Աշտարակի բնակիչը բողոքում է հարեւանի ինքնակամ կառույցի համար. համայնքապետարանը քաղաքացու պահանջը արդարացված չի համարում

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Մերուժան Հակոբյանն ու հայտնել, որ արդեն մի քանի տարի է՝ իրենց շենքում գտնվող ապօրինի կառույցը քանդելու համար բողոք-դիմումներ է ներկայացնում տարբեր կառույցների, սակայն խնդրին լուծում չի տրվում:

Հակոբյաններն ապրում են Աշտարակի բազմաբնակարան շենքերից մեկի առաջին հարկում: Ըստ Մերուժան Հակոբյանի՝ շենքի երկրորդ հարկի (իր բնակարանի անմիջապես վերեւում է) հարեւանը կառուցել է մետաղական ծանր կոնստրուկցիաներով պատշգամբ: «Այդ ապօրինի կառուցված պատշգամբն ամեն վայրկյան կարող է դառնալ իմ՝ օրինական կառուցված պատշգամբի փլուզման պատճառ, այն իմ ու իմ ընտանիքի կյանքի եւ առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց նա:

Քաղաքացին նաև հայտնեց, որ բազմիցս դիմել է Աշտարակի համայնքապետարան, ոստիկանություն, խնդրել է, որ քայլեր ձեռնարկեն հարեւանի ինքնակամ կառույցի ապամոնտաժման հարցում:

«Դիմել էինք Աշտարակի համայնքապետարան, եկել, նայել են, զգուշացրել, կարգադրել, որ քանդի, բայց այդ հարեւանս, որի հետ մենք արդեն մի քանի տարի է՝ չենք շփվում, ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Թողել է, ավելին՝ ասում է, որ ով էլ գա, ինչ էլ ասի, պատշգամբը չի քանդելու»,- դժգոհեց Մերուժան Հակոբյանը:

Խնդրի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց Աշտարակի համայնքապետարանից: Աշտարակ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հարցից տեղյակ են, նա նաեւ նշեց՝ Աշտարակի Ա. Մանուկյան փողոցի 26-ի բ շենքի նշյալ բնակարանի ինքնակամ շինությունը որեւէ մեկի կյանքին ու առողջությանը համար վտանգավոր չէ:

«Համայնքապետարանը գրությամբ պատասխանել է Մերուժան Հակոբյանին, նշել ենք, որ վերեւի հարեւանին զգուշացվել է վերացնել ապօրինությունը»,- ասաց Ասիրյանը:

Հարցին՝ քանի որ վտանգ չի ներկայացնում, դրա համա՞ր չի քանդվում: Ասիրյանը նկատեց՝ չի քանդվում, քանի որ քաղաքացու պահանջն այնքան էլ արդարացված չէ: Վերջինս նաեւ հայտնեց, որ Հակոբյանն էլ ժամանակին փոփոխություններ է արել առաջին հարկի իր բնակարանում. «Լուսամուտը վերափոխել է դռան, ժամանակի ընթացքում նաեւ բակի տարածքի հաշվին բնակարանը սեփական տուն է դարձրել»:

Տպել
3427 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել