Բլինկենը չեղարկել է Լավրովի հետ Ժնևում նախատեսված հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հրաժարվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առերես հանդիպումից, որը նախատեսված էր Եվրոպայում փետրվարի 24-ին։

«Այս պահին իմաստ չունի այս հանդիպման անցկացումը: Ես խորհրդակցել եմ դաշնակիցների և գործընկերների հետ, բոլորը համաձայնել են: Եվ այսօր նամակ եմ ուղարկել Սերգեյ Լավրովին՝ տեղեկացնելով նրան այդ մասին»,- երեքշաբթի օրը Վաշինգտոնում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Բլինկենը։

«Միացյալ Նահանգները և անձամբ ես հավատարիմ կմնանք դիվանագիտությանը, եթե Ռուսաստանը պատրաստ է տեսանելի քայլեր ձեռնարկել՝ համաշխարհային հանրությանը որոշակի վստահություն հաղորդելու համար, որ նա լրջորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով դեէսկալացիայի և դիվանագիտական լուծում մշակելու հարցում: Մենք շարժվելու ենք առաջ՝ աշխատանքները համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի գործողություններն ու փաստերը տեղում: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա Ռուսաստանին գործել դիվանագիտության քողի ներքո, քանի որ նրա քայլերը տանում են պատերազմի ուղին»,- նշել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ դիվանագիտությունը մերժվել է Ռուսաստանի կողմից, ուստի պլանավորված բանակցություններ վարելու կարիք չկա։ Վաշինգտոնի տեսանկյունից Մոսկվան պետք է ցույց տա նման շփումների լրջությունը, ինչն առայժմ բացակայում է՝ ըստ պետքարտուղարի:

Լավրովի և Բլինկենի հանդիպման նախաձեռնությունն ավելի վաղ առաջ էր քաշել Վաշինգտոնը։ Մոսկվան համաձայնել էր այս հանդիպմանը։ Ենթադրվում էր, որ այն պետք է անցկացվեր, ըստ կողմերի տրամադրած տեղեկատվության, Ժնևում։ Այս հանդիպմանը պետք է հաջորդեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Տպել
997 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է