել: Շատերն էլ աշխատանք են փնտրում, անգամ ընտրության հնարավորություն ունեն: Կան գործատուներ, որոնք զարգացման կենտրոններում են աշխատանք առաջարկում, ռուսերենի իմացությամբ մասնագետների կարիք ունեն, IT ոլորտից առաջարկներ կան: Բայց շատերն էլ աշխատանքով են եկել, հայտերից հասկանում ենք, որ գրված է ծանրաբեռնված աշխատում են»,- մանրամասնում է Գրիգորյանը:

Այս ամենից զատ՝ իրենք էլ իրենց հերթին են փորձում Գյումրի ժամանածներին առաջարկել այն ամենը, ինչի կարիքը կարող են ունենալ՝ սկսած սրճարանից, ժամանցի վայրից, մինչև վարսավիրանոց, առևտրի ու սպասարկման կետեր, տրանսպորտային ծառայություններ, անգամ՝ տուրիզմ: Նրանցից շատերը շատ լավ ծանոթ են քաղաքին, բարեկամ-հարազատներ ունեն, մյուսների համար ուղղորդող դեր ունի տելեգրամյան խումբը:

Մասնագետները կարծում են՝ այս հարցում կարևոր դեր ունի ծառայությունների ցածր գինը: Համեմատությունն արվում է նախ, իրենց ժամանած երկրների, այնուհետ՝ Երևանի հետ:

Գյումրիում վարձակալությամբ առաջարկվող բնակարանների գներն անհամեմատ էժան են: Երթևեկելը նույնպես հարմար է. եթե ոչ երթուղայիններով, ապա տաքսիով քաղաքի ծայրամասից մինչև կենտրոն հասնելու համար առավելագույնը 1000 դրամ է ծախսվում: Կան բոլորի գրպաններին համապատասխան սրճարաններ, ռեստորաններ, աստղաբաշխական արժեքներ չեն ներկայացնում նաև ժամանցի վայրերը:

Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալը ներկայացնում է այս պահին շուկայում առկա գնային սանդղակն ու հատուկ շեշտում՝ 1000 և ավելի դոլարով տրվող բնակարաններ Գյումրիում չկան: Ասում է՝ դրանք զուտ խոսակցություններ են:

«Արդեն 17-ից ավելի տուն ենք վարձակալության տվել: Ամենաբարձր գինը, որ եղել է, 150.000 դրամն է, մեկն էլ եղել է 170.000 դրամ, մեծ սեփական տուն են վարձակալել: Գյումրիում տենդենցն այսպես է՝ 1-2 սենյականոց բնակարանը սկսվում է 70.000-ից մինչև 90.000 դրամ,  3 սենյականոցը ոչ ավելի՝ 100-110.000 դրամ, իսկ մեծ սեփական տների արժեքը 150.000 դրամը չի գերազանցում»:

Օտարերկրացիները Գյումրիում պատրաստ են մինչև 200 դոլարի սահմանում բնակարան վարձակալել: Վարդանն ասում է՝ ոստիկանությունը չեն կարևորում, առաջին պայմանը տան հարմարավետությունն է, կոմունալ հարմարությունները:

«Երևանում էդ գները սկսվում են 600-700 և ավելի դոլարից: Մարդը մտածում է՝ եթե 3 ամիս մնալու է, կարելի է 4-5 անգամ քիչ վճարել ու մնալ Գյումրիում: Ուկրանիացին Մուշում բնակարան է վարձակալում՝ մի քանի ամիս մնալու համար, բայց, օրինակ, եթե ռուսը եկել է որպես տուրիստ, բնական է, նախապատվությունը տալիս է քաղաքի կենտրոնին: Վերջիններս օրավարձով են մնում, իսկ հակամարտության հետևանքով այստեղ հայտնված մարդիկ՝ առավել երկարատև»,- մեզ հետ զրույցում փոխանցում է անշարժ գույքի գործակալը:

Նաիրան էլ ավելացնում է՝ ամեն օր տելեգրամյան խմբի բաժանորդներն ավելանում են, սա նշանակում է ավելացող պահանջ ու հստակ առաջարկի կարիք: Լավ կլիներ, որ համակարգված աշխատանքային դաշտ բերվեին այս խնդիրները, որպեսզի Գյումրի ժամանողները իրենց ոչ թե ժամանակավոր հյուրեր զգային, այլ նաև մտածեին մշտական բնակություն հաստատելու, Հայաստանի մշակութային մայրաքաղաքում ապրել, աշխատելու մասին:

Սամսոն Մատինյան

Տպել
2587 դիտում

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն