«Ինստագրամ»-ը սկսել է ընդգծել պետությունների կողմից վերահսկվող էջերը. ինչ նպատակ ունի այն՝ պարզաբանում է մեդիափորձագետը

Շաբաթ օրը «Meta» («Մետա») ընկերությանը պատկանող «Ինստագրամ» սոցիալական ցանցը սկսեց առանձին նմուշով ցուցադրել ռուսական ԶԼՄ-ների ու այլ հաղորդումների էջերը՝ շեշտելով, որ դրանք վերահսկում է Ռուսաստանի Դաշնությունը:

Մուտք գործելով այդ էջեր՝ նկատելի է՝ «это издание контролируется государством Россия»: Սեղմելով գրության վրա՝ «Ինստագրամ»-ը բացատրում է, որ այդ էջը, ըստ իրեն, մասամբ կամ ամբողջությամբ վերահսկում է ՌԴ կառավարությունը: Այդպիսի գրություններ այժմ առկա են, օրինակ, «Ռիա Նովստի» և «Սպուտնիկ News» լրատվական կայքերի էջերում:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցը նման քաղաքականություն մշակում էր դեռևս 2020 թվականից: Բանն այն է, որ 2016 թվականին տեղի ունեցած ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունների ժամանակ ամերիկացիները ՌԴ-ին մեղադրում էին «ընտրություններում մասնակցություն ունենալու համար»:

«Ամերիկացիները ՌԴ-ին մեղադրեցին «Ֆեյսբուք»-ում մեծ ծավալի գովազդներ տեղադրելու համար, որպեսզի ընտրությունների նկատմամբ վստահությունը նվազի: Դրանից հետո հետաքննություններ սկսվեցին, «Մետա» ընկերության ներկայացուցչին կանչեցին ԱՄՆ կոնգրես: Ընկերությունը սկսեց մտածել այն մասին, որ ստեղծի մեխանիզմներ՝ նման քարոզչությունից ու կեղծիքներից պաշտպանվելու համար՝ թե՛ «Ֆեյսբուք»-ում, թե՛ Ինստագրամ»-ում»,- նկատեց զրուցակիցը:

Պապյանի խոսքով՝ նման դեպքեր 2020-ին նկատվում էին «Յութուբ»-ում, «Թվիթեր»-ում, երբեմն նաև՝ «Ֆեյսբուք»-ում: «Ինստագրամ»-ում հիմա այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Այդ սոցցանցը նախկինում լուրջ քարոզչական ուժ չէր նկատվում, քանի որ մի քանի տարի առաջ տեղեկատվական տարածման առումով ավելի հզոր հարթակներ էին «Թվիթեր»-ն ու «Ֆեյսբուք»-ը: Սակայն անցած եռամսյակի ընթացքում առաջին անգամ «Ֆեյսբուք»-ում օգտատերերի քանակի նվազում նկատվեց, իսկ «Ինստագրամ»-ում՝ աճ:

Արդյոք «Ինստագրամ»-ի այս քաղաքականությունը կապվա՞ծ է նաև ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետ, որոնք ընթանում են արդեն մի քանի օր: Մեդիափորձագետի խոսքով՝ սա ուղղակի կապել դրա հետ չի կարելի, սակայն բացառել՝ նույնպես:

«Արևմուտքում խոսվում է, որ պատերազմն ուղեկցվում է ապատեղեկատվության մեծ հոսքով: Չնայած ապատեղեկատվություն տարածվում է երկու կողմից էլ, սակայն խոսքը ավելի շատ ՌԴ-ի կողմից արվող ապատեղեկատվության հետ է կապված: Դրա համար հիմա այդ քաղաքականության հիմքում աչքի են ընկնում ռուսական էջերը: Որոշ երկրներում դրանք նաև արգելափակվում են: Օրինակ՝ ուկրաինական տարածքում արգելափակվել են ռուսական յութուբյան ալիքները»,- նշեց Պապյանը:

Սոցցանցի այս քաղաքականությունը կպահպանվի նաև ռազմական գործողություններից հետո, կարծում է մեդիափորձագետը: Այն կտարածվի այլ երկրների ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերի վրա: Նման քաղաքականություն «Meta»-ն («Մետա») ամենայն հավանականությամբ կկիրառի նաև ՀՀ-ի էջերի ու ալիքների դեպքում:

Այս ամենին զուգահեռ «Meta»-ն («Մետա») ընկերությունն արգելում է ռուսական ԶԼՄ-ների մոնետիզացիան ու զրկում գովազդի հնարավորությունից: Նույն պատժամիջոցները կիրառում են նաև «Գուգլ»-ն ու «Յութուբ»-ը: Պապյանի խոսքով՝ այս ամենից կտուժեն ռուսական անկախ լրատվամիջոցները, նույնիսկ՝ բլոգերները, որոնք «Յութուբ»-ում գովազդի միջոցով վաստակում են որոշակի գումար:

«Մոնետիզացիան այն է, երբ «Յութուբ»-ում տեսանյութ են տեղադրում, և դրա ներքևի հատվածում կամ տեսանյութի վրա որևէ բան է ցուցադրվում գովազդի տեսքով: Այդ ամենի միջոցով որոշակի գումար են վաստակում թե՛ լրատվամիջոցները, թե՛ բլոգերները: Կամ կայքում բաներային գովազդ է ցուցադրվում: «Ֆեյսբուք»-ի դեպքում դա արվում է վիդեոկոնտենտի վրա կամ գովազդային հոլովակներ ցուցադրելով: Այժմ «Յութուբ»-ն ու «Գուգլ»-ը հայտարարեցին, որ պատրաստվում են արգելափակել ՌԴ տարածքում գովազդային ծառայությունները: Սա ֆինանսական խնդիր կստեղծի»,- ասաց նա:

Բացի այս, ՌԴ-ի դեմ կիրառված ԵՄ պատժամիջոցներով ԵՄ տարածքում կսահմանափակվի ռուսական պետական «Ռոսիա Թդեյ» և «Սպուտնիկ» լրատվական կայքերի և նրանց դուստր ձեռնարկատիրությունների գործունեությունը:

Պապյանի կարծիքով՝ այս պատժամիջոցների հետևանքով գուցե տուժի նաև ՀՀ-ում գործող «Սպուտնիկ» ընկերությունը, քանի որ նախադեպեր եղել են: Օրինակ՝ 2019 թվականին ՌԴ-ի դեմ կիրառված որոշ պատժամիջոցների հետևանքով արգելափակվել էին «Սպուտնիկ»-ի ֆեյսբուքյան էջերն ու ռեսուրսները:

 Մերի Խաչատրյան

Տպել
1719 դիտում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է